Մուտք ճամբարի 3-րդ օրը

Իմ կարծիքով այս օրը ամենա հետաքրքիր, ուսուցաող օրերից մեկն էր ամբողջ ճամբարի ընթացքում: Օրվա սկզբում մենք խոսեցինք միջավայրի ազդեցության մասին, ապա եկավ հյուրի հետ հանդիպնամ ժամանակը: Այդ օրվա հյուրը Լոֆթի տնորենն էր: Նա իր կյանքից բավական հետաքրքիր պատմություններ պատմեց, թե ինչպես ընդհանրապես որոշեցին բացել Լոֆթը, ինչ դժվարությունների առաջ են կանգնել և այլն: Հանդիպման ընթացքում ժամանակի հետ կապված հարց առաջացավ, այն որ շատերին 24 ժամը չի բավականեցնում, որպեսզի հասցնեն կատարել այս կամ այն գործ: Ես գիտեի, բայց ևս մեկ անգամ համոզվեցի, որ բոլորիս տրված է հավասար ժամանակ ընդամենը 24 ժամ և եթե մարդը կարողանում է ճիշտ օգտվել իրեն տրված ժամանակից, ապա նա ամեն ինչ կարող է հասցնել:

Մուտք ճամբարի 2-րդ օրը

Սա արդեն մուտք ճամբարի երկրորդ օրվա պատումն է: Երկրորդ օրը մենք գանցինք Հյուսիսային դպրոց: Եղանք ձուլարանում, դարբնոցում, արվեստանոցում: Ինձ շատ դուր եկավ այն, որ ուսանողները իրենք կարող էին պատրաստել տարբեր առարկաներ, ձուլել դրանք ոսկուց և այդ ամենը մեկ վայրում: Օրվա մնացած մասը շարունակեցինք մեր բլոգերի հետ աշխատանքը: Ավարտելուց հետո վերադարձանք քոլեջ որտեղ ծանոթացանք ընկեր Մարիամի հետ` մեր կազմակերպչի:

Մուտք ճամբարի 1 օրը

Մուտք ճամբարի առաջին օրը բավական հետաքրքիր էր: Դե սկզբում բնականաբար բոլորս միմյանց հետ ծանոթացանք, ապա սկսեցինք ծանոթանալ քոլեջին, գնացինք Մայր դպրոց, Արևմտյան դպրոց: Գնացինք նաև Ագարակ, որտեղ ձիերն էին: Վերադարձանք դպրոց և սկսեցինք բացել մեր բլոգերը: Ճիշտն ասած ես սկզբում կարծում էի, որ դա բավական բարդ է լինելու, բայց պարզվեց` ոչ: Օրվա վերջում ես ավելի ու ավելի համոզվեցի,որ այստեղը հենց ինձ համար է, այստեղ աշակերտները, ուսանողները կարող են իրենց ազատ զգալ, այդ ամենը ոչ միայն ուսուցիչների այլ նաև միջավայրի շնորհիվ է,որտեղ պատերի փոխարեն ապակիներ են:

Իմ մասին

Բարև ձեզ, ես Մարիամ Տոնոյանն եմ։ Ես ծնվել եմ Երեվան քաղաքում։ Ավարտել եմ Հայրապետ Հայրապետյանի անվան 78 դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո բավական երկար ժամանակ չէի կողմնորոշվում, թե որտեղ պետք է շարունակեմ կրթությունս եւ հանկարծ իմացա Մխիթար Սեբաստացու քոլեջի մասին եւ ահա հիմա սովորում եմ առաջին կուրսի Վեբ դիզայն բաժնում։ Մի փոքր ուզում եմ պատմել իմ մասին։ Ես շատ ընկերասեր եմ, բարի, հոգատար, շփվող։ Ունեմ մի քանի հոբի՝ երգել, նկարել, ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել։ Երու տարի հաճախել եմ դաշնամուրի, բայց ժամանաքի եւ զբաղվածության պատճառով դադարեցրի։ Հիմա այն մասին թե ինչու եմ ընտրել հենց Վեբ դիզայն բաժինը։ Այդ բաժինն եմ ընտրել մի քանի պադճառերով՝ սիրում եմ համակարգչի հետ աշխատել, սիրում են դիզայներական աշխատանքը ու բացի այդ բավական պահանջված աշխատանք է։ Վերջ այսքանը իմ մասին։