Ճամփորդություն դեպի Գյումրի

Ես դեռ չէի մասնակցել եռորյա ճամփորդության եւ շատ ուրախ եմ, որ իմ առաջին ճամփորդությունը եղավ հենց Գյումրին։ Ամսի 24ին մհնք բոլորս առավոտյան շուտ գնացինք եկեղեցի եւ 9:30 շարժվեցինք։ Երբ հասանք Գյումրի տեսանք, որ քաղաքում արդեն ձյուն է եկել եւ զգացվում է, որ շատ շուտով կգա Նոր Տարին։ Մենք այս երեք որը մնացել էինք ԼՈՖԹում։ Այն ժամանցային կենտրոն է, բայց նաեւ հնարավորություն է տալիս գիշերել։ Առաջին օրը մենք նախ դասավորեցինք մեր իրերը սենյակներում, ճաշեցինք եւ դուրս եկանք քաղաքում շրջելու, գնացինք Գյումրու թանգարան, հրապարակով քայլելով տեսանք այնտեղ գտնվող երեք եկեղեցիները։ Մտանք Ս. Աստվածածին եկեղեցի եւ այն իսկապես շատ գեղեցիկ էր։ Երբ վերադարձանք մենք ընթրեցինք եւ գիշերը ֆիլմ դիտեցինք։ Երեկրորդ օրը սկսվեց առավոտյան 9:00ին։ Մենք նախաճաշեցինք, եւ դուրս գալով սկսեցինք քայլել դեպի Սեւ բերդ։ Երբ մտնում ես այնտեղ միանգամից այնպիսի տպավորություն է, որ հայտնվել ես Տիգրան Մեծի ժամանակաշրջանում եւ ուրվորե ներս կմտնի արքան իր ծառաների հետ։ Սեւ բերդից շարժվեցինք սահելու վայրը եւ հիասքանչ ժամանակ անցկացրեցինք։ Ետ եկանք տաքացանք մեր “հյուրանոցում”, իսկ երեկոյան նորից դուրս եկանք քաղաքով մեկ շրջելու, իսկ վերջում համտեսեցինք Գյումրու պոնչիկը։ Երրորդ օրը մենք արդեն ետ պետք է վերադառնայինք։ Առավոտյան շուտ մենք հավաքվեցինք եւ շարժվեցինք դեպի Երեւան։

Սուրբ Ծննդյան տոնին նվիրված պատմությունների վերլուծություն

Մենք այս շաբաթվա ընթացքում երեք պատմություն անցանք որոնք կապված էին Սուրբ Ծննդի եւ սուրբ ծննդյան հրաշքների հետ։ Դրանցից առաջինը վերնագրված էր՝ «Խոսեի սանդալները»։ Սա մի տխուր, բայց միեւնույն ժամանակ նաեւ գեղեցիկ տոնական շնչով լեցուն մի պատմություն էր։ Այստեղ գլխավոր հերոսը Խոսեն էր եւ, քանի իր նա երբեք չէր զգացել թէ ի՞նչ է իրենից ներկայացնում սերը կարծում էր, որ եթե իր հետ մարդիկ վատ են վերաբերվում ուրեմն սովորական բան է։ Սուրբ Ծննդյան նախորյակին եկեղեցում նա հասկանում է, թե ինչ է սերը, հասկանում է, որ այս կյանքում իրականում նա չափազանց միայնակ է եւ հենց այդ պահին ինչպես պատմության վերջում պարզվում է իրեն է մոտենում Հիսուսը, աղքատ տղայի կերպարանքով։ Այդ ժամանակ մենք կարող ենք տեսնել, թե ինչքան բարի է Խոսեն, քանի որ նա միայն մեկ զույգ կոշիկ ուներ եւ չնայած դրան նա իր կոշոկի մի զույգը տվեց տղային։ Եւ վերջում իր բարության համար նա ստացավ սուրբ ծննդյան մի հիասքանչ անակընկալ։
Երկրորդ պատմությունը սեփական երազանքին հետեւելու մասին էր եւ այն մասին, որ պետք չի լսել այն մարդկանց կարծիքը որոնք խոչնդոտում է մեր երազանքի իրականացմանը։
Իսկ վերջին պատմությունը ցանկությունների մասին էր։ Մենք շատ տարբեր բաների մասին ենք մտածում, ցանկանում, փորձում լուծել մեր ճանապարհին ի հայտ եկած խնդիրները, բայց շատ հաճախ այդ ամենը լինում է ոչ այնպես ինչպես, որ մենք պատկերացնում էինք։ Եւ այդ ամենը այն պատճառով է, որ իրականում մեր կյանքն արդեն ունի գծված ճանապարհ եւ մենք չենք կարող փոխել այն եւ այդ ամենի հեղինակն Աստվածն է։

Խոսեի սանդալները

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:


Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:


Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք և հեծանիվներ:


Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց:


Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն` լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:


Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:


Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:


Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:


Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:


Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Սուրբ Ծննդյան հեքիաթ

images

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է, աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անցկացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում, արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:

Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:

— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, ես կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:

— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:

— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:

Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:

Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:

Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:

Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:

Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչ միայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:

Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:

Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:

Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Պաուլո Կոելիո. Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

bankoboev-ru_devochka_raduyuschaya_prihodu_novogo_goda_na_fone_elki

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Examination test

Exercise 1. Present Simple or Present Continuous?
1) (you/come) tonight?
Are you coming tonight?
2) (he/eat) rice every day?
Does he eat rice every day
3) I (work) at the moment.
I am working at the moment.
4) (he/come) to London often?
Does he come to London often?
5) He (play) tennis now.
He is playing tennis now.
6) (you/come) to the cinema later?
Are you coming to the cinema later?
7) They (not/come) to the party tomorrow.
They aren’t coming to the party tomorrow.
8) He (not/play) golf now.
He in’t playing golf now.
9) (you/play) tennis this Sunday?
Are you playing tennis this Sunday?
10) They (go) to a restaurant every Saturday.
They go to a restaurant every Saturday.
11) She (not/go) to the cinema very often.
She doesn’t go to the cinema very often.
12) You usually (arrive) late.
You usually arrive late.

Exercise 2. Past Simple or Past Continuous?
1) I (sit) in a cafe when you (call) .
I was sitting in a cafe when you called.
2) When you (arrive) at the party, who (be) there?
When you arrived at the party, who was there.
3) Susie (watch) a film when she (hear) the noise.
Susie was watching a film when she heard the noise.
4) Yesterday I (go) to the library, next I (have) a swim, later I(meet) Julie for coffee.
Yesterday I went to the library, next I had a swim, later I met Julie for coffee.
5) We (play) tennis when John (hurt) his ankle.
We were playing tennis when John hurt his ankle.
6) What (they/do) at 10pm last night – it was really noisy?
What they were doing at 10pm last night- it was really noisy.
7) He (take) a shower when the telephone (ring).
He was taking shower when the telephone rang.
8) He (be) in the shower when the telephone (ring).
He was in the shower when the telephone rang.
9) When I (walk) into the room, everyone (work).
When I walked in the room, everyone was working.

Exercise 3. Fill in the correct form of the words in brackets
(comparative or superlative).

  1. My house is bigger than yours.
  2. This flower is more beautiful than that one.
  3. This is the most interesting book I have ever read.
  4. Non-smokers usually live longer than smokers.
  5. Which animal is the the most dangerous animal in the world?
  6. A holiday by the sea is better than a holiday in the mountains.
  7. It is strange but often a coke is more expensive than a beer.
  8. Who is the (rich) woman on earth?
    Who is the richest women on the earth?
  9. The weather this summer is even worse than last summer.
  10. He was the cleverest thief of all.
  11. Exercise 4. Match the words with their definitions
  12. A type of tourism when you travel to taste different cuisines. Food tourism
  13. A type of tourism when you go abroad to study. Educational tourism
  14. A type of tourism when you go to visit museums and different
    places. Cultural tourism
  15. A type of tourism when you go to different dangerous places. Extreme tourism.
  16. A type of tourism when you spend your time in resorts. Resort tourism
  17. A type of tourism when you visit different religious places. Religion tourism
  18. A type of tourism when you want to discover agriculture in
    the country. Agrotourism
  19. A type of tourism when you explore ecology in a certain
    territory. Ecotourism
  20. a. Agrotourism b. Religion tourism c. Ecotourism d. Resort
    tourism
    e. Cultural tourism f. Food tourism g.
    Educational tourism h. Extreme tourism
  21. Exercise 5. What is your favourite art and why? (8 sent. min.)
    I like more than one type of art. They are cinematography and music. Most of I like movies of fantasy, action, and adventure genres. I like movies from Marvel studio the most. And my favourute film is Spiderman. And I like music and I like to sing. Most of all I like classic music, pop and jazz.

Վստահություն

Վստահություն- Հայաստան Գրիգորյան

Ի՞նչ է վստահությունը։

Որո՞նք են վստահության տեսակները։

Մեկնաբանի՛ր տեսահոլովակները՝

Իրականում վաստահությունը հիմա մարդկանց կյանքում շատ մեծ դեր է խաղում։ Եվ ինչու միայն հիմա միշտ էլ խաղացել է։ Մարդկանց մոտ վստահոգփյուն բառն ասոցացվում է հավատարմության հետ՝ շատ դեպքերում։ Այո ես համաձայն եմ, որ մարդիկ պետք է ավելի շադ միամյանց վստահեն, բայց ցավոք մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ ցավոք շատերը օգտվում են այլ մարդկանց վստահությունից եւ, պագի հոկեպես ցավ պատճառելուց նաեւ կարող են ֆինանսական, սոցիալական կամ այլ վնասներ պատճառել։ Համենայդեպս չի էլ կարելի ասել, որ պետք չե մարդկանց վստահել քանի որ հակառակ դեպքում մարդիկ կսկսեն ապրել վախի մեջ։

Կիսամյակային հաշվետվություն

Ես Մարիամ Տոնոյանն են։ Այս տարի առաջին անգամ ոտք դրեցի քոլեջ եւ մտա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխարհ։ Ասում եմ աշխարհ, քանի որ կրթահամալիրը շատ է տարբերվում այլ կրթական հաստատություններից։ Իրականում համարյա իմ բոլոր սպասումներն արդարացվել են։ Անցնում ենք բավականին շատ առարկաներ եւ երեւի սկսեմ գրականությունից։ Մեր գրականության դասերը շատ հետաքրքիր եւ անցնում՝ չնայած մեր բոլոր առարկաներն էլ հետաքրքիր են։ Գրականության դասին ես ծանոթացանք ինձ համար բացահայտեցի նաեւ այլ նոր հեղինակների։ Դրանցից մեկը Գրիգն է, եւ ես շատ սիրեցի իր գործերը։ Ինձ նաեւ շատ դուր է եկել այն, որ մենք ընկեր Թամարի հետ փոքրիկ ճամորդության մեկնեցինք Իսահակյանի նախագծի շրջանակներում եւ ավելի լավ ծանոթացանք հեղինակին։ Այլ առարկաները ինչպես ասացի շատ հետաքրքիր են անցնում մաթեմատիկան, Էգոլոգիան, հայոց պատմությունը, հասարակագիտությունը, ֆիզիկան, ռուսաց լեզուն, անգլերենը, աշխարհագրությունը եւ այլն։ Ի դեպ քննություններից հետո աշխարհագրության ուսուցչուհու հետ միասին ճամփորդության եմ գնալու դեպի Գյումրի, որտեղ երբեք չեմ եղել։ Քոլեջում հաճախ են միջոցառումներ կազմակերպում ինչպիսին է Մեդիա ուրբաթը։ Մենք մի քանի օր շարունակ պատրաստվում էինք միջոցառմանը եւ վերջում շատ հավես ժամանակ անցկացրեցինք։

Ինձ շատ են դուր գալիս ճամբորդությունները, որոնց մասին արդեն նշել եմ։ Քոլեջում ամեն ամիս տարբեր ուղղություններով ճամփորդություններ են կազմակերպվում եւ տարբեր տեւողություններով մեկից երեք օրով։ Իմ առաջին ճամփորդությունը տարվա սկզբին էր։ Որպես բարձունքի հաղթահարում ես ընտրեցի Արագածը եւ այն մի անմոռանալի ճամթորդություն էր։ Ինչպես արդեն ասացի հաջորդ իմ ճամփորդությունը լինելու է դեպի Գյումրի եւ հույս ունեմ, որ շատ հետաքրքիր կանցնի։