Բայեր

Դուրս գրիր բոլոր բայերը և որոշիր՝ ինչ խոնարհման են պատկանում։ 
Ասում են, որ գրտնակը սկզբում եղել է հացահատիկի հայոց աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր: Հենց որ հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբին խառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացն անարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ: Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ է դարձել սրա-նրա ճակատին թմփացնելով: Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչ մի փշուր դեն չնետել և աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց:

ե խոնարհում -ասել, եղել, նետել, խառնել, թռչել, հասնել, հարվածել, սովորել, նվիրել

 ա խոնարհում – գալ, դառնալ, թմփացնել,

Գրիր 5-ե խոնարհման եւ 5-ա խոնարհման բայ

խոսել, երգել, պարել, դասավորել, սիրել, փայփայել

դառնալ, կարդալ, խաղալ, զարգանալ, բանալ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *