Առաջադրանքներ

Փոխիր երկրորդական նախադասության շարադասությունը։

Երբ երեխան մորը հանձնելու կարճ ծեսը վերջացավ, քահանան օրհնեց երիտասարդ ծնողներին։
Քահանան, երբ երեխան մորը հանձնելու կարճ ծեսը վերջացավ, օրհնեց երիտասարդ ծնողներին։
Քահանան օրհնեց երիտասարդ ծնողներին, երբ երեխան մորը հանձնելու կարճ ծեսը վերջացավ։

Մենք շալակով կաղնու կեղև էինք բերում, որպեսզի մեր մայրերը կաղնու կեղևով դարչնագունեն բուրդը։
Մենք, որպեսզի մեր մայրերը կաղնու կեղևով դարչնագունեն բուրդը, շալակով կաղնու կեղև էինք բերում։
Որպեսզի մեր մայրերը կաղնու կեղևով դարչնագունեն բուրդը, մենք շալակով կաղնու կեղև էինք բերում։

Փառանձեմ թագուհու կերպարի վերլուծություն

Փառանձեմ թագուհին հայոց աշխարհի հայտնի թագուհիներից է։ Նա հայտնի է նրանով, որ կարողացել է միայնակ կառավարել և պարսից խորքի հարձակումից 14 ամիս պաշտպանել պաշարված Արտագերս ամրոցը։ Մինչ թագուհի դառնալը Փառանձեմը Գնելի կինն էր և Գնելի սպանության ժամանակ և դրանից հետո, պատմիչը նկարագրում է թե ինչքան է նա լաց եղել, և ամեն կերպ փորձել է պաշտպանել իր ամուսնուն։ Այստեղից երևում է, որ նա շատ հավատարիմ և ամուսնուն սիրող կին է եղել։ Արշակ թագավորի հետ ամուսնության ամբողջ ընթացքում նա չէր սիրում թագավորին՝ իր ամուսնուն, բայց չնայած դրան՝ նա շատ հավատարիմ է եղել և ամեն կերպ փորձել է աջակցել նրան։ Ամուսնության սկզբում, երբ Արշակ II ամուսնացավ նաև Ողոմպի հետ, այդ ամենը Փառանձեմը չհանդուրժեց, և հենց այստեղ էլ երևում է Փառանձեմի աստծավախ չլինելու փաստը։ Նա, եկեղեցական սուրբ հացի մեջ թույն խառնելով, սպանել տվեց Ողոմպին։ Բացի հավատարիմ և հպարտ թագուհի լինելուց՝ Փառանձեը նաև սիրող և հոգատար մայր էր։ Նա շատ էր անհանգստանում այն փաստից, որ Պապ թագավորն ընկել է դևերի ճիրանները և տանջվում է , բացի այդ նա հավատում էր իր որդուն, իսկ դա արդեն երևում է, երբ նա պաշարված էր Արտագերս ամրոցում։ Պատմիչը շատ լավ է ներկայացնում Արտագերս ամրոցի պաշարումը։ Այստեղից հստակ երևում է, թե ինչքան խիզախ, հոգեպես ամուր կին է եղել Փառանձեմ թագուհին։ Նա կարողացել է միայնակ կառավարել և պարսից զորքի հարձակումից 14 ամիս պաշտպանել պաշարված Արտագերս ամրոցը։ Սակայն 14-րդ ամսում ամրոցում համաճարակ սկսվեց և հարյուրավոր մադկանց կյանք խլեց։ Այդ ժամանակ թագուհին հասկացավ, որ արդեն անիմաստ է պաշտպանվելը, քանի որ կամ թշնամու ձեռքից է կոտորվելու իր ժողովուրդը, կամ համաճարակի պատճառով, իսկ այսպես կար հույս, որ գոնե մեկը կկարողանար փրկվել ամրոցի պատերից դուրս։ Թագուհին մահացավ Շապուհ թագավորի մոտ, ով հավաքել էր բոլոր պալատականներին, որպեսզի ցույց տա, թե որքան անօգնական է հայ թագուհին։

Փավստոս Բուզանդը Փառանձեմ թագուհու մասին

Փավստոս-Բուզանդ-համառոտ

Հատվածներ Փ․ Բուզանդի «Հայոց պատմություն» երկից

Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմաց տվին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տրվեց’ բանակից դուրս պահել նրան և տանել սպանել։ Եվ մինչ նա ձի հեծած անցնում էր բանակի միջով և մոտենում էր արքունի հրապարակին, այդտեղ արքունիքից վրա են հասնում բազմաթիվ սպասավորներ’ զինված սրերով, նիզակներով, սվիններով, վաղրերով ու սակրերով, և ասպարակիր հետևակ զորք։ Նրանք հասան, բռնեցին Գնել պատանուն, ձիուց վեր գցեցին, ձեռքերը ետևը կապեցին և առան, տարան գլխատելու տեղը։

Նրա կինը նույն վշտի մեջ էր իր ամուսնու հետ և եկել էր ժանվարով։ Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց եկեղեցի, որտեղ բանակի մարդկանց համար աստվածային արարողություն էր կատարվում՝ առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես Մեծ եպիսկոպոսապետը։ Կինը հասնելով եպիսկոպոսապետի մոտ՝ գուժում էր իր անմեղ ամուսնու կորուստը։ Ճիչ բարձրացրեց՝ ասելով. «Շտապի’ր, հասիր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում են»։ (Իսկ նա) արարողությունը ընդհատելով՝ վազում է թագավորի պալատը, դռանը հասնելով՝ ներս է ընկնում թագավորի մոտ։ Իսկ թագավորը, երբ տեսավ մեծ քահանայապետին, իմանալով, որ եկել է բարեխոսելու և համոզելու, որ Գնելին չսպանի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսր ծածկում է՝ խռմփացնելով՝ իբր թե քնած է, որպես թե նրա խոսքերը չի լսում։            

Գնելի սպանությունը, և Արշակի ու Փառանձեմի ամուսնությունը

Ապա հրաման տրվեց թագավորից. բանակում եղող բոլոր մարդիկ՝ մեծ ու փոքր, առհասարակ առանց բացառության, գնան կոծ անեն ու ողբան սպանված Արշակունի մեծ սեպուհ Գնելին. ոչ ոք չհամարձակվի չգնալ։ Ինքը՝ թագավորն էլ գնալով լացողների մեջ նստեց, ողբաց իր եղբորորդուն, որին ինքն սպանեց։ Գնացել նստել էր դիակի մոտ, ինքը լալիս էր և հրամայում էր լաց ու կոծը սաստկացնել սպանվածի համար։ Իսկ սպանվածի կինը՝ Փառանձեմը, զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, կոծում էր սգատեղում, բարձր ճչում էր, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում էր։ Իսկ Արշակ թագավորը լացողների մեջ տեսնում է սպանվածի կնոջը, ցանկանում է և աչք է դնում՝ իրեն կին առնելու նրան։ Իսկ նա, որ նենգությամբ այն մատնությունը արեց և դավով կատարել տվեց հարազատի սպանությունը, այսինքն՝ Տիրիթը, սաստիկ սիրահարված էր այդ կնոջը, այդ պատճառով էլ թագավորի ձեռքով նենգությամբ այդ սպանությունը կատարեց։ Արդ, երբ կոծը սաստկացած էր, Տիրիթն այլևս չէր կարողանում իր կրքերը զսպել։ Մարդ է ուղարկում մեռածի կնոջ մոտ և ասում. «Շատ էլ մի’ չարչարվիր, ես նրանից լավ տղամարդ եմ. ես քեզ սիրեցի, այս պատճառով էլ նրան մեռցնել տվի, որպեսզի քեզ կնության առնեմ»։ Արդ, մինչ բազմությունը դիակի շուրջը մոլեգնաբար կոծում էր, Տիրիթն այսպիսի պատգամ է ուղարկում։ Կինր բողոք բարձրացրեց. «Լսեցե’ք բոլորդ, իմ ամուսնու մահը իմ պատճառով եղավ, մեկը ինձ վրա աչք գրեց և ամուսնուս իմ պատճառով սպանել տվեց»։ Մազերը փետում էր, ճչում էր կոծելիս։ Երբ այս կարևոր իրողությունը բացվեց, ամենքին հայտնի դարձավ, ձայնարկուներն ևս լսեցին, բոլոր ձայնարկուները սկսեցին ողբաձայն խաղի նման երգել Տիրիթի սիրահարությունը, աչք տնկելը, մատնությունը, մահվան հնարք գտնելը, սպանությունը։ Սպանվածի վրա կոծ անելով՝ աղիողորմ ձայնով երգում էին այս բաները։ Երբ նրանց ձայները դադարեցին, իրողությունն արդեն տարածվել, հռչակվել էր։ Արշակ թագավորը երբ այս լսեց և հանգամանքներին վերահասու եղավ, զարմացավ, ապշեց մնաց, զգաստացավ եղածի վրա, ըմբռնեց իրողությունը։ Ապա սկսեց նա խոսել ձեռքերը իրար խփելով, խիստ զղջաց արածի համար և ասաց. «Որովհետև Տիրիթը անարժան սիրով սիրահարվել է Գնելի կնոջը, այս պատճառով էլ այդ չարիքը հնարեց, մատնությամբ անմեղ մահվան պատճառ դարձավ, զուր ու անտեղի մեզ էլ իր պղծության համար արդար արյունի մեջ շաղախեց, իր եղբորը կորցնել տվեց և մեզ ժառանգել տվեց սոսկալի չարիք ու անեծք, որոնք չեն անցնի»։ Երբ թագավորը հաստատապես իմացավ գործի հանգամանքները և ճշտեց իրողությունը, առժամանակ չլսելու տվեց, լռեց, սպասեց։ Եվ երբ մեռելը թաղեցին նույն տեղում, որտեղ սպանվել էր, և այս անցքի վրա բավական ժամանակ անցավ, ապա Տիրիթը պատգամավոր ուղարկեց թագավորի մոտ. «Հաճիր, արքա, և հրաման տուր, որ Գնելի կնոջը՝ Փառանձեմին, ինձ կին առնեմ»։ Թագավորն այս լսելով ասաց. «Այժմ հաստատ գիտեմ, որ լսածս ճիշտ է։ Գնելի մահը իր կնոջ պատճառով եղավ»։ Թագավորն իսկույն մտածեց Տիրիթին նույնպես սպանել Գնելի մահվան փոխարեն։ Երբ Տիրիթն այս լսեց, թագավորից ահաբեկված՝ գիշերով փախավ։ Արշակ թագավորին իմաց տվին Տիրիթի փախուստը։ Արշակ թագավորը հրաման տվեց բանակին’ հետամուտ լինեն Տիրիթին և որտեղ որ նրան հասնեն, նույն տեղում սպանեն։ Շատ քաջեր փախստական Տիրիթին հետամուտ եղան, գնացին, հասան մինչև Բասեն գավառը և անտառի մեջ տեղնուտեղը սպանեցին Տիրիթին, որտեղ հանդիպեցին նրան։ Սրանից հետո Արշակը իրեն կին առավ սպանված Գնելի կնոջը՝ Փառանձեմին։ Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան էլ սա ատում էր Արշակ թագավորին՝ ասելով, թե մարմնով թավամազ է և գույնով թուխ։ Վերջը, երբ կնոջ սիրտը նրան չկպավ, Արշակ արքան մարդ ուղարկեց Հունաց երկիրը և այնտեղից կայսերական տոհմից խնդրեց, բերել տվեց իրեն կին Ողոմպի անունով։ Նրան ուժգին սիրով սիրեց և նրանով գրգռում էր առաջին կնոջ նախանձը։ Փառանձեմը սրտում ոխ պահեց Ողոմպիի դեմ և միջոց էր փնտրում նրան սպանելու։ Մի տարի  հետո Փառանձեմը թագավորին մի տղա ծնեց, որի անունը դրին Պապ. նրան մեծացրին, չափահաս դարձրին։ Երբ նա առույգ պատանի դարձավ, նրան պատանդ ուղարկեցին կայսեր պալատը՝ Հունաց երկիրը։ Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում՝ դեղերով նրան սպանելու, բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև Ողոմպին շատ զգույշ էր իր անձին, մանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրները և խմում էր նրանց մեկնած գինին։ Երբ ոչ մի հնարք չգտնվեց նրան մահացու դեղերով թունավորելու, ապա անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին՝ Տարոն գավառի Արշամունքից, որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ Անարժան, երբեք չկատարված, անջնջելի, անմոռանալի չարագործություն, հավիտենական տանջանքի արժանի, չտեսնված, Աստվածանարժան գործ կատարեց՝ կյանքի դեղի մեջ մահվան դեղ խառնելով։ Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն’ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր հաղորդությունը և սպանեց։ Անօրեն Փառանձեմի ամենաչար կամքը նրա ուզածի պես կատարելով՝ այս չերեցը նրանից պարգև ստացավ Տարոնի գավառում Գոմկունք կոչված գյուղը, որտեղից ինքն էր։

Պապ արքայորդու մասին, թե ինչպես դևերը հայտնի երևում էին նրա վրա, և նրանց հետ պղծություն էր գործում 

Արշակի որդի Պապը ծնվեց սյուն Փառանձեմից, որ Գնելի կինն էր եղել, որին սպանեց Արշակ թագավորը և նրա կնոջը՝ Փաոանձեմին, իրեն կին առավ և նրանից ունեցավ որդի, որ կոչվեց Պապ։ Երբ մայրը նրան ծնեց, որովհետև անօրեն մարդ էր և Աստծուց բոլորովին երկյուղ չուներ, նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանուկի մեջ բնակվեցին ու նրան վարում էին ըստ իրենց կամքի։ Նա սնվեց, մեծացավ և մեղքեր էր գործում — պոռնկություն, պիղծ արվամոլություն և զազրելի, գարշելի գործեր, բայց մանավանդ արվամոլություն։ Մի անգամ երբ մայրը իմացավ, թե նա արվամոլությամբ է պարապում, չկարողանալով այդ վատանուն խայտառակության դիմանալ’ իր որդու սենեկապանին ասաց, թե երբ նա պղծության համար կպահանջի այն մարդկանց, որոնց հետ պղծությունը կատարում է, դուք ինձ ներս կանչեցեք։ Երբ պատանի Պապը անկողին մտնելով պահանջեց այդ մարդկանց պղծութան համար, մայրը ներս մտավ և որդու առաջ նստեց։ Ապա պատանին սկսեց ճչալ, բղավել և ասաց մորը. «Վեր կաց գնա՛ այստեղից, որովհետև մեռնում, խորովվում եմ, կայրվեմ, կպայթեմ, եթե այստեղից չգնաս։  Իսկ մայրն ասաց . «Ես այստեղից դուրս շեմ գա, շեմ գնա»։ Իսկ նա ավելի ու ավելի սաստկացնում էր ճչալն ու վայելը։ Իսկ մայրը նայեց ու տեսավ իր աչքերով, որ սպիտակ օձերը պատել էին բազմոցի ոտքերը և փաթաթվում էին պատանի Պապին, մինչ նա, պառկած անկողնում, բղավում էր, պահանջում էր այն պատանիներին, որոնց հետ խառնակվում էր։ Մայրը այս տեսնելով՝ հիշեց, թե ո՛ւմ էր նվիրել ինքը իր որդուն ծնած ժամանակ։ Հասկացավ, թե այն դևերն են, որ օձերի կերպարանքով փաթաթվում են որդուն։ Արտասվելով ասաց. «Վայ ինձ, իմ որդյակ, ես չգիտեի, որ դու տանջվում ես»։ Վեր կացավ, այնտեղից հեռացավ, որպեսզի Պապը ցանկությունը կատարի։ Եվ այսպես դևերից առաջնորդվելով՝ այսպիսի գործերի անձնատուր էր եղել Արշակի որդի Պապը իր կյանքի ամբողջ ընթացքում, մինչև թագավորության հասնելը, մինչև իր մահը։

Հայոց աշխարհի գերությունը, հարվածները, և ավերմունքը․ Փառանձեմ տիկնոջ գերի տարվելը Պարսկաստան և չարաչար սպանվելը։  Հայոց քաղաքների ավերմունքը և երկրի հիմնովին կործանվելը:

Այնուհետև Պարսից Շապուհ թագավորը Հայոց աշխարհ  ուղարկեց իր իշխաններից երկուսին, մեկի անունը Զիկ, մյուսինը՝ Կարեն, հինգ հարյուր բյուր զորքով, որ գան Հայոց աշխարհը քարուքանդ անեն։ Նրանք եկան Հայոց աշխարհի վրա։ Երբ Հայոց աշխարհի տիկինը’ Հայոց Արշակ թագավորի Փառանձեմ կինը, տեսավ, որ Պարսից թագավորի զորքերը լցվեցին Հայոց աշխարհը, առավ իր հետ մոտ տասնմեկ հազար ընտիր սպառազինված պատերազմող մարդիկ ազատներից և Պարսից զորքերից խույս տալով դիմեց գնաց Արտագերս բերդը Արշարունյաց գավառում։ Հետո Պարսից բոլոր զորքերը հասան, բերդի շուրջը նստեցին, պատեցին, պաշարեցին։ Իսկ նրանք ներսը ամրացան՝ հույս դնելով տեղի ամրության վրա, իսկ սրանք բանակ զարկելով նստեցին դուրսը, ձորերի շուրջը։ Այսպես տասներեք ամիս բերդի շուրջը նստեցին և չկարողացան բերդն առնել, որովհետև տեղը շատ ամուր էր։ Ամբողջ երկիրը քանդեցին, ավերեցին, դուրս էին գալիս շրջակա գավառները և երկրները ավարի էին առնում, մարդիկ և անասուններ գերելով բերում էին իրենց բանակը, ուրիշ տեղերից կենսամթերք էին բերում և ուտում՝ բերդը պաշարման մեջ պահելով։ Իսկ Պապը՝ Արշակի որդին, այդ ժամանակ Հայոց աշխարհում չէր․ նա Հունաց թագավորի մոտ էր, իսկ ազատների տոհմերից բաղկացած ամբողջ բանակը այս բաները լսելով գնաց իրենց համար օգնություն խնդրելու. նրանց զորագլուխն էր Մուշեղը՝ Վասակ սպարապետի որդին։ Նրանք գնացին իրենց արքայորդու մոտ և բանակցում էին Հունաց թագավորի հետ, նրան համոզում էին իրենց թիկունք լինել։ Իսկ Հայոց աշխարհը նրանք հաճախ սուրհանդակներ էին ուղարկում երկրի տիկնոջ’ Փաոանձեմի մոտ, որ տոկա, բերդը պաշտպանի, Պարսից ձեռքը չհանձվի։ Նրա որդուց՝ Պապի կողմից էլ հաճախակի պատվիրակներ էին գալիս շաբաթ շաբաթի վրա, գաղտնի դռնով մի հնարով բերդն էին մտնում, սիրտ էին տալիս տիկնոջը, այսպես բերդի պաշարումը տևեց տասներեք ամիս։ Իսկ պատվիրակները շարունակ դնում գալիս էին ասելով, թե  «Պի՛նդ կաց, Պապ որդիդ գալիս է և կայսերական գունդ է բերում օգնության»։ Այս քաջալերությունը երկար ձգձգվում էր, որովհետև ասում էին․ «Մի քիչ էլ, մի փոքր ժամանակ էլ համբերի՛ր, օգնությունը հասել է»։ Տասնչորսերորդ ամսից հետո աստծուց հարված հասավ բերդում ապաստանած գաղթականների վրա․ բերդում եղողների մեջ մահ ընկավ, աստվածային պատուհաս։ Փառանձեմ տիկնոջ առաջ սեղանատանը նստած ուտում-խմում, ուրախանում էին, և հանկարծ մի ժամում հարյուր մարդ, մյուսում երկու հարյուր, պատահում էր, որ մինչև հինգ հարյուր մարդ մեռնում էին, մինչ սեղան էին բազմած լինում։ Եվ այսպես օրեցօր կոտորվում էին։ Մահը սկսվելու օրից մի ամիս էլ չտևեց, որ բոլորը կոտորվեցին, մոտ տասնմեկ հազար տղամարդ և մոտ վեց հազար կին․ մի ամիս չանցավ, որ բերդում եղածները բոլորը կոտորվեցին, բերդում մնաց միայն տիկին Փառանձեմը երկու նաժիշտով։ Ապա գաղտնի կերպով բերդը մտավ ներքինի Հայր մարդպետը և տիկնոջը սաստիկ նախատեց ինչպես մի անառակի, սկսեց նախատինքներ թափել Արշակունյաց տոհմի վրա, թե վատախորհուրդ, վատն է, Հայոց աշխարհն էլ կորցրին․ «Տեղն է՝ ինչ որ ձեզ պատահեց, և ինչ որ էլի պիտի պատահի»։ Գաղտնի դուրս եկավ ու փախավ։ Իսկ տիկին Փառանձեմը տեսնելով, որ մենակ մնաց, բերդի դուռը բացեց և Պարսից զորքը թողեց բերդից ներս։ Եկան, տիկնոջը բռնեցին և բերդից իջեցրին։ Հետո Պարսից զորքերը  բերդը բարձրացան, ավար առան Հայոց թագավորի գանձերը, որ բերդում պահվում էին. բոլորը վար իջեցրին։ Ինը օր, ինը գիշեր շարունակ իջեցնում էին, ինչ որ գտան Արտագերս բերդում և տիկնոջ հետ միասին գերի քշեցին։

Փառանձեմի մահը

Երբ Փաոանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհը և Հայաստանի բոլոր գերիներն ու գանձերը, Փաոանձեմ տիկնոջը թագավորի առաջ հանեցին, Պարսից թագավորը մեծ շնորհակալություն հայտնեց իր զորավարներին։ Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել Արշակունյաց տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին, իր մեծամեծներին, ստորին պաշտոնյաներին և իր տիրած աշխարհի բոլոր մարդկանց և այս բազմության մեջ բերել տվեց Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա անասնական պիղծ խառնակության համար։ Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին։ Ւսկ գերիների ամբողջ բազմությունը տարան բնակեցրին մի մասը Ասորեստանում, մյուս մասը՝ Խուժաստան երկրում։

ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
    կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:
  2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:
    Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: 
  3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:
    Բույսեր, կենդանիներշ բակտերիաներ, սնկեր։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
  4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:
    Թթվածինը հարկավոր է կենդանի օրգանիզմներին շնչելու ապրելու համար։ Ջուրը անփոխարիներլի դեր ունի կենդանի օրգանիզմների կյանքում։
  5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
    Կենսոլորտում ամենակարևոր գործառությներից մեկը նյութերի շրռապտույտն է։

Կենսոլորտ՝ գործնական աշխատանք ֆիլմերի դիտման միջոցով

  1. Անցնել հղումով կարդալ և պատասխանել հարցերին: Աղբյուրը՝ Իվետա Ջանազյանի բլոգ:

 2.Կյանքի առաջացման վարկածները

Ֆիլմի վերաբերյալ հարցաշարը՝Ֆիլմի վերաբերյալ հարցաշար

3. Կենսոլորտ: Ինչ է մահը:  Դիտել ֆիլմը, բլոգի մեջ արտահայտել ձեր սեփական կարծիքը մահվան երևույթի վերաբերյալ: Ինչ է այն, արդյոք մահը անհրաեշտ երևույթ է և ինչպես եք այն դիտում աշխարհում կատարվող վերջին իրադարձությունների հետ կապված: Արդյոք Կորոնավիրուսի տարածումը աշխարհով մեկ պատահականություն է, թե գործում են որևիցե բնական մեխանիզմներ, Երկրագնդի բնակչության քանակը փոփոխելու ուղղությամբ: Պատրաստ լինել այս հարցը հետագայում քննարկել Քոլեջում կլոր սեղանի կամ բանավեճի ակումբի ժամանակ:

Հարցաշար <<Կյանքիառաջացմանվարկածները>> ֆիլմիվերաբերյալ     

  1. Բերեք Երկրագնդի առաջացման մոտավոր ժամկետը:
    4.5մլրդ տարի առաջ
  1. Ինչ տեսք ուներ նորաստեղծ Երկրագունդ մոլորակը
    Ժայթքում էին հրաբուխներ, ջուր օվկիանոս և մայրցամաքներ։
  1. Ինչ եղանակային պայմաններ էին տիրում մոլորակի վրա այդ ժամանակ:
  1. Որոնք են պրոկարիոտները, որ օրգանիզմների նախնիներն են դրանք
    Ներկայիս պրոկարիոտները բաղկացած են մանրէների լայն բազմազանությունից, որը բաժանված է երկու խոշոր տիրույթների ՝ էվաբակտերիաներ և արխեաբակտերիաներ: Ըստ ապացույցների, այս խմբերը, ըստ ամենայնի, իրարից շեղվել են էվոլյուցիայի ընթացքում:
  1. Հնարավոր է արդյոք ստանալ պրոկարիոտներ լաբորատոր պայմաններում
    Ոչ լաբորատոր պայմաններում պրոկարիոտ օրգանիզմներ ստանալ հնարավոր չէ։
  1. Որն է պանսպերմիայի տեսությունը, ինչ է այն պնդում:
     Մարդու ծագման մասին հետաքրքրաշարժ տեսություններից մեկն այն է պանսպերմիայի տեսությունը: Դա տեսություն է, որը հիմնված է այն փաստի վրա, որ մարդ արարածը կարող է ունենալ մեկ այլ ծագում, որը տարբերվում է այս մոլորակից: Այսինքն ՝ մենք կարող ենք գալ տիեզերքի մեկ այլ մասից:
  1. Արդյոք այդ տեսությունը ապացուցված է:
    Ոչ այն դեռ ապացուցված չէ։

Text

Sam squinted against the sun at the distant dust trail raked up by the car on its way up to the Big House. The horses kicked and flicked their tails at flies, not caring about their owner’s first visit in ten months. Sam waited. Mr Carter didn’t come out here unless he had to, which was just fine by Sam. The more he kept out of his boss’s way, the longer he’d have a job.

Carter came by later while Sam was chopping wood. Carter lifted his hat as if he were waiting for an appointment with the town priest, and then removed it completely as if he were talking to his mother. He pulled out a pile of paper from his back pocket and held it out.

‘Don’t pick up your mail often, do you?’

Sam took it without a glance and dropped the envelopes onto the bench.

‘Never,’ he replied and waited for Carter to say why he was here. The fact it was Carter’s house was no explanation and they both knew it. Carter twisted his hat round and round, licking his lips and clearing his throat.

‘Nice work fixing those fences,’ he said finally.

‘I’ll be back to the beginning soon,’ Sam said. It wasn’t a complaint. A fence that took a year to repair meant another year’s work to the man who did it well.

‘Don’t you ever want to take a holiday?’

‘And go where?’ A holiday meant being back out in the real world, a place even people like Carter travelled to escape from. Sam’s escape was his reality and he wasn’t going back.

Mr Carter wiped the sweat from the back of his neck. The damp patches on his shirt drew together like shapes in an atlas. His skin was already turning ruddy in the June sun. Otherwise he had the indoor tan of a man that made money while other people did the work.

‘I’ve brought my son with me on this trip. He’s had some trouble at school.’ Mr Carter’s eyes flicked up, blinked rapidly and then shifted back to the hat occupying his hands. ‘Not much trouble out here for a young boy.’ He attempted a laugh but it came out like a dog’s bark.

The two men looked towards the northern end of the property. It stretched as far as the eye could see. Even the fences were barely visible from where they stood. However bored and rebellious a teenage boy might get, it wasn’t possible to escape on foot. Sam looked at the biggest of the horses, kicking at the ground with its heavy hooves. Could the boy ride? he wondered. There was a whole load of trouble a good rider could get into out here, miles away from anyone. But maybe there was even more trouble for someone who knew nothing about horses and wanted to get away from his father.

These shoes are a bit small.

The pasta was very tasty.

The dessert was absolutely delicious!

It’s not completely perfect, but it’s good enough.

I’m very late. I’m so sorry!

We were very exhausted when we arrived home.

My phone battery is totally dead.

The book is absolutely amazing!

The summers here are extremely hot.

The house was totally destroyed in the war.

She was very angry.

The interactive museum was absolutely fascinating.

We were quite tired so we stayed in.

You don’t have to pay. It’s completely free.

Բնութագիր

Բարև ձեզ, ես Մարիամն եմ, ես այս կազմակերպությունում աշխատում եմ որպես վեբ դիզայներ։ Ես ուզում եմ մի փոքր պատմել Էլիզի մաիսն և թե ինչու դուք պետք է նրան աշխատանքի ընդունեք։
Էլիզին ես արդեն 11 տարի ճանաչում եմ, միասին ավարտել ենք միջնակարգ դպրոցը, բացի այդ միասին սովորել ենք քոլեջում վեբ դիզայն մասնագիտությամբ։ Ուսանողության տարիներին բավականին լավ և ընդունակ աշակերտ է եղել, դրանում դուք կարող եք նաև համոզվել ուսումնասիրելով նրա ուսումնական բլոգը։
Էլիզը շատ լավ մասնագետ է, լավ է տիրապետում իր աշխատանիքին և ամենակարևորը սիրում է իր աշխատանքը։ Շատ լավ է խմբային աշխատանքերու, միշտ պատրաստ է օգնել այն ամենով ինչով կկարողանա։ Էլիզը շատ լավ կարողանում է ինտեգրվել աշխատանքային միջավայրի մեջ և բարձացնել մադրկանց տրամադրությունը։ Կարծում որ նա շաատ լավ արդյունքների կարող է հասնել ձեր ընկերությունում։
Հարգանքներով՝ Մարիամ Տոնոյան։