Իմ մասին

Բարև ձեզ, ես Մարիամ Տոնոյանն եմ։ Ես ծնվել եմ Երեվան քաղաքում։ Ավարտել եմ Հայրապետ Հայրապետյանի անվան 78 դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո բավական երկար ժամանակ չէի կողմնորոշվում, թե որտեղ պետք է շարունակեմ կրթությունս եւ հանկարծ իմացա Մխիթար Սեբաստացու քոլեջի մասին եւ ահա հիմա սովորում եմ առաջին կուրսի Վեբ դիզայն բաժնում։ Մի փոքր ուզում եմ պատմել իմ մասին։ Ես շատ ընկերասեր եմ, բարի, հոգատար, շփվող։ Ունեմ մի քանի հոբի՝ երգել, նկարել, ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել։ Երու տարի հաճախել եմ դաշնամուրի, բայց ժամանաքի եւ զբաղվածության պատճառով դադարեցրի։ Հիմա այն մասին թե ինչու եմ ընտրել հենց Վեբ դիզայն բաժինը։ Այդ բաժինն եմ ընտրել մի քանի պադճառերով՝ սիրում եմ համակարգչի հետ աշխատել, սիրում են դիզայներական աշխատանքը ու բացի այդ բավական պահանջված աշխատանք է։ Վերջ այսքանը իմ մասին։