Պատմությունը երկու տղայի մասին է, ովքեր իրար տանել չեն կրաողանում և, եթե կարծում եք, որ ի վերջո նրանք կարողացան միմյանց ներել, ապա սխալվում եք։ Պատմության գլխավոր հերոսը Օձավան շատ սովորական տղա էր, բայց, երբ սկսեց զբաղվել բոքսով նրա կյանքն ամբողջովին փոխվեց։ Ինչպես արդեն նշեցի նա տանել չէր կարողանում Աոկի անունով տղային։ Այս տղան այն մարդկանցից էր, ովքեր կարողանում էին շատ լավ ներկայացնել իրենց մարդկանց շրջապատում և այնպես էին անում, որ բոլորի աչքում շատ լավ մարդ թվան, բայց իրականում նրանք ընդհանրապես այդպիսի մարդ չեն։ Օձավան այն անձնավորությունն էր, որ կարողացել էր ճանաչել Աոկիի իրական դեմքը և այդ պատճառով էլ նրանք չէին կարողանում միմյանց հետ լեզու գտնել։ Մի դեպք պատահեց որից հետո տղաների միջև վեճ ծագեց և Օձավան հարվածեց Աոկիին, բնականաբար կարելի է ենթադրել, որ այդ հարվածը չպետք է անպատասխան մնար , բայց այդ պահին Օձավան չհասկացավ այդ։ Անցան տարիներ և մի սարսափելի դեպք պատահեց. Մացումոտոյի անունով համադասարանցին իրեն գցել էր գնացքի տակ։ Այս միջադեպը, կարծես թե ուղակի պետք է բոլորի կողմից դժբախտ պատահարի նման անդրադառնար բոլորի վրա, բայց ոչ Օձավայի։ Հասել էր այն պահը, երբ Օձավան պետք է պատասխան տար իր հարվածի համար։ Աոկին կարողացել էր այնպես ներկայացնել պատմությունը, որ այլևս, ոչ ոք չէր հավատում Օձավային և հակառակ համոզելն էլ անիմաստ էր։ Սա էր ամբողջ պատմությունը, սակայն այս դեպքից հետո Օձավան այլևս չէր կարողանում վստահել մադրկանց և հավատալ նրանց, չնայած, որ ուներ ընտանիք, երեխա և այդ ամենը առանց վստահության անհնար է։ Այս պատմության ամենագլխավոր միտքն այն է, որ հասարակությունը շատ հեշտ է հավատում և վստահում Աոկիի նման մարդկանց ամեն ասածին։ Հասարակությունը չի ցանկանում երկար մտածել այն ամենին ինչ նրան ներկայացնում կամ ասում են, այլ լուռ հետևում է այդ խոսքերին և չի ցանկանում ոչինիչ ասել։ Հասարակությունը լուռ մադրկանց խումբ է, ով ցավոք չունի իր կարծիքը այլ հետևում է այն ամենին, ինչ մցնում են իրենց գլուխները։ Իսկ ինչ վերաբերում է վերնագրին, ապա կարծում եմ, որ շատ լավ ընտրություն է և ամբողջովին ներկայացնում է հասարակության խնդիրը։