Մաթեմատիկա-ֆլեշմոբ

1. Տասը լիտր աղաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է կես կիլոգրամ աղ։ Սովորողները Թթուդրիկին որքա՞ն աղ պետք է օգտագործեն՝ ութ ու կես լիտր աղաջուր պատրաստելու համար։
10->500գ
8.5->xգ
x= 8.5*500/10= 425 գ
2. Գտնելով օրինաչափությունը՝ լրացրո՛ւ բաց թողնված թիվը՝ 8, 18, 38, 78,___, 318:
Ամեն անգամ թվին գումարվում է թախորդ թվին գումարված արժեքի կրկնակին=>
8+10=18
18+20=38
38+40=78
78+80=158
158+160=318
3. Գտի՛ր շրջանով ծածկված թիվը: 18

Captionless Image

4. Կ, ո, դ տառերից յուրաքանչյուրին համապատասխանում է 0-ից 9 թվանշաններից որևէ մեկը: Բացի՛ր կողպեքը՝ օգտվելով հետևյալ հուշումներից․ 682 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է (ճիշտ կարգում է), 614 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված, սակայն իր տեղում չէ (ճիշտ կարգում չէ), 260 թվի մեջ թվանշաններից երկուսը ճիշտ են գրված, սակայն իրենց տեղերում չեն (ճիշտ կարգերում չեն), 738 թվի մեջ ճիշտ թվանշաններ գրված չեն, 438 թվի մեջ թվանշաններից մեկը ճիշտ է գրված և իր տեղում է (ճիշտ կարգում է):
026

Captionless Image

5. Եթե բերքահավաքին հավաքած դեղձը բաժանենք 2 հավասար մասի, ապա 1 դեղձ կավելանա։ Հետաքրքիրն այն է, որ եթե հավաքած դեղձերը բաժանենք 3, 4, 6 կամ 7 հավասար մասերի, ապա ամեն դեպքում կավելանա ևս 1 դեղձ։ Հինգ հավասար մասի բաժանելու դեպքում ոչ մի դեղձ չի ավելանա։ Բերքահավաքին ամենաքիչը քանի՞ դեղձ հավաքեցին։
85

6. Յոթ հատ 9-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստացի՛ր ամենափոքր եռանիշ թիվը։
(9:9+99)+(9-9):9+100

7. Նարնջագույն ներկ ստանալու համար պետք է իրար խառնել կարմիր և դեղին ներկերն այնպես, որ դեղինը 3 անգամ շատ լինի կարմիրից։ Ամենաշատը որքա՞ն նարնջագույն ներկ կարող ենք ստանալ, եթե ունենք 3 կգ կարմիր և 3 կգ դեղին ներկ։ 4կգ

8. Առաջին արկղը երկրորդից 7 անգամ ծանր է, իսկ երկրորդը առաջինից 90 կգ-ով թեթև է։ Գտի՛ր առաջին արկղի զանգվածը:
105

9. Չորսի բաժանվող քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել միայն 0, 1, 2, 5 թվանշանները օգտագործելով, եթե թվերից յուրաքանչյուրի գրառման մեջ թվանշանները չեն կարող կրկնվել։
120, 520, 512, 152 4 թիվ

10. Գտի՛ր 1000-ից փոքր այն բնական թվերի քանակը, որոնք 5-ի բաժանելիս մնացորդում ստացվում է 2:
180

1. Երկու թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը հավասար է 18-ի: Կարո՞ղ է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը հավասար լինի 240-ի:
Քանի որ 240 չի բաժանվում ոչ 18ի 36ի հետեւաբար՝ ոչ։

2. Սեղանին դրված են մետաղադրամների 6 խումբ, ընդ որում՝ առաջին խմբում կա 1 մետաղադրամ, երկրորդում՝ 2, երրորդում՝ 3, չորրորդում՝ 4, հինգերորդում՝ 5, իսկ վեցերորդում՝ 6 մետաղադրամ: Թույլատրվում է յուրաքանչյուր քայլում խմբերից որևէ երկուսում ավելացնել մեկական մետաղադրամ: Հնարավո՞ր է, որ ինչ-որ քայլից հետո բոլոր խմբերում լինեն հավասար քանակությամբ մետաղադրամներ:
ՈՉ

3. 20սմ կողով խորանարդը ներկելու համար պահանջվեց 20 գրամ ներկ: Քանի՞ գրամ ներկ է անհրաժեշտ 40սմ կողով խորանարդը ներկելու համար: 80 գր

4. Արամն ու Բաբկենը միասին հավաքեցին 3 անգամ ավելի շատ սունկ, քան` Գեղամը, Բաբկենն ու Գեղամը միասին` 4 անգամ ավելի շատ, քան` Արամը: Բաբկե՞նն ավելի շատ սունկ հավաքեց, թե՞ Արամն ու Գեղամը միասին: Բաբկենը

5. Վարդանը գումարեց ամսվա բոլոր հինգշաբթի օրերի ամսաթվերը և ստացավ 85: Ի՞նչ թիվ կստանար Վարդանը, եթե գումարեր այդ ամսվա բոլոր ուրբաթ օրերի ամսաթվերը:

6. Ինչ-որ բնական թիվ 21-ի բաժանելիս քանորդում և մնացորդում ստացվում են հավասար թվեր: Այդ նույն թիվը 33-ի բաժանելիս քանորդում և մնացորդում նույնպես ստացվում են հավասար թվեր: Գտի՛ր այդ թիվը:

7. Ամանում դրված է տանձ և խնձոր: Երբ երեխաները կերան խնձորի 1/3 մասը, ամանում մնաց ամբողջ մրգի 3/4 մասը: Սկզբում ամանում եղած մրգերից ո՞րն էր շատ և քանի՞ անգամ:

8. Հարթության վրա տրված են նույն շառավղով երեք շրջանագծեր։ Գտի՛ր AK +KC+KE աղեղների աստիճանային չափերի գումարը:

Captionless Image

9. Արամը ոտքով տնից գնում է դպրոց: Տնից դուրս գալուց 7 րոպե հետո նրան մնում է անցնելու ևս 640մ, իսկ 11 րոպե հետո՝ ևս 320մ: Որքա՞ն է տնից դպրոց եղած հեռավորությունը (ամբողջ ճանապարհին արագությունը հաստատուն է մնացել):

7ր – 640մ 4ր – 320մ
11ր – 320մ 1ր – 80 մ 560մ+640մ=1200մ

10. ABCD քառակուսու կողմը 10 է: BC կողմի վրա վերցված է M կետն այնպես, որ BM:MC=4:6, իսկ CD կողմի վրա վերցված է N կետն այնպես, որ CN:ND=8:2: Գտի՛ր AMN եռանկյան մակերեսը:
S= a*b/2
S1=2*10/2=10
S2= 4*10/2=20
S3=6*8/2=24
Sքառ = 10*10=100
Sեռ=100-(10+20+24)= 46

«ԶԱԲՈՒՂՈՆ» Գրիգոր Զոհրապ վերլուծություն

Մենք կարդացինք եւ ծանոթացանք Գրիգոր Զոհրապի երկրորդ նովելի՝ «ԶԱԲՈՒՂՈՆ»-ին։ Ամբողջ պատմությունը Զաբուղոնի եւ նրա սիրած աղջկա՝Վասիլիկի մասին է։ Սկզբում ես մտածում էի, որ պատմությունը արդարության մասին է, քանի որ Զբուղոն գողանում էր հարուստներից եւ բաժանում էր աղքատներին։ Երբ կարդացի եւ ավելի լավ ծանոթացա պատմությանը, հասկացա, որ պատմությունն ավելի շատ հավատարմության մասին է։ Վասիլիկին Զաբուղոնը կարող էր հանդիպել միայն գիշերը, լուսնի լույսի տակ եւ այո սկզբից այս ամենը Վասիլիկին դուր էր գալիս, նա նաեւ այդպես գյուղում կարող էր իրեն ցուցադրել, քանի որ նշանված էր մեկի հետ, ում ոչ ոք չէր տեսել։ Որոշ ժամանակ անց Վասիլիկը հոգնեց սպասելուց, թե երբ կվերջանան իրենց գաղտնի հանդիպումները եւ ահա հենց այստեղ էլ հասկանում ենք, որ Զաբուղոնի եւ Վասիլիկի զգացմունքները տարբեր են։ Ցավոք Վասիլիկը դավաճանում է եւ մատնում է զաբուղոնին։ Եւ ահա Զաբուղոնին բանտարկեցին։ Ես կարծում եմ, որ Զաբուղոն իսկապես սիրում էր Վասիլիկին, քանի որ նա այնքան ժամանակ որքան մնացել էր բանտում մտածում էր Վասիլիկի եւ որքան հնարավոր է շուտ նրա մոտ վերադառնալու մասին։ Երեք տարի անց նրան հաջողվում է փախչել բանտից եւ երբ գալիս է Վասիլիկենց տուն, հասկանում է, որ Վասիլիկը մոռացել է իրեն, լքել եւ նշանվել է մեկ ուրիշի հետ։ Իրականում սա ամենադաժան բանն է, որ կարող է տեղի ունանալ մարդու եւ իր զգացմունքների հետ։ Եւ վերջում հիասթափված ամեն ինչից Զաբուղոն վերադառնում է հետ՝ բանտ, քանի որ այլեւս ոչինչ եւ ոչ մեկ չուներ՝ հանուն, որի կարող էր շարունակել պայքարել իր ազատության համար։

Առաջադրանքներ

1․Տրված գոյականներից կազմել ածականներ․

Հայկական, հույն- հունական, ռուս-ռուսական, պարսիկ-պարսկական, քուրդ-քրդական, աֆղան-աֆղանական, աղվան-աղվանական, թաթար-թաթրական, չեխ-չեխական, լեհ-լեհական, լեզու-լեզվային, բեկոր-բեկորային, ժամանակ-ժամանակային, կարգ-կարգային, օր-օրական, գիր-գրային, բառ-բառային, բառարան-բառարանային, արքա-արքայական, թագավոր-թագավորական, կյանք-կենսական, ցեղ-ցեղական, պապ-պապական, հայր-հորական, մայր-մորական, հայրապետ-հայրապետական, հեղինակ-հեղինակային, անուն-անվանական, քարոզիչ-քարոզչական, թարգմանիչ-թարգմանչական, խոսակից-խոսակցական, Մաշտոց-մաշտոցյան, Դանիել-դանիելյան, Երևան-երեւանյան, Կովկաս-կովկասյան, Տերյան-տերյանական, կիսամյակ-կիսամյակային, վեպ-վիպական, բանաստեղծ-բանաստեղծական, Ամանոր-Ամանորյա, անձրև-անձրեւային, տարածք-տարածքային, գրաբար-գրաբարյան, բարբառ-բարբառային, ժարգոն-ժարգոնային:

2. Խմբավորել որակական և հարաբերական ածականները:

որակական – ուժեղ ,ջահել,խոշոր,մռայլ,աղմուկոտ,ապերախտ,տհաս,սիրելի,ժպտուն,հոտավետ, բարձրագույն, դեղին,ապաշնորհ,համեղ,

հարաբերական- Քարաշեն,կաղնեփայտե, ազատ, հայրական, գունավոր, ամառային, պողպատակուռ, երկաթյա, մայրենի, կավաշեն, հրացանավոր, ծաղկավոր, ավանդական, գյուղական, յոթգլխանի, թավշյա, ցողապատ, ազգային։