Ոսկեգործության ցուցահանդես

Երեկ մենք կատարեցինք մի հիասճաչ ճամփորդություն։ Այցելեցինք Ժողովրդական արվեստի թանգարան՝ Դավիթ Պետրոսյանի և սովորողների ոսկեգործական ցուցահանդեսին։ Ես շատ եմ տեսել տարբեր ոսկեձույլ իրեր, զարդեր, բայց այն ինչ ներկայացված էր այնտեղ բնականաբար անկրկնելի էր։ Նախ և առաջ այնտեղ ներկայացված բոլոր նմուշները կրձահամալիրի աշակերտների կողմից էին պատրաստված և դրանք բոլորն էլ հեղինակային գործեր էին և նրանց նման երկրորդը աշխարհում այլևս չկա։ Բացի այն, որ դրանք շատ գեղեցիկ էին, դրանք նաև բավական բարդ աշխատանքներ էին։ Որինակ այնտեղ ցուցադդրված էր մի. հեծանիվ, որն արույրից էր պատրաստված և այն կարծես իսկական լիներ, քանի որ բոլոր այն մասերը՝ ակերը, բռնակը, որոնք իրականում պետք է շարժվեն, շարժվում էին։

Իսկապեսպ շատ հետաքրքիր ցուցադրություն էր, որը նաև ինձ ոգեշնչեց։)