Մարդու տեսողությունը ընդեմ կենդանիների

Ձիեր

Ձիերն իրենց տեսողական դաշտում կույր հատված ունեն որն ուղիղ տեսողական դաշտի կենտրոնում է։ Այս խնդիրն իրենց աչքերի տեղակայման պատճառով է։ Բացի այդ նրանց աշխարհն ընկալում են երեք գույների շնորհիվ՝ դեղին, մոխրագույն և կապույտ։

Ձկներ

Ձկների աչքեն ավելի գնդաձևեն ինչպես և իրենց աչքերի ոսպնյակները։ Նրանք կարողանում են տեսնել աշխարհը կանաչ, կարմիր և մոխրագույն գույների շնորհիվ, բայց հակառակ նրան, որ մարդիկ ավելի շատ գույներ են տեսում, ձկները շատ լավ են տեսում մթության մեջ։

Իսկ ինչ վերաբերում է շնաձկներին, ապա նրանք ընդհանրապես գույներ չեն տեսնում, բայց չնայած դրան շատ ավելի հստակ են տեսնում ջրում քան մարդիկ։

Թռչուններ

Թռչունների տեսողությունը գունային առումով շատ նման է մարդու տեսողությանը։ Տարբերությունն այն է, որ նրանք կարողանում են նաև տեսնել ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Բացի այդ թռչբւները կարողանում են իրենց տեսողությունը կենտրոնացնել իրենց ընտրած օբյեկտի վրա։


Այդպես են օրինակ կարողանում տեսնել արծիվները կամ բազեները, նրանք կարողանում են տեսնել իրենց որսը 1.5 կիլոմետր հեռավորության վրա։Րուք կարող եք ուղակի դաշտը տեսնել, բայց արծիվը կարող է այդտեղ գտնովոց մկանը տեսնել։


Աղավնիները նույնպես յուրահատուկ տեսողություն ունեն։ Մենք կարող ենք տեսնել ճանապարհը, իսկ նրանք կարող են տեսնել բոլոր մանր ճեղքերը նրա մեջ։ Նրանց աչքերը խոշորացույցի պես են աշխատում։


Ճնճղուկները տեսնում են ամեն ինչ ւարդակույն գույներով՝։ Նրանք չեն կարող տեսնել կանաչ գույնը իրենց աչքի կառուցվածքի պատճառով։

Միջատներ

Ճանճերն ունեն հազարավոր տեսողական ռեցեպտորներ որոնց շնորհիվ և ստեսնում են ամեն ինչ։ Նրանք կրողանում են տեսնել ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Բացի այդ նրանք իրենց շրջապատը տեսնում են դանդաղեցված ձևով։

Շատ հետաքրքիր տեսողություն ունեն նաև մեղուները։ Նրանք ընդհանրապես չեն տեսնում կարմիր գույնը, դրա փոխարեն նրանք տեսնում են մուգ կապույտ գույն։

Առնետներ

Առնետների տեսողությունը շատ մշուշոտ է, նրանք չեն տեսնում կարմիր գույնը և ամեն ինչ տեսնում են դանդաղեցված եղանակով։ Նրանց երկու աչքերն իրարից անկախ են տեսնում և նրանք միանգամից երկու տեսարան են տեսնում։

Կատուներ

կատուները չեն տեսնում կարմիր և կանաչ գույները, դրա փոխարեն աշխարհը տեսնում են կապույտ, դեղին և շականակագույն։ Նրանք մեզնից ավելի շատ տարածություն են կարողանում տեսնել միանգամից, բացի այդ մեզնից վեց անգամ ավելի լավ են տեսնում մթության մեջ։

Շներ

Շները չեն կարող տեսնել կարմիրը և նարնչագույնը, բայց նրանք շատ լավ են տեսնում մանուշակագույնն ու կապույտը։ Նաև ուլտրամանուշակագույն լույսը։ Նրանք կարողանում են մոխրագույնի քառասուն երանգ տարբերել։

Գորտեր

Գորտերը տեսնում են միայն շարժող առարկաները։ նարնք անգամ կարող են մահանալ սովից, եթե իրենց ուտելիքը չշարժվի։ նրանք տեսնում են միայն այն ինչ իրենց պետք է և չեն կենտրոնանում նրա վրա ինչ պետք չէ ինչպիսիք են օրինակ ստվերները։

Քամելեոն

Այս ենտանիների աչքերը կարող են անկախ իրարից տարբեր ուղղություններով շարժվել։ Նրանք կարողանում են տեսնել 360 աստիճան և միանգամից երկու բան են տեսնում։

Օձեր

Ինչպես պարող եք տեսնել հետևյալ նկարից մարդու և օձի տեսողությունը շատ է տարբերվում իրարից։ Օձերը ի տարբերություն մարդկանց զգում են տաքությունը և դրա պատճառով էլ տեսնում են գույները կարմիր, դեղին և կապույտ գույներով։

Կովեր

Ինչ վերաբերում է կովերին ապա նրանք չեն տեսնում այնքան գույներ ինչքան մարդիկ։ Կովերն աշխարհը տըսնում են նարնջագույն և դեղին գույներով։ Բացի այդ նրանք չեն սիրում երբ ինչվոր մեկը հանկարծակի հայտնվում է իրենց առաջ, քանի որ ամեն ինչ նրանց համար խոշորացված է երևում քան մեզ։

Աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *