ՀՈԴՎԱԾ 37 / Երեխայի իրավունքներ

Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ:

Ինչպես բոլոր երկրներում այդպես էլ Հայաստանում, գոյություն ունի երեխայի իրավունքների մասին օրենք, որոնց շատ կետեր այդքան էլ յուրացված չեն մարդկանց կողմից: Հայաստանում երեխայի հիմնական իրավունքներից են օրինակ՝ երեխայի կյանքի իրավունքը, նրա անվան և քաղաքացիության, առողջության պահպանման, մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքները:

1948 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում հռչակեց ու համաձայնեց, որ յուրաքանչյուր մարդ օժտված է հռչակագրում ամրագրված բոլոր իրավունքներով ու ազատություններով։

Հռչակագրում ամրագրված իրավունքները վերաբերում են բոլոր մարդկանց, հետևաբար՝ նաև երեխաներին։ Եվ ուրեմն՝ ինչո՞ւ ենք առանձնացնում երեխաներին և խոսում երեխաների իրավունքների մասին։

4 տարեկան երեխաները օրական մոտ 900 հարց են տալիս. հետաքրքիր փաստեր  երեխաների մասին (լուսանկարներ)

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ընդգծվում է, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության ու օժանդակության իրավունք (հոդված 25)։ Երեխաների համար առանձնահատուկ կերպով հոգ տանելու, նրանց աջակցելու ու պաշտպանելու անհրաժեշտությունը գիտակցվել էր նաև ավելի վաղ։ 1924 թվականին Ազգերի լիգան ընդունել էր «Երեխայի իրավունքերի մասին» հռչակագիրը, որը հայտնի է որպես Ժնևի հռչակագիր։ Այս հռչակագրով առաջին անգամ ճանաչվեց և հաստատվեց, որ երեխաների համար գոյություն ունեն հատուկ իրավունքներ։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից հետո ի հայտ եկան Ժնևի հռչակագրի բացերը, անհրաժեշտություն առաջացավ վերանայել հռչակագիրը և ընդլայնել երեխաների իրավունքների շրջանակը: 1959 թվականի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Երեխայի իրավունքների հռչակագիրը»։ «Երեխայի իրավունքների հռչակագիրը» ևս ելնում է այն կանխադրույթից, որ երեխան ունի հատուկ պաշտպանության և հատուկ հոգատարության կարիք, և ընդգծում, որ մարդկությունը պարտավոր է տալ երեխաներին իր ունեցած լավագույնը։ 1959 թվականի հռչակագիրը կազմված է 10 սկզբունքից, որոնցում ձևակերպված են երեխաների հատուկ պաշտպանության, խտրականությունից զերծ մնալու, անվան ու ազգության, կրթության, ժամանցի, աջակցող միջավայրի ու առողջության պահպանման, ներդաշնակ զարգացման, անտեսումից, դաժան վերաբերմունքից, շահագործումից, թրաֆիքինգից և աշխատանքի վատթարագույն ձեւերից զերծ լինելու, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հատուկ կրթության, խնամքի ու աջակցության իրավունքները:

Հաշվի առնելով երեխաների նկատմամբ առանձնահատուկ հոգածության անհրաժեշտությունը, կարևորելով երեխաների անհատականության լիակատար ու բազմակողմանի զարգացումը, ընդունելով, որ աշխարհի բոլոր երկրներում կան բացառիկ ծանր պայմաններում ապրող երեխաներ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունում է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան։ Այն ուժի մեջ մտավ 1990 թվականին։

Կոնվենցիան միջազգայնորեն ճանաչված առաջին փաստաթուղթն է, որով ամրագրվում է երեխայի` որպես իրավունքի ինքնուրույն սուբյեկտի կարգավիճակը: 1924 և1959 թվականների հռչակագրերը հիմնականում դիտարկում էին երեխային որպես «պաշտպանության սուբյեկտ», այլ ոչ թե անկախ և ինքնուրույն իրավատեր` իրավունքներ ունեցող անձ: Կոնվենցիայում ամրագրված իրավունքները հարմարեցված են երեխայի կարիքներին, հաշվի են առնում նրա խոցելիությունն ու զարգացման անհրաժեշտությունը և նախատեսում են հատուկ աջակցություն ու պաշտպանություն։ Կոնվենցիան երաշխավորում ու սահմանում է նվազագույն չափանիշներ երեխայի բոլոր իրավունքների պաշտպանության համար: Կոնվենցիան, որը, ի տարբերություն հռչակագրի, իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ է, պարտավորեցնում է այն վավերացրած մասնակից պետություններին ձեռնարկել բոլոր օրենսդրական, վարչական և այլ միջոցները, որոնք անհրաժեշտ են կոնվենցիայով ճանաչված իրավունքների իրականացման համար։

«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրել են աշխարհի բազմաթիվ պետություններ։ Նրանք պարտավորվել են հարգել, պաշտպանել և իրականացնել Կոնվենցիայով սահմանված իրավունքները։ Հարգելու պարտավորությունը նշանակում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն չմիջամտել երեխաների կողմից իրենց իրավունքների իրացմանը, պաշտպանելու պարտավորությունը նշանակում է թույլ չտալ երրորդ անձանց միջամտելու երեխաների կողմից իրենց իրավունքների իրացմանը, իրականացնելու պարտավորությունը նշանակում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ երեխաների իրավունքների լիարժեք իրացման համար:

Պետությունները համաձայնել են, որ երեխաներն են յուրաքանչյուր հասարակության ու պետության ապագան, որ երեխան օժտված է իրավունքներով և որ իրենք՝ պետությունները, պարտավոր են պաշտպանել երեխայի իրավունքները։ Իսկ երեխաների իրավունքները պաշտպանելու համար նախ և առաջ անհրաժեշտ է բարձրացնել երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։ Յուրաքանչյուր ոք, առաջին հերթին՝ երեխաները, ծնողներն ու երեխաների հետ աշխատող մեծահասակներն ունեն երեխայի իրավունքներն ուսումնասիրելու կարիք։

«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան թե ՛ երեխաներին և թե ՛ մեծահասակներին հրաշալի հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու երեխայի իրավունքները։ Եվ ուրեմն՝ եկե ՛ք ծանոթանանք իրավունքների պաշտպանության միջազգային համակարգի այդ կարևոր բաղադրիչին։

այաստանՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԱԿՏԻՎԱՑՈՒՄՀոդված

Երեխայի իրավունքներ. ինչո՞ւ են դրանք կարևոր

Յուրաքանչյուր երեխայի համար՝ իրավունքներից յուրաքանչյուրը

ՅՈՒՆԻՍԵՖ

Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը:

Կոնվենցիան առաջարկում է հասկացություն, համաձայն որի՝ երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած:

Երեխաները կյանքն սկսում են որպես միանգամայն կախյալ էակներ

Երեխաները պետք է հենվեն մեծահասակների վրա՝ ստանալու համար այն հոգածությունն ու ուղղորդումը, որ անհրաժեշտ է իրենց՝ դեպի անկախության տանող ճանապարհին: Մեծահասակների կողմից նման հոգածությունը իդեալական պայմաններում պետք է առկա լինի երեխաների ընտանիքներում, սակայն երբ առաջնային մեծահասակ խնամողները ի վիճակի չեն բավարարելու երեխաների կարիքները: Պետությունը պարտավոր է մշտապես հաշվի առնել երեխայի լավագույն շահը:

Կառավարության գործողությունները կամ անգործությունը երեխաների վրա ազդում են առավել զգալի, քան հասարակության որևէ այլ խմբի վրա

Գործնականում կառավարության քաղաքականության յուրաքանչյուր ոլորտ՝ կրթությունից մինչև առողջապահություն, այս կամ այն չափով ազդում է երեխաների վրա: Երեխաներին հաշվի չառնող անհեռատես քաղաքականություն մշակելը բացասաբար է անդրադառնում հասարակության բոլոր անդամների ապագայի վրա:

Հոդված

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *