Արեւորդի 10-րդ միջազկային բնապահպանական փառատոն

http://sunchild.am/film/world-of-viruses

Վիրուսների աշխարհը․ համաճարակների հետքերով

Տեղեկատվական ծրագիր

Ի՞նչ կապ կա բնության ոչնչացման և վիրուսների առաջացման միջև: Այս ֆիլմը տալիս է սարսափելի պատասխաններ։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը տարածումը կանխել դեռևս չի հաջողվում, նոր համաճարակի առաջացման վախը շատ մեծ է և որպեսզի դա տեղի չունենա, հետազոտողները պետք է հասկանան պատճառները: Դրանք հաճախ պայմանավորված են շրջակա միջավայրի ոչնչացմամբ։ Գիտնականները Գանայում, Պանամայում և Գերմանիայում փնտրում են ճշգրիտ պատասխաններ և արդյունքները ձեզ կզարմացնեն։

Այս տեսանյութը կորոնավիրուսի եւ ընդհանրապես վիրուսների առաջացման պատճառների մասին էր
Տեսանյութը նայելուց հետո հասկացա, որ շատ վարկածներ կան կորոնավիրուսի առաջացման, տարածման վերաբերյալ։ Որոշները կարծում ենն, որ այն առաջացել է Չինաստանի մսի վաճառման կերում տարբեր կենդանիների միսը միասին փակ տարածքում պահելու հետեւանքով, որոշները կարծում են, որ այն առաջացել է չղջիկնրից եւ դրա համար տարբեր մասնագետներ մեկնում են տարբեր վայրեր, որպեսզի պարզեն կորոնավիրուսի իսկական առաջացման պարճառը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *