Հունվար ամսվա ամփոփում

Քոլեջում ամեն ամիս ունի իր հետաքրքրությունները։ Ամեն ամիս նվորված է որեւէ թեմայի, որոնց ընթացքում մենք բավական խորն ուսումնասիրում ենք տվյալ անձի կյանքը, եւ այն մեծ գործերը որոնք նա կատարել է իր ամբողջ կյանքի ընթացքում։ Սակայն կարծում եմ, որ բոլոր ամիսների միջից ամենահետաքրքիրը հունվարն էր։ Քոլեջում հունվարը շատ մեծ հնարավորություններ բացեց իմ առջեւ։

Նախ այն մասին, թե ինչպես ստացվեց, որ ես դարձա քոլեջում անցկացվող դիջիթեքի դասընթացավար։ Իրականում ես անգամ չէի կարող պատկերացնել, որ կարող եմ նման հետաքրքիր ծրագրի մի մաս դառնալ ոչ միայն որպես ուսանող այլ նաեւ դասընթացավար։ Սկսվեց նրանից, որ նկեր Ելենան ինձ եւ իմ կուրսեցուն Էլենին ասաց, որ մենք պետք է օնլայն Word եւ Excel ծրագրերը դասավանդենք 4-5րդ դասարանցիներին։ Ես շատ ուրախ էի ոչ միայն, որ ես ինձ թեկուզ եւ կարճ ժամանակով կարող էի ուսուցիչ զգալ, այլ նաեւ այն պատճառով, որ հնարավորություն կար իսկապես կարեւոր թեմա բացատրել երեխաներին։ Իսկապես այս ծրագրերը կարող են շատ օգնել հետագա կյանքում։ Ճիշտ է նրանք դեռ փոքր են, բայց արդեն իսկ աշխատում են Microsoft Word ծրագրով այնպես, որ կարծում եմ, որ հետագայում կօգտագործեն այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները որոնք սովորեցին մեր դասընթացների ընթացքում։ Դասընձթացի ընթացքում ինձ եւ Էլենին միացան նաեւ մեր մյուս կուրսեցիներից մի քանիսը, եւ կարծում եմ, որ նրանք նույնպես շատ լավ փորձ ձեռք բերեցին։ Դաասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին օնլայն Word եւ Excel ծրագրերը, նրանց տարբերությունը սովորական Wordից, թե ինչ է իրենից ներկայացնում Google Drive-ը եւ ինչպես կարելի է նրանից օգտվել։

իմ մասնակիցների աշխատանքները

Ինչպես ասացի ես ոչ միայն դասընթացավար եմ այլ նաեւ մասնակից։ Ես մասնակցել եմ HTML, CSSի, SMM, Linkdinի եւ արհեստական բանականության դասընթացներին։ Իրականում ինձ շատ դուր եկան այսպիսի դասընթացները քանի որ շատ մեծ հնարավորություն են տալիս մի փոքր ավելի լավ ճանաչել, ուսումնասիրել եւ հետագայում օգտագործել այն բոլոր հմտությունները որոնք մենք սովորեցինք։

Շատ հետաքաքիր անցավ նաեւ բնագիտական ստուգատեսը։ Այդ ընթացքում շատ նոր բաներ իմացա մեղուների մասին եւ այն մասին, որ մեղուները շատ կարեւոր դեր ունեն մեր կյանքում։

Բացի այդ ամենից մենք ունեինք հունվարյան մարզական ստուգատես։ Այն ապահովում է մեր հետաքրքիր ժամանցը։ Մարզական ստուգատեսի ժամանակ մենք ճամփորդում ենք։ Ճամփորդությունները լինում են տարբեր ուղղություներով գեղասահք, Ջրվեժ, Լեռնանիստ։ Ես շատ ուրախ էի, որ ես կարողացա գնալ գեղասահքի, նախ եւ առաջ ես սահել էի վերջին անգամ մի քանի տարի առաջ եւ շատ էի ուզում գնալ եւ բացի այդ ես շատ եմ սիրում նայել թե ինչպես են պրոֆֆեսիոնալ գեղասահորդները սահում։ Երբ ես քշում զգում եմ, կարծես ես նույնպես նրանցից մեկը լինեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *