Կիսամյակի ամփոփում

Այս կիսամյակը շատ հագեցած սկսվեց և այդպես շարունակվեց մինչև վերջ։ Կիսամյակը սկսվեց հունվար ամսից, որը համարվում է երկրորդ շրջան։ Ամբողջ հունվարը մենք մասնակցում էինք Դիջիթեքների, իսկ ես նաև դասավանդում էի։ Որպես դասավանդող ես կրթահամալիրի Հյուսիսային և Արևմտյան դպրոցներում երեխաներին սովորեցրել եմ Online Word, Excel։ Հետևյալ հղումով կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ կատարված աշխատանքին։
Երկրորդ շրջանի ավարտից հետո սկսվեց երրոդը, և իհարկե սկսվեցին մեր դասերը։ Ինչպես ասացի, այս կիսամյակը շատ հագեցած էր և այդ ամենը նաև դասերի շնորհիվ էր։ Այս կիսամյակ դասերը էլ ավելի հետաքրքիր ձևով անցան, քանի որ շատ էին նախագծային աշխատանքները։ Համարյա բոլոր առարկաներից մենք կատարել ենք անհատական նախագծեր։ Կարծում եմ այսպիսի նախագծերի շնորհիվ դասերն էլ ավելի հետաքրքիր են անցնում, բացի այդ երբ մենք ընտրության հնարավորություն ունենք, մենք շատ ավելի հաճույքուվ ենք կատարում այդ աշխատանքը և հետո էլ ներկայացնում մեր ընկերներին։

  • Գրականություն1, 2, 3,
    Որպես գրականություն առարկայի անհատական աշխատանք ես ընտրեցի ընթերցողական աշխատանքը։ Ամեն ամսվա համար ես մի գիրք եմ կարդացել, ապա փորձել եմ ներկայացնել գիրքը, արդյո՞ք արժի այն կարդալ, և ինչու՞։
  • Ռուսերեն1, 2, 3
    Կարծում եմ Ռուսաց լեզվի կատարած անհատական աշխատանքները ամենահետքրքիրն են, քանի որ այս երեք աշխատանքների թեմաները ընդհանրապես չեն կրկնվում և բացի այդ նրանցից ամեն մեկը կատարելու համար, մինչև վերջնական արդյունքը ստանալը բավականին շատ տեղեկություն ենք ստանում մեր ընտրած թեմայի վերաբերյալ։
  • Հայոց պատմություն-1,2,3
    Հայոց պատմության անհատական նախագծերի թեման հայ ականավոր թագուհիներն էին։ Ինձ շատ դուր եկավ այս թեման, քանի որ հայ պատմության մեջ շատ չեն հիշատակվում հայոց թագուհիները չնայած, որ շատ մեծ գործեր են կատարել նրանցից յուրաքանչյուրը։ Հայոց պատմության նախագիծը ավելի շատ խմբակային աշխատանք է, քանի որ կատարել եմ իմ կուրսեցու՝ Գալինա Հարությունյանի հետ։ Բացի այդ այս նախագծի շնորհիվ ավելի լավ ես հասկանում, որ սեռը, կամ այն բոլոր խտրականություններն ու կարծրատիպերը ընդհանրապես կարևոր չեն և դրա վառ ապացույց են հայոց թագուհիները։
  • Հասարակագիտություն1, 2
    Հասարակագիտության անհատական աշխատանքը ինչպես և Հայոց պատմությանը խմբակային աշխատանք էր։ Այս նախագծի շրջանակներում մենք ուսումնասիրեցինք մարդու իրավունքները, բացի այդ հարցման շնորհիվ կարողացանք պարզել մարդկանց կարծիքը մեր ընտրած թեմաների շուրջ։
  • ՄաթեմատիկաՆախագիծ ֆունկցիաներ թեմայով, Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում/ Մաթեմատիկայից
    Այս ամբողջ կիսամյակ մաթեմատիկայից ուսումնասիրել ենք ֆունկցիաները, նրանց հատկությունները, ձևերը և այլն։ Բացի այդ կատարել ենք ուսումնասիրական աշխատանք ֆունկցիաներ թեմայով։
  • Անգլերեն
    Անգլերենը արդի աշխարհում ամեն մարդու համար շատ կարևոր հմտություն է, որին մեզնից ամեն մեկը պետք է տիրապետի։ Կիսամյակի ընթացքում մենք շատ նոր թեմաներ ենք սովորել բացի այդ պետք է կատարենք մեր անհատական նախագծերը, ինչպես և մյուս առարկաներից։ Որպես անհատական նախագծի թեմա ես ընտրել եմ «Ջազը», քանի որ շատ եմ սիրում երաժշտություն, բացի այդ ջազը երաժշտության իմ սիրած ուղղություններից մեկն է։
  • Աշխարհագրութուն
    Աշխարհագրություն առարկայից մենք ուսումնասիրեցինք Հայաստանի մարզերը, նրանց հիմնախնդիրները, բացի այդ փորձեցինք որոշակի լուծումներ տալ և ռազմավարական պլաններ մշակել նրանց համար։
  • Էկոլոգիա1, 2
    Էկոլոգիա առարկան միշտ էլ հետաքրքիր է եղել կոնկրետ ինձ համար, քանի որ այս առարկան սերտ կապ ունի մեր առօրյայի, մեր կյանքի հետ։ Դասերից մեկի ընթացքում մենք սովորել ենք թե ինչպես կարելի է ազիմուտի շնորհիվ հասկանալ թե որտեղ ենք գտնվում և ինչպես կողմնորոշվել տեղանքում։
  • ԿենսաբանությունՍպիտակ արագիրլներ
    Այս կիսամյա կենսաբանություն առարկայի թեմաները հագեցած էին էվոլուցիոն տեսություններով, մուտացիաների մասն թեմաներով։ Վերջերս մի հանդիպում տեղի ունեցավ, որը սպիտակ արագիլներին էր նվիրված։ Հանդիման հյուրն էր NABU Armenia ընկերութան աշխատանկիցներից մեկը, ով մեզ շատ հետաքրքիր տեղեկություններ տվեց սպիտակ արագիլների մասին։
  • Որպես մարզաձև ինչպես և անցյալ կիսամյակ ես ընտրել եմ հրաձգությունը։
  • Ֆիզիկա1, 2, 3, 4, Ճամփորդություն դեպի Օրգով և անոմալ զոնաներ Հայաստանում
    Այս կիսամյակ ֆիզիկայի դասերը հատկապես հետաքրքիր են անցնում։ Մենք տարբեր նախագծեր ենք կատարել պարանոմալ երևույթների, անոմալ զոնանեի հետ կապված։ Բացի այդ բոլոր այդ նախագծերից հետո մենք կատարեցինք մի հիանալի ճամփորդություն դեպի Օրգով, որտեղ գտնվում է Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը։
  • Ընտրություն«Թղթե ականներ»,
    Իմ ընտրությունը Վեբ դիզայնն է։ Այս կիսամյակի ընթացքում մենք տարբեր աշխատանքներ ենք կատարել, բացի այդ հետաքրքիր ցուցահանդեսներ են այցելել, նույնիսկ մեր կատարած աշխատանքների հիման վրա ցուցահանդես է կազմակերպվել կրաթահամալիրում։
  • Երգը քոլեջի ամենահավես առարկաների շարքին է դասվում։ Այս առարկայի ընթացքում մենք ոչ միայն ազգային երգեր ու պարեր ենք սովորում, այլ նաև ծանոթանում ենք հայ ազգագրությանը, թե ինչպես են ստեղծվել մեր երգն ու պարը։

Երրորդ ուսումնական շրջանի ընթացքում մենք մեդիաուրբաթ անցկացրեցինք որին նաև մեր ծնողներն էին մասնակցում։
Դասերից բացի բնականաբար ֆլեշմոբների եմ մասնակցել։ Բոլոր ֆլեշմոբներին կարող եք ծաոթանալ հետևյալ հղումով։

Քոլեջն իսկապես շատ է փոխել իմ կյանքը։ Այն բացի իմ շրջապատից նաև փոխել է հենց ինձ։ Ես այնքան փոփոխություններ եմ տեսնում իմ մեջ։ Ինձ համար ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ ես այլևս չեմ կաշկանդվում իմ կարծիքն ու մտքերն արտահայտել։ Քոլեջի միջավայրը, դասերի անցակացման ձևն ու դասավանդողների մոտեցումները շատ են օգնում զարգացնել մեր մեջ շփվելու, արտահայտվելու հմտությունները։ Օգնում են մեզ ավելի ազատ զգալ և չվախենալ մեր կարծիքն արտահայտել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *