Սեբաստացիական պատումներ՝Մարիամ Տոնոյան

Ողջո՜ւյն, ես Մարիամ Տոնոյանն։ Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջի Վեբ դիզայն բաժնի երկրորդ կուրսում։ Երկրորդ կուրսում ավելացան մասնագիտական դասերի ժամերը և ուսուցումը դառավ շատ ավելի հետաքրիր։ Ես սկսեցի ավելի հետաքրքրությամբ և որգևորված լսել և կատարել մեզ հանձնարարված առաջադրանքները, քանի որ դրանցից ամեն մեկը օգնում է ինձ ավելի հմտանալ իմ նախընտրած ոլորտում և հետագայում կօգնեն դառնալ լավ մասնագետ։ Երկրորդ կուրսի գիտելիքներն արդեն մեզ հնարավորություն են տալիս ստեղծել մեր սեփական կայքերի դիզայնները, ստեղծել լոգոներ, պոստերներ, բացի այդ քոլեջում կազմակերպվում են տարբեր հանդիպումներ մասնագիտական կողմորոշման հետ կապված և դրանք շատ են օգնում, հատկապես այն ուսանողներին ովքեր դեռ չեն կարողանում կողմնորոշվել իրենց ապագա մասնակիտության ընտրության մեջ։

Հղումով անցնելով կարող եք ծնոթանալ Գրաֆիկ դիզայնի դասին իմ կատարած աշխատանքներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *