Փետրվարյան ֆլեշմոբ

1․ Գրաբար նախադասությունը դարձրո՛ւ աշխարհաբար: Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։ (Մատթեոս Դ, 4)
Միայն հացով չի ապրի մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից:

2․ Մխիթար Սեբաստացին իր կազմած բառարանը կոչել է Հայկազյան: Փորձի՛ր պարզել, թե բացի այդ անվանումից՝ Սեբաստացին էլ ինչպե՞ս է անվանել իր բառարանը:
«Նոր բառագիրք հայկազեան լեզուի»

3. Գրի՛ր միայն արևմտահայերենին հատուկ բառերը կամ բառաձևերը: «Դաշտի ճամբու մը վըրան, կամ ըստորոտը լերան, ուղեւորին Ժամանմանը սպասող հիւղն ըլլայի»:
ճամբու մը վըրան, ըստորոտը լերան, ուղեւորին Ժամանմանը, հիւղն ըլլայի

4. Բացատրի՛ր տրված դարձվածքների իմաստները: «Ձեռ ու ոտից ընկնել, կատու դառնալ, կարճ խելք, հաց ու պանիր ուտել, մեկ մարդու նման»:
Ձեռ ու ոտից ընկնել- ուժասպառ լիներլ
կատու դառնալ- խեղճանալ, կծկվել
կարճ խելք- անհեռատես
հաց ու պանիր ուտել- զարգանալ
մեկ մարդու նման- միասին

5. Տրված բառերից ո՞րը գինու աման չէ՝ քոցի, տիկ, կարաս, կափույր, թակույկ, կահույր, իսկ ո՞րը գինի լցնողը չէ՝ մատռվակ, գինեմատույց, մատակարար, գինեբաշխ, տակառապետ, թասատու, սաղի:
կափույր, մատակարար

6. Դո՛ւրս գրիր ճիշտ ձևերը․ հարգանքներով-հարգանքով, բազմիցս-բազմիցս անգամ, սովորացնել-սովորեցնել, ներեղություն-ներողություն, ի շնորհիվ-շնորհիվ, պայթեցնել-պայթացնել, կրկին-կրկին անգամ, հիսուն-հիցուն։
հարգանքով, բազմիցս, սովորեցնել, ներողություն, պայթեցնել, , կրկին, հիսուն

7․ Գրի՛ր «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատեսի քո նախընտրած հեղինակի մասին։
Թումանյանը ծնվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում Հայաստանի ամենագեղեցիկ գյուղերից մեկում։ Նա ուսանել է Ջալալողլում եւ Ներսեսյան դպրոցում։ Նրա բանաստեղծեղծությունները թարգմանվել են բազմաթիվ տարբեր թարգմանիչների կողմից։ ԻՆչպես նաեւ նա իր հերթին թարգմանել է տարբեր գործեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *