Բառարանային ֆլեշմոբ. համակուրսեցիներիս անունների ստուգաբանական բառարան

Մարիամ– իգ. եբրայերեն ծագման բառ է։ Մարիամ նշանակում է «լուսավորյալ»։ Արաբերեն մարիամը դարձել է հասարակ անուն եւ նշանակում է պարկեշտ, համեստ կին։ Мариа՝ ռուս., Mary անգլ., Marie ֆրանս., Maryam` ասոր.։
Էլիզ կամ Էլիզա անունը լատիներեն Elizabeth անվան կրճատ ձևերից մեկն է։ Եղիսաբեթ անունը առաջացել է եբրայերեն el՝ աստված, և sb՝ երդվել բառերից, որ բառացի նշանակում է՝ Աստված է նրա երդումը։
Գալինա անունը ռուսերեն Галина անունն է, որ նաև տարածված է հայերի մեջ։Ծագել է հուներեն galene բառից, որը նշանակում է «հանգիստ», «խաղաղ», «անվրդով»։ 
Թամար– ունի եբրայերեն ծագում բուն ծագումը «արմավենի»
Էրիկ -սկանդինավյան կամ հյուսիսգերմանական անուն, որը նշանակում է ամենահզորը կամ առաջինը հզորների մեջ:
Նարեկ– ար. հայկական անուն է, որն առաջացել է Նարեկ գյուղի անվանումից որի անունով կոչվել է Գրիգոր Նարեկացին։
Դավիթ– անունը առաջացել է եբրայերեն David անունից, նշանակում է գեղեցկատեսիլ կամ սիրեցյալ
Արեգը– հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր։ Արեգ հեթանոս աստվածը մարմնավորում էր արևը, հանդիսանում էր լույսի ու ջերմության աղբյուր։ 
Ալինա – հուն. նշանակում է <անմատչելի գեղեցկություն>, <անմերձենելի> կամ <անորսալի>: Կա նաև ռուսերեն տարբերակ: Այս անունը օգտագործվել է հին սլավոնների կողմից, կա կարծիք, որ այն առաջին անգամ հայտնվել է Ռուսաստանում և եկել է կարմիր ծաղկի անունից և նշանակում է «կարմիր»:
Սյուզաննա-ծագել է եբրայերեն շոշան բառից- որը նշանակում է շուշան։
Արմենուհի– իգ., առաջացել է Արմեն անվանումից եւ -ուհի իգ վերջածանցից։
Արմինե– անցյալ դարում առաջացել է Արմեն անվանումից։
Տիգրան-հին պարս. Tigran անունն է: Տարածվել է ի պատիվ աշխարհակալ Տիգրան Բ արքայի: Նշանակու է որպես <վագր> կամ <նետաձիգ>:
Միլենա-անունն ունի սլավոնական արմատներ և կրում է «սիրելի» իմաստը:
Էլեն – ֆրանս. նշանակում է <լուսավոր>:




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *