Դժվար ճանապարհը: Հերման Հեսսե- վերլուծութուն

Պատմությունը մի տղայի մասին էր, ով իր առաջնորդի հետ պետք է բարձրանար սար։ պատմությունը սկսվում է նրանով, որ որոշակի հատված բարձրանալուց հետո տղան սկսում է բողոքել և շատ է ցանկանում հետ վերադառնալ։ Ճանապարհին հոգնելով նրանք կանգ են առնում մի մութ, ծմակ ճառաբեկորի տակ, որտեղ հոսում էր առվակը և բավական սառը քամի էր փչում։ Այստեղից ներքև նայելով տղան երազում էր նորից հետ վերադառնալ այն տաք ու արևտ դաշտը որտեղից եկել էին։ Սակայն առաջնորդի ճիշտ մոտեցման շնորհիվ տղան կարողանում է հաղթահարել այդ դժվարությունը և ի վերջո բարձրանում է սարի գագաթը և մեծ բավականություն ստանում։ Պատմությունը շատ լավ ներկայացնում է մարդկային թուլությունները, այն թե ինչպես են մարդիկ գլուխ գովում մինչ իրական դժվարության հետ են առնչվում։ Այս դեպքում տղան մինչև սարը բարձրանալը գլուխ էր գովացել իր առաջնորդի մոտ, թե շատ հեշտ կբարձրանա և կհաղթահարի այդ դժվարությունը, բայց ճանապարհի կեսից նա հասկացավ, որ չի ցանկանում հերոս լինել և նա կնախընտրեր հիմա լինել այն տաք դաշտում, քան այս ցուրտ անձավում։ Այստեղ խոսվում էր, ոչ միայն մարդու կամքի ուժի, այլ նաև մարդու հոգեբանության մասին։ Առաջնորդը կարողացավ շատ ճիշտ խոսքեր ասել տղային և տղան այդ վաքագծից ու խոսքերից հետո ուղակի չկարողացավ մերժել առաջնորդին չնայած իր ներքին ձայնը հակառակն էր պնդում։ Այս պատմությունը շատ հետաքրքիր էր նաև նրանով , որ մենք նույնպես գոնե մեկ անգամ մեր կյանքում այսպիսի դեպքի հետ առնչվել ենք, քանի որ քոլեջում շատ ենք ճամփորդում, հաղթահարում տարբեր բարձունքներ և այսպիսի մի դեպք հենց ինձ հետ էր պատահել, երբ փորձում առաջին անգամ պետք է հաղթահարեի Արագածի բարձունքը։ Հասնելով ճանապարհի կեսին ես այլև չէի կարողանում առաջ շարժվել, բայց հասկանալով, որ գագաթին ինձ սպասվում է շատ գեղեցիկ տեսարան, ես հավաքիցի բոլոր ուժերս և ո վերջո հաղթահարեցի բարձունքը, և ես երբեք չեմ զղջա. դրա համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *