Մեկ քայլ մոտ արմատներին -նախագիծ

Family Tree template vector illustration Stock Vector | Adobe Stock

Նախագիծը

ՆԱխագծի շրջանակներում մենք պետք է ծանոթանայինք մեր արմատներին, հասկանայինք թե որտեղից են եղել մեր նախնիները և ով ենք մենք։

Ես Մարիամն եմ ծնվել եմ Երևանում և ապրում ու սովորում եմ այստեղ, բայց բնականաբար իմ նախնիները Երևանից չեն եղել և ինձ նույնպես շատ հետաքրքիր էր իմանալ թե որտեղից են իմ նախնիները։

Կսկսեմ պատմել իմ հորական կողմի նախնիների մասին։ Իմ պապիկի ընտանիքը եղել է Մուշից, պատերազմի պատճառով ստիպված են եղել գաղթել և բնակություն հաստատել Ղարաբաղում իսկ որոշ ժամանակ անց տեղափոխվել են Մարտունի։
Իմ տատիկի ընտանիքը եղել է Կապանից, բայց ինչ-ինչ պատճառով հետագայում տեղափոխվել են Աշտարակ որտեղ և ծնվել է իմ տատիկը։ Հարցեր տալու ընթացքում պարզեցի, որ նրա մոտ պահպանվել է շատ հին մի զարդատուփ, որն իրեն էր հասել իր տատիկից, և այդ զարդատուփն ավելի քան 100 տարվա պատմություն ունի։

Իմ մայրիկի հայրիկի ընտանիքը ապրել է Թուրքիայում պատերաազմի ժամանակ գաղթել են Բուլղարիա որտեղ ծնվել է իմ պապիկը։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել են Հայաստան՝ Երևան։
Իմ տատիկը ազգությամբ ռուս է, ծնվել ու մեծացել է Ռուսաստանում։ Պապիկիս հետ ծանոթացել է, երբ վերջինս եղել է ծառայության մեջ Ռուսաստանում։ Այնտեղ ծնվել է իմ մայրիկը, իսկ մի քանի տարի անց եկել և արդեն բնակություն են հաստատել Երևանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *