Առաջադրանք

Տրված  հեռագիրը   փոխադրե՛ք   որպես  նամակ. 

«Տիկին  էդիթ  Անթոնի

1702  1-2  Վիլմինգտոն  փողոց,

Ջերսի  սի թի,  Նյու  Ջերսի

Սիրելի  մայրիկ,  ինչպե՞ս  ես,  ես  հրաշալի  եմ:  Ստացա  նակակդ  և   չոր  մրգերը: Շնորհակալություն:   Ոչ  մի  բանի  մասին  մի՛  մտածիր:  Ցտեսություն:  Սիրով`  Բեռնար»:

Ողջու՜յն սիրելի մայրիկ, ինչպե՞ս ես, ես հրաշալի եմ։ Ստացել եմ նամակդ և չոր մրգերը։ Շնորհակալություն դրանք իսկապես համեղ էին։ Գիտեմ անդադար մտածում ես իմ մասն, բայց ուզում եմ հանգստացենել, քանի որ ես շատ բախտավոր եմ։ Այստեղ կյանքն այդքան էլ բարդ չէ որքան որ դուք մտածում եք։ Ես լավ զորամասում եմ գտնվում, ունեմ շատ լավ հրամանատար և զինվորական ընկերներ։ Հիմա նրանք էլ ինձ հետ հավասար տնեցիներին նամակներ են գրում։ Մի խոսքով մի մտածիր շուտով կգամ։ Ի դեպ նամակումդ ասացիր, որ տեղափոխվոմ եք, հույս ունեմ, որ երբ գամ նոր տանը կտեսնեմ այն ամենը ինչի մասին այդքան երազում էիր։ Նամակումդ անընդհատ ինձնից էիր հարցնում և, քանի որ ես արդեն պատասխանեցի հարցերիդ ուզում եմ մի քիչ էլ քեզնից ու տանեցիներից պատմես հաջորդ նամակում։ Ինչպե՞ս ես, հույս ունեմ առողջ ես ու քեզ լավ ես նայում։ Ի դեպ հայրիկին էլ ասա, որ շատ չմտածի գիտեմ նա էլ է անհանգստանում։ Ոչ մի բանի մասին մի՛ մտածեք, շուտով կվերադառնամ, սիրով Բեռնար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *