Բնագիտատեխնիկական ստուգատես

Այս ստուգատեսի շրջանակներում ես պատարստել եմ պաստառ, որը ցույց է տալիս, թե ինչքանով են մարդիկ ընդհանրապես մտածում բնության մասին և ինչ դեպքերում են ուղակի մոռանում բոլոր բնագիտական խնդիրների մասին։

Բնագիտական ֆիլմի թարգմանություն

Մենք որոշեցինք կատարել «Ավելին քան մեղրը» ֆիլմի թարգմանություն։ Կարծում եմ, որ դեռեւս մարդիկ իսկապես չեն գիտակցում, թե ինչի կարող է հանգեցնել մեղուների ամհետացումը։

Նախագիծ՝

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում որոշեցինք կատարել «Ավելին քան մեղրը» ֆիլմի թարգմանություն:

Մասնակիցներ՝

Ալոյան Թամարա
Տոնոյան Մարիամ
Սմբատյան Էրիկ

Նախագծի նպատակը՝

Մեղուները կարևոր կենդանիներ են, և մեծ նշանակություն ունեն բնության մեջ: Լրագրող Բի Ուիլսոնը նշում է, որ մեղուների համայնքի պատկերը «հանդիպում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Արիստոտելի և Պլատոնի, Վերգիլիոսի և Սենեկայի, Էրասմուսի և Շեքսպիրի, Տոլստոյի, ինչպես նաև սոցիալական տեսաբաններ Բերնար Մանդևիլի և Կարլ Մարքսի աշխատություններում»:

Գրավոր թարգմանություն