Մշո բարբառով առակը փոխադրել գրական հայերենի

Ձմռանը գառները մակաղել էին գոմում:
Դուռը զարկեցին:
-Այն ո՞վ է, – ձայն տվեցին գառները:
-Ճամփորդ եմ, հեռու տեղից եմ գալիս, դուրսը շատ ցուրտ է, մրսած եմ, ոտքս ցավում է, մանավանդ որ ոտքս հիվանդ է, սառելուց չի շարժվում, փայտացել է: Ձեր մոր ու հոր հոգիների համար, դուռը մի քիչ բացեք, ոտքս տաքացնեմ:
Գառները խորհրդակցեցին:
-Բացենք, թ՞ե չբացենք. բացենք, – ասացին, – խեղճ է, թող իր մեկ ոտքը երկարացնի ներս, տաքացնի, մեզ ի՞նչ վնաս կլինի:
Դուռը բացվեց, ուխտը մեկ ոտքը երկարացրեց ներս:
-Տե՞սաք, ձագուկնե՛ր, ձեզ վնաս ե՞ղավ, թողեք մյուս ոտքս էլ մտցնեմ ներս: Մեկ ոտքը որ վնաս չտվեց՝ երկուսն էլ չի տա:
-Ճիշտ է ասում, – ասացին, – մեկ ոտքը որ վնաս չի տալիս, երկուսն էլ չի տա:
Եվ դուռը կիսաբաց արեցին, ուխտը մեկնեց մյուս ոտքը, գլուխն ու մարմնի կեսը, ներս է մտցնում, մեկ էլ տեսան՝ դուռն ու ծխնինները վրան կախված՝ ներս խցկվեց, գառներից մի քանիսը ոտքերի տակ ճխլվեցին, երբ նստեց՝ մի քանիսն էլ տակը մնացին, մյուսները թողեցին փախան, գոմը մնաց ուխտին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *