Ճամփորդություն դեպի Օրգով և անոմալ զոնաներ Հայաստանում

  1. Պարիս Հերունին եւ իր Ռադիոօպտիկական դիտակը
  2. ՀՀ անոմալ զոնաներ

Քարահունջ (Զորաց քարերՔարենիշ), նախապատմական մեգալիթյան կառույց, «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։ 2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան։ Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան։ Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է։ Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև։

Հնավայրի ժողովրդի մոտ տարածված անվանումն է Զորաց քարեր, իսկ Քարահունջ անվանումն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած ակադեմիկոս Պարիս Հերունին, իսկ Հայաստանի կառավարության 2004 թվականի հուլիսի 29–ի N1095 որոշման համաձայն Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ գտնվող քարե հուշարձանը անվանվել է «Քարահունջ աստղադիտարան»։ 2004 թվականին օգոստոսի 11–ին այդ որոշումը վավերացվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։
Քարերի միջի անցքեր
Քարահունջի քարերից շատերը ունեն անցքեր, որոնք եզակի երևույթ են հնագույն մոնումենտներում։ Այդ հսկա քարերի մեջ արված անցքերը ապահովում են դեպի նպատակակետը ուղղվածության բարձր ճշգրտություն և կայունություն։ Անցքերն ունեն 4-5 սմ տրամագիծ և գտնվում են քարերի գագաթներից 15-20 սմ ներքև։ Անցքերը երկու կողմից կոնաձև լայնանում են տրամագծում մինչև 12սմ։ Անցքերը պատրաստվել են օբսիդիանի միջուկներ ունեցող թրծված կավե գործիքներով և ներսի կողմի մակերեսը մաքուր է ու ողորկ։

Իսկ թե մենք զուգահեռներ կարո՞ղ ենք անցկացնել Մեծ Բրիտանիայում գտնվող Սթոունհենջ հուշարձանի հետ հարցին, պատմաբանը ներկայացրեց անգլիացի հնէաբանների տեսակետը, ըստ որոնց, Սթոունհենջի տարիքը մոտ 4,5 հազար է:
Ըստ նրա, Սթոունհենջի մասին խոսելիս` նրա աստղագիտական նշանակությունը պնդում են աստղագետները, իսկ հնագետները հիմնականում խոսում են կառույցը որպես գերեզման դիտարկելու օգտին:

Այսօր մենք կատարեցինք մի հիանալի ճամփորդություն դեպի Օրգով։ Առավոտյան ժամը 9:20ից սկսած մենք սկսեցինք մեր ճամփորդությունը։ Հենց սկզբից մենք գնացինք արքաների դամբարանը։ Իրականում շատ հետաքրքիր էր, այդտեղ թաղվել էին Արշակունյաց արքաների աճյունները։ Հետաքրքիրն այն էր, որ
դամբարանը բաժանված էր երկու հատվածի քրիստոնյա և հեթանոս արքաների համար։ Դամբարանն այցելելուց հետո ուղևորվեցինք դեպի մեր նշանակետ՝ Օրգով, որտեղ և գտնվում է Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը։ Իրականում բառերով անհնար է արտահայտել այն բոլոր զգացմունքները որոնք միանգամից լցրեցին ինձ։ Նախ այն, որ սա առաջին ռատիոաստղադիտակն է աշխարհում հպարտության զգացում է պարգևում և միակ թերացումն այն է, որ չի աշխատում։ Աստղադիտակի մոտ մենք տեսանք նաև արևային ժամացույց, որը ոչ միայն ցույց է տալիս ժամանակը այլ նաև տարեթիվը ու կենդանակերպի նշանները։ Ես առաջին անգամ էի տեսնում այսպիսի ժամացույց և բնականաբար շատ տպավորված էի։

Ռադիոաստղադիտակից հետո ուղևորվեցինք դեպի այսպես կոչված անոմալ զոնա, որ Ամբերդ ամրոցի ճնապարհին էր, սակայն մինչ այդ մի փոքր հանգստացանք և համտեսեցին Ընկեր Տիգրանի «իր ձեռքով» պատրաստած փախլավան;) Դե իսկ ինչ վերաբերում է անոմալ զոնային, ապա իրականում դա ուղակի աչքի խաբկանքի արդյունք է, որտեղ որ ճանապարհը երևում է կարծես, թե դիք է բարձրանում, իսկ գետը հակառակ ուղղությամբ է հոսում։ Չնայած շատ հետաքրքիր և զվարճալի է հավատալ որ անոմալ զոնաներ կան և աշխարհը մի փոքր ավելի հետաքրքիր է թվում։ Մեր վերջին երկու վայրերը որոնք մենք այցելեցինք Ամբերդ ամրոցն էր և Բյուրականի եկեղեցին։ Մինչ այս ես Ամբերդում արդեն եղել էի, բայց միևնույն է պատմական այսպիսի վայրեր այցելելը շատ ավելի լավ է օգնում հասկանալ և պատկերացնել, թե ինչպես էին ապրում հայ թագավորներն ու թագուհիները։ Բացի այդ Ամերդում ամրոցի մոտ գտնվող եկեղեցում մենք երգեցինք մեր սովորած եկեղեցական երգերը, որոնք մենք սովորել ենք ընկեր Մարիների հետ։ Բյուրականի եկեղեցում շատ էր զգացվում այն, որ հայկական եկեղեցիների կառուցվածքը շատ է տարբերվում եվրոպական կառույցներից։ Եկեղեցին դրսից շատ համես և կոկիկ է երևում, բայց երբ ներս ես մտնում կարծես հայտնվում ես մի մեծ շքեղ կառույցում և շատ ես զարմանում, թե ինչպես կարող այսքան տարածք լինել այն նույն եկեղեցու ներսում, որը տեսքից այնքան էլ մեծ չէ։ ԵՎ իհարկե անհնար է չխոսել այն բնության մասին որը այս ամբողռ օրը մեզ շրջապատում էր։ Այն ծաղիկները, գետերը և մաքուր օդը, որի պակասը մենք այդքան զգում ենք քաղաքում։ Այս ճամփորդությունը իմ գնացած ամենալավ ճամփորդություններից մեկն էր, և բնականաբար դրա համար ոչ միայն մեր այցելած վայրերն էին պատասխանատու այլև այն ուսուցիչներն ու ուսանողները որոնց հետ այսքան լավ ժամանակ անցկացրեցինք։))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *