«Թղթե ականներ»

Այսօր մեզ բախտ վիճակվեց այցելելու Հայաստանի ազգային պատկերասրահ։ Այստեղ ցուղադրված են Կամո Նիգարյանի աշխատանքերը։ Կարճ, բայց միեւնույն ժամանակ շատ հետաքդքիր ու ուսուցանող ժամանակ անցկացրեցինք։ Կարծում են որպես ապագա համակարգչային դիզայնով զբաղվող մարդու այս այցելությունը շատ հարեւոր էր եւ ուսուցանող, բայց իհարկե խոսքը միայն մասնագիտությամբ շարունակողնեին չի կարոց ուղղվել, քանի որ Նիգարյանը արվեստագործ է եւ նրա աշխատանքերը արվեստի գործեր եւ ցանկացած մարդ գոնե մեկ անգամ իր կյանքում պետք է տեսնի դրանք։ Պաստառները որոնք ցուցադրված էին վերաբերում էին շատ տարբեր թեմաների եւ նրանցից ամեն մեկը իր մեջ կրում էր հսկայական տեղեկություն։ պաստառներն իրենցով գովազդի կամ տեղեկատվություն հաղորդելու մի շատ պարզ ձեւեր են, սակայն լավ, որակյալ պաստառ ստեղծելու եւ ստանալու համար պետք է իսկապես լավ մասնագետ լինել, կարողանալ ամեն ինչին նայել ոչ սովորական մարդու աչքերով եւ տեսնել այն ինչ ուրիշները չեն նկատում։ Կամո Նիգարյանը անկասկած իր գործի գիտակն է եղել, դա կարելի է փաստել միայն իր աշխատանքերը ուսումնասիրելուց հետո։
Բացի նրանից, որ մենք պաստառները դիտեցինք, մենք նաեւ հնարավորություն ունեցանք ստեղծելու նաեւ մեր սեփական պաստառները…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *