Հայկական տարազ

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ, բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ։ Շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը։ Զարդարանքներից էին մանյակը, արծաթե ապարանջանը:

Կանացի հայկական տարազ

Ասեղնագործ բանվածքը, որը հատուկ էր կնոջ տարազին, բացի գեղագիտական գործառույթից ունեցել է մեկ այլ ու թերևս ավելի կարևոր՝ ծիսապաշտամունքային և պաշտպանական նշանակություն: Այդ բանվածքներին մոգական զորություն էր վերագրվում ու հավատում էին, որ դրանք կրողներն պաշտպանված էին չար, վնասաբեր ազդեցությունից: Այս գաղափարը կար նաև կանանց գլխաշորի վրա, որի գաղափարաբանությունը այն էր, որ կրողին այն պաշտպանում էր նույնիսկ ծոծրակի հատվածից:

Միջնադարյան և ուշ միջհնադարյան կնոջ տարազ

Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը, որոնց հանդիպում ենք նաև ուրարտական տարազում։ Միջնադարյան կանայք բերանն այնքան ամուր չեն կապել, ինչպես ընդունված էր։ Վաղ միջնադարում հայ վերնախավի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում և գավառներում պահպանվել մինչև IXI դարի վերջը և XX դարի սկիզբ։ Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։

Կիլիկիայի տարազ

Կիլիկյան զգեստաձևի մեջ գերազանցում էին Բարձր Հայքի և Վասպուրականի տարազաձևերը` բնակլիմայական պայմաններից ելնելով` թեթևացած և նրբացած: Կանայք կրում էին Վասպուրականի կնոջ գլխի հարդարանքը, առանց գլանաձև մասի և երեսը չէին ծածկում: Մարաշում և այլուր կնոջ գլխի ոսկեշար շերիտը և գլխաշորը կրելու ձևը հատուկ էր Բարձր Հայքին: Տեղ-տեղ կարճ բաճկոնիկը կրում էր Կարնո և Կեսարիայի զգեստի ձևերը: Զեյթունի կանանց շրջազգեստը կրկնում էր Վասպուրականի տարազատեսքը, բայց գոգնոցը զարդազուրկ էր:

Домашняя работа

Армения, Армянин, Армянка, Ереван
Россия, Русский, Русская, Москва
Грузия, Грузины, Грузинки, Тбилиси
Китай, Китайцы, Китаянки, Пекин
Польша, Поляки, Полячки, Варшава
Казахстан, Казахи, Казашки, Нур-Султан
Греция, Греки, Гречки, Афины
Франция, Французы, Француженки, Париж
Италия, Итальянец, Итальянка, Ром
Азербайджан, Азербайджанец, Азербайджанка, Баку
Турция, Турок, Турчанка, Акара
Чечня, Чеченец, Чеченка, Грозный
Украина, Украинец, Украинка, Киев
Латвия, Латвиец, Латвийцы, Рига
Эстония, Эстонцы, Эстонки, Таллин