Հաշվետվություն կենսաբանությունից

Ինչպես արդեն ասել եմ ես այս տարի առաջի անգամ էի ոտք դնում կրթահամալիր, ծանոթանում դասերի անցկացման ձևին։ Ինձ քոլեջում շատ է դուր գալիս այն, որ դասերն անցնում են տարբեր նախագծերի շնորհիվ։ Կենսաբանության մեր դասի վերաբերյալ մենք պատրաստել ենք տեսանյութեր, պրեզենտացիաներ, և նախագծեր։ Տարվա սկզբից մենք շատ տարբեր թեմաներ ենք անցել։ Նախ ևս մեկ անգամ ուսումնասիրել ենք, թե ինչ է իրենից ներկայացնում կենսաբանությունը։ Հետո արդեն ըստ թեմաների նյութերի շրջապտույտը, ուսումնասիրել ենք բջիջը, նրա տեսակները, բջջի օրգանոիդները, և այն թե ինչպես են բջիջները բազմանում։ Երկրորդ ուսումնական շրջաի ընթացքում մենք մասնակցել ենք Արեւորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնին, իսկ երրորդ ուսումնական շրջանից սկսած ուսումնասիրել ենք վիրուսները, դրանց ազդեցությունը մարդու և կյանքի ընթացքի վրա, մուտացիաներ, դրանց առաջացրած խնդիրներն ու նրանց առավելություները։ Վերջերս նաև մի հանդիպում տեղի ունեցավ կապված սպիտակ արագիլների կյանքի հետ։ Այդ հանդիպման մասին մանրամասն ներկայացրել եմ բլոգումս, որին կարող եք ծանոթանալ ներքևում նշված հղումով։

Կենսաբնության հարցաշար

Դաս 1 Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:

օրգանական նյութեր
Օրգանական նյութեր են կոչվում այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին:

անօրգանական նյութեր
Անօրգանական նյութեր, անօրգանական միացությունը քիմիական միացություն է, որը չունի ածխածին — ջրածին կապեր։ Այնուամենայնիվ, նյութերի տարբերակումը օրգանականի և անօրգանականի հստակ սահմանված և համաձայնեցված չէ։

հիդրոֆիլ
Հիդրոֆիլություն, ջրասիրություն, ջրի նկատմամբ նյութի խնամակցությանը բնորոշող հատկություն, որը պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Հիդրոֆիլությունը լիոֆիլության մասնավոր դեպք է։ Հիդրոֆիլության չափը մարմնի մակերևույթի և ջրի մոլեկուլների միջև կապի էներգիան է 

 հիդրոֆոբ նյութ
Հիդրոֆոբություն, ջրավախություն, ջրի նկատմամբ նյութի խնամակցությանը բնորոշող հատկություն է, պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Հիդրոֆոբութունը լիոֆոբության մասնավոր դեպք է։ Հիդրոֆոբության չափը մարմնի մակերևույթի և ջրի մոլեկուլների միջև կապի էներգիան է ։

Դաս 2 Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը: Լրացուցիչ աշխատանք Բերել առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Բջջի օրգանական նյութերն են սպիտակուցները, ճարպերը, աշխաջրերը և նուկլեինաթթուները։
Սպիտակուցներները բարդ օրգանական նյութեր են, որոնք բաղկացած են ամինաթթուներից։ Ամինաթթուները 20-նն են, յուրաքանչյուրն ունի իր անունը։ Կազմված են ամինո խմբից , կարբօքսիլ խմբից, որոնք բոլոր սպիտակուցների մոտ նույնն են և ռադիկալային խմբից։ Սպիտակուցն ունի առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքներ։ Սպիտակոգցի կառուցվածքը շատ հեշտ կարելի է փոփոխության ենթարկել։ Բարձր ջերմաստիճանի ժամանակ նչպես ձվի խաշվելն է, կամ մարդու մաշկի գույնի փոփուխությունն է արևի ճառագայթների տակ։

Ածխաջրեր -սրանք նույնպես օրգանական նյութեր են, որոնք հանդիպում են և բուսական բջիջներում, և կենդանական բջիջներում, բաղկացած են ածխածնից, թթվածնից և ջրածնի ատոմներից։ Ըստ կառուցվածքի լինում են պարզ /մոնոսախարիդներ/ և բարդ / պոլիսախարիդներ/։ Պարզ միաշաքարներից են գլյուկոզա, ռիբոզա և ռեզօքսիռիբոզան։ Երկու միաշաքար միասին կազմում եմ երկշաքար, որոնցից է օրինակ կաթնաշաքարը և շաքարավազը, իսկ հատկություններից էլ կարող եմ նշել, որ քաղցր են և ջրում հեշտ լուծվող, անգույն։

Բարդ ածխաջրերը հանդիպում են և բուսական օրգանիզմներում, և կենդանական օրգանիզմներում։ Բուսականում հանդիպում է օսլան և թաղանթանյութը, իսկ կենդանականում՝ գլիկոգենը։ Կարող եմ նաև նշել, որ գլիկոգենը պարունակվում է նաև սնկերում։ Ի տարբ. մոնոսախարիդների բարդերը քաղցր չեն։
Ինչպես սպիտակուցի դեպքւոմ, այդպես էլ ածխաջրի քայքայման դեպքքւմ առաջանում է 17,6կՋ էներգիա։
Հաջորդ օրգանական կարևոր նյութերից են Լիպիդները, որոնք լինում են 2 տեսակ՝ յուղեր և ճարպեր։ Լիպիդները հիդրոֆոբ են, լուծվում են օրգանական այլ լուծիչներում՝ օրինակ սպիրտում։ ՈՒնեն կառուցողական և էներգիական ֆունկցիա, քայքայվելիս առաջացնում է ջուր և էներգիա։ Որոշ կենդանիների պարագայում կուտակվումէ օրգանիզմում ծառայելով որպես ջրի աղբյուր։
Լիպիդները մարդու համար կարևոր են, քանի որ մտնում են մի շարք վիտամինների, հորմոնների կազմի մեջ, բայց նրանք շատ քանակը բերում է կուտակմանը օրգանիզմում, անոթների պատի լուսանցքի նեղացման որը անմիջական վտանք է մարդու կյանքի համար։

Դաս 3 Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր: Դաս4 Նուկլեինաթթուների կառուցվածքը, ֆունկցիան, Գենետիկական կոդ, 1: Լրացուցիչ աշխատանք Որո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաները, պատրաստել ուսումնական նյութ:

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆ. Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը՞ Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում:

ԴՆԹի-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու՝ մեկը մյուսի շուրջ ոլորված թելեր՝ շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկելոդիները: Նուկլեոտիդը միացությունը է՝ կազմված է երեք նյութերից՝ ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: ԴՆԹ-ի մոլեկուլում տարերում են 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանք իրարից տարբերվում են միայն ազոտական հիմքով: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահօանումն է, հաջորդ սերունքներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը: 

ԴՆԹ-ի երկու շղթների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա, մի շղթաթի նուկլեոտիդ: Այս զուգակցումներից յուրաքանչուրում զույգ նուկլեոտիդները կարծես իրար լրացնում են :

ԴՆԹ-ի այսպիսի կառուցվածքը հայտնաբերել է ամերիկացի կեսնաբան Ջեյս Ուոթսոնը և անգլիացօ ֆիզիկոս Ֆրենսիս Քրիկը: ՌՆԹն կառուցվածքով նման է ԴՆԹ- մեկ շղթային: ՌՆԹ-ի նուկլեոտիդներում ածխաջուրը ոչ թե դեզոսիռիբոզն է այլ ռիբոզը: Այստեղից էլ առաջանում է ՌՆԹ անվանումը:

Նուկելինաթթուների մոլեկուլում գաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ տեղեկություն: Կարծես կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքաան քանակով գաղտնագրում են որոշակի ամինաթթու: Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է, թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաքանչյուր ամինաթթու: Ծածկագիրը համընդհանուր է բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև մարդու, ինչպես նաև վիրուսների համար:

Դաս 4․ Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ,
Լրացուցիչ աշխատանք
Կրկնում եք նաև նախորդ թեմաները, թարգմանում, նյութ պատրաստում։

Բջջիջ

Դաս 5 Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա: Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։


Տրանսլյացիան բջջում սպիտակուցի կենսասինթեզն է, որը իրենից ներկայացնում է ՌՆԹից սպիտակուց ինֆորմացիայի փոխանցումը։ Տրանսլյացիայի նախորդող փուլը տրանսկրիպցիան է, որը Դնթից ինֆորմացիայի փոխանցումն է իՌՆԹ ։ ԻՌՆԹն ռիբոսոմ մտնելուց հետո ռիբոսոմ է մտնում փՌՆԹ ն իր ամինաթթվի հետ եւ դասավորվում են այտպես բոլոր փՌՆԹ ները կոմպլեմենտարության սկզբունքով։
Տրանսկրիպցիան գենային էքսպրեսիայի առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ի-ՌՆԹ։ Այն համարվում է մոլեկուլային կենսաբանության կենտրոնական դոգմայի երկրորդ փուլը։

Դաս 6 Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նկարագրել ախտանիշները, վարակման աղբյուրները, բուժման մեթոդները
Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ։ Նրանք առաջին անգամ նկարագրվել են Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Վիրուսները բաղկացած են երկուսից երեք մասերից՝
բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։
բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը գեները պաշտպանելու համար են
որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։
Էվոլյուցիայում վիրուսները շատ կարեւոր դեր են խաղում գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը։

Դաս 7() Նախակորիզավորներ կառուցվածքը և առանձնահատկությունները՝էջ32_34։
Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, 1 Քեմոսինթեզ։ Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։


Նախակորիզավորները հանդիսանում են կյանքի կազմավորման բջջային մակարդակի առաջին ներկայացուցիչներն են :  Նախակորիզավորները տարբերվում են մյուս օրգանիզմներից և շատ բազմազան են: Այդ պատճառով նախակորիզավորներն ունեն դասակարգման սեփական աստիճանակարգը կենդանի օրգանիզմների կայսրությունում:
Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին էլ հաջորդում է ցիտոպլազման։
Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝ նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում գտնվում են ռիբոսոմները, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում ՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև, ձողիկաձև , պարուրաձև և այլն։
Ֆոտոսինթեզը ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Ֆոտոսինթեզն ունի մի քանի փուլ՝ Ֆոտոսինթեզի լուսային փուլ, մթնային փուլ։ Քեմոսինթեզ, անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակությունը, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։ Այն եղանակը, որի շնորհիվ դրանք էներգիա են կուտակում սինթեզի ռեակցիաների համար, սկզբունքորեն այլ է բուսական բջիջների համեմատությամբ։ Փոխանակության այս տիպը հայտնաբերել է ռուս գիտնական, մանրէաբան Ա.Ն. Վինոգրադսկին։ Այդ բակտերիաներն օժտված են հատուկ ֆերմենտային ապարատով, որը նրանց հնարավորություն է տալիս օրգանական միացություններ։ Այս գործընթացը կոչվում է քեմոսինթեզ։ Էներգիա կարող է անջատվել ջրածնի, ծծմբաջրածնի, ծծմբի, երկաթի (II), ամոնիակի, նիտրիտի և այլ անօրգանական միացությունների օքսիդացումից։

Դաս 8() Էուկարիոտ ՝բուսական և կենդանական բջիջների կառուցվածքը, (անգլերեն հղումը՝ այստեղ )օրգանոիդները(միտոքոնդրիում քլորոպլաստ, էնդոպլազմային ցանց, Գոլջիի կոմպլեքս, ռիբոսոմներ, լիզոսոմներ), դրանց կառուցվածքը և ֆունկցիան։
Էուկարիոտները կենդանի օրգանիզմներ են, որոնց բջիջները պարունակում են միջուկ և թաղանթային օրգանոիդներ: Էուկարիոտների գենետիկական նյութը գտնվում է միջուկում, իսկ ԴՆԹ-ն կազմակերպվում է քրոմոսոմների մեջ: Էուկարիոտիկ օրգանիզմները կարող են լինել միաբջիջ կամ բազմաբջիջ: Էուկարիոտները ներառում են նաև բույսեր, սնկեր և նախակենդանիներ:Էուկարիոտիկ տիպիկ բջիջը ներառում է Նուկլեոլուս։Ընտրովի օրգանոիդները ներկայացված են տարբեր ներդիրներով՝ ծծումբ, պոլիֆոսֆատներ, յուղ, գլիկոգեն, պոլիսախարիդային հատիկներ: Նաև օրգանոիդներ են կոչվում դրոշակակիրներ, որոնք օգնում են բջջին շարժվել, և խմում են` սպիտակուցային ներդիրներ, որոնք կատարում են կցման գործառույթը:Օրգանոիդները պարունակում են ԴՆԹ և ունակ են փոխանցել ժառանգական տեղեկատվություն:Այսպիսով, յուրաքանչյուր բջիջի միջուկում է պարունակվում հիմնական ժառանգական տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ամբողջ օրգանիզմի զարգացման համար `իր հատկությունների և բնութագրերի բազմազանությամբ: Դա միջուկն է, որը կենտրոնական դեր է խաղում ժառանգականության երևույթներում:

Դասը 9() Բջջի բաժամումը՝միթոզ , 2 քրոմոսոմի կառուցվածքը:Էջ44-46: Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված նյութը և պատրաստել ուսումնական նյութեր:
Միտոզը բջջի բաժանման գործնթացնէ։ Բժանվում է երկու էտապի ինտերֆազի՝ պատրաստվում է բաժանման, միտոզ՝ առաջանում են երկու դուստր բջիջն է։ Ինտերֆազի ժամանակ քրոմոսոմները բազմապատկվում են։ Միտոզը բաժանվում է 4 էտապի՝ պրոֆազ, որի ժամանակ անհետանում է կորիզակը։ Մետաֆազի ընթացքում քրոմոսոմները դասավորվում են բջջի կենտրոնում։ Անաֆազի ժամանակ ամեն բևեռում կա հավասար քանակի քրոմոսոմ։ Տելոֆազի ժամանակ առաջանում են երկու բջիջները։

Դասը 12 () Բջջի բաժանումը ՝մեյոզ 1: Լրացուցիչ աշխատանք։ Սովորել տեսական նյութը , թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Առաջին մեյոտիկ բաժանմանը նախորդում է ինտերֆազը որտեղ կորիզի քրոմոսոմների քանակը կրկնապատկվում է ։ Կրկնապատկվում են նաեւ ցենտրիոլները որոնք պատասխանատու են մեյոտիկ ցանցի առաջացման համար։ Առաջին պրոֆազում քրոմատինից առացանում են քրոմոսոմները։ Յուրաքանչյուր քրոմատիդ կազմված է երկու քրոմատիդներից որոնք միացված են ցենտրոմերի մոտ։ Կորիզաթաղանթն անհետանում է եւ առաջանում է բաժանման թելը։ Առաջին բրոֆազի ավարտին հոմոլոգ քրոմոսոմները գտնում են միմյանց։ Այս պրոցեսը կոչվում է կոնյուգացիա։

Քրոմոսոմային կոմպլեքսները որոնք նման կերպ են առաջացել անվանում են բեվալենտ կամ տետրադներ։ Այսպես միմյանց են փոխանցվում գենետիկ կոդը հոմոլոգ քրոմոսոմների միջեւ։ Դրա պատճաջով պրոֆազի ժամանակ քրոմոսոմները չեն առանձնանում։ Մետաֆազի ժամանակ հոմոլոգ քրոմոսոմների զույգերը դասավորվում են բջջի հասարակածով։

Առաջին անաֆազում բաժանման թելիկները կարճնում են եւ հոմոլոգ քրոմոսոմները բաժանվում են։ Քրոմոսոմները կազմված երկու քրոմատիդներից հավաքվում են բջջի բեւեռներում։ Այսպես առաջանում են երկու դուստր բջիջներ որոնք ունեն մայր բջջի քրոմոսոմների կեսը։

Բայց ամեն դուստր բջջում քրոմոսոմները կրկնապատկված են։ Դա նշանակում է որ գենետիկ մատերիալը չի փոքրացել։ Երկրորդ պրոֆազում նորից առաջանում է բաժանման ցանցը եւ բջջի չաղանթն անհետանում է։ Երկրորդ մետաֆազում քրոմոսոմները դասավորվում են հասարակածի երկարությամբ։ Թելիկները միանում են ցենտրոմերին։ Երկրորդ անաֆազում քրոմոսոմները հավաքվում են բեւեռներում։ Ամեն մեկը դառնում է անհատական քրոմոսոմ։ Մեյոզի վերջին ֆազայում առաջանում են կորիզը եւ բաժանվում է ցիտոպլազման։ Յուրաքանչյուրը չորս բջիջներից իր մեջ պարունակում է մայր բջջի քրոմոսոմների կեսը։

Դաս 13() Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։Բլոգներում ներկայացնել համեմատությունը՝նշելով օրինակները։

Դասը 7() Օրգանիզմի անհատական զարգացում՝սաղմնային և հետսաղմնային, լրիվ և թերի կերպարանափոխություն, որն է դրնաց կենսաբանական նշանակությունը։ Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:

Դոմինանտ և ռեցեսիվ հատկանիշներ. Մենդելի առաջին օրենքը

Դեղին և կանաչ սերմերով ոլոռների խաչասերման արդյունքում ստացված հիբրիդների առաջին սերնդի (F1) բոլոր բույսերի սերմերը դեղին էին: Հակադիր հատկանիշը (սերմերի կանաչ գույնը) կարծես անհետանում էր: Տվյալ փորձում միակերպությունը արտահայտվում է նրանում, որ մեկ հատկանիշը (սերմերի դեղին գույնը) ճնշում է հակադիր հատկանիշի (կանաչ գույնի) դրսևորմանը, և հիբրիդների բոլոր սերմերը դեղին (միակերպ) են ստացվում: Նման արդյունքներ էին ստացվում նաև այլ հատկանիշի՝ սերմերի մակերևույթի ձևի հակադիր դրսևորումներ (հարթ և կնճռոտ) ունեցող ոլոռի բույսերի խաչասերման արդյունքում, երբ առաջին սերնդում դրսևորվում էր միայն մեկ (հարթ մակերևույթ) հատկանիշը: Այս արդյունքների հիման վրա Գ. Մենդելը սահմանեց իր առաջին օրինաչափությունը, որը կոչվեց Մենդելի առաջին օրենք, և որը կարելի է անվանել նաև հիբրիդների առաջին սերնդի միակերպության կամ դոմինանտության օրենք: Հիբրիդային առանձնյակներում ծնողական ձևերից մեկի հատկանիշի գերակշռման երևույթը Գ. Մենդելն անվանեց դոմինանտություն: Նա դոմինանտ անվանեց հատկանիշի այն դրսևորումը կամ այն հատկանիշը, (սերմերի դեղին գույնը, հարթ մակերևույթը), որը «քողարկում էր» հակադիր հատկանիշի դրսևորումը (սերմերի կանաչ գույնը, կնճռոտ մակերևույթը): Արտաքուստ անհետացող հակադիր հատկանիշը կոչվեց ռեցեսիվ: Հատկանիշի դոմինանտ ալելային գենը ընդունված է նշանակել լատինական մեծատառով, իսկ ռեցեսիվը՝ փոքրատառով:

Մենդելի 2-րդ օրենքը:Ոչ լրիվ դոմինանտություն:Գամետների մաքրության վարկած: Սեռի գենետիկա, սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում, ժառանգական հիվանդություններ:էջ՝75-79: Դասը 10 () Բջջի բաժամումը՝միթոզ , քրոմոսոմի:Էջ44-46: Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված նյութը և պատրաստել ուսումնական նյութեր: Դասը 12 () Բջջի բաժանումը ՝մեյոզ 1: Լրացուցիչ աշխատանք
Հիբիդների առաջին սերնդում ռեցսիվ հատկանիշը չի դրսևորվում, այն ի հայտ է գալիս երկրորդ սերնդում և կազմում սերնդի առանձնյակների մոտ 25%-ը: Այս օրինաչափությունն իր արտացոլումն է գտել Մենդելի երկրորդ օերնքում, որն ստացել է <<ճեղքավորման օրենք>> անունը: Այն պնդում է, որ առաջին սերնդի հիբիդները հետագա բազմացման արդյունքում տալիս են ճեղքավորում, նրանց սերնդում նորից հայտնվում են ռեցեսիվ հատկանիշներով առանձնյակներ: Դժվար չէ համոզվել, որ երկրորդ սերնդում դիտվող ճեղքավորումը ըստ ֆենոտիպի 3:1 է, իսկ ըստ գենտիպի ` 1:2:1:
Ասյպիսով ոչ լրիվ դոմինանտության ժամանակ հիբրիդների առաջին սերնդում ստացվում են միջանկյալ հատկանիշներով առանձնյակներ։

Դաս 13 Հետսաղմնային զարգացման շրջանները,ընդհանուր բաժնի ամփոփում։ Կրկնակի բեղմնավորում Վիրուսներ 1,
Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ վիրուսների վերաբերյալ, համեմատել տարբեր վիրուսների գոյատևման պայմանները, առաջացրած հիվանդությունները, բուժման հնարավոր եղանակները:

Դաս14() Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը:Էջ 91-94: Պատրաստել ուսումնական նյութ, արտահայտել նաև ձեր տեսակետը, բերել վերջինիս վերաբերյալ փաստարկներ:

Օրգանական աշխարհի պատմական զարգացման մասին իր ուսմունքը Դարվինը շարադրել է իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1859 թվականին և սպառվել ընդամենը 1 օրում։ Դարվինը բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝

  1. փոփոխականությունը,
  2. ժառանգականությունը,
  3. բնական ընտրությունը

Դաս15() Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին :Էջ 96-106
Ներտեսակային գոյության կռիվ, Միջտեսակային գոյության կռիվ, Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ ընթացող գոյության կռվին , Բնական ընտրություն, Կայունացնող ընտրություն, Շարժական ընտրություն

Դաս 16() Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:Էջ108-112:
Տեսակ է համարվում այն առանձնյակների ամբողջությունը, որոնք ունեն ձևաբանական, ֆիզիոլոգիական և այլ կենսաբանական առանձնահատկությունների ժառանգական նմանություն, ազատ խաչասերվում ու բեղուն սերունդ են տալիս, հարմարված են կյանքի որոշակի պայմաններին և բնության մեջ գրավում են որոշակի տարածք՝ արեալ:
Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, դա նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի: Տարբեր տեսակների պոպուլյացիայի թվաքանակը տարբեր է, բայց այն չի կարող լինել որոշ կրիտիկական թվաքանակից ցածր։ Կրիտիկական է կոչվում թվաքանակի այն մակարդակը, որից ներքև սերտ ազգակցական խաչասերման հավաքականությունը խիստ աճում է, ինչը բերում է տեսակի գենետիկական բազմության նվազմանը, որը հաջորդ սերունդների մոտ առաջացնում է հարմարվողականության և պտղաբերության նվազում, բնածին խաթարումների և մահացության ավելացումների։ Արդյունքում տեսակը քանակապես նվազում է և մի քանի սերունդ հետո այն կորչում է։ Պոպուլյացիայի օրինակներն են՝ մարդկանց մոտ՝ ազգությունները, ռասաները, կենդանիների մոտ՝ ցեղատեսակները։

Արոմորֆոզներ այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործունեության ուժգնությունը։ Արոմորֆոզը գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացմանը և մահացության իջեցմանը։ Բարձր ծնելիության և ցածր մահացության դեպքում թվաքանակը պոպուլյացիաներումմեծանում է, արեալն՝ ընդարձակվում, գոյանում են նոր պոպուլյացիաներ, արագանում է նոր տեսակների ձևավորումն, այսինքն՝ տեղի է ունենում կենսաբանական առաջադիմություն։
Իդեոադապտացիաներն օրգանիզմի այնպիսի փոփոխություններն են, որոնք նպաստում են բնակության միջավայրի որոշակի պայմաններին հարմարվելուն: Ի հակադրություն արոմորֆոզների իդեոադապտացիաները չեն ուղեկցվում օրգանիզմների կազմավորվածության ու կենսագործունեության մակարդակի ընդանուր բարձրացմամբ:
Ընդհանուր դեգեներացիա, այն, որպես կենսաբանական առաջադիմության ճանապարհ, շատ ձևերում դիտվում է և կապված է հիմնականում մակաբույծների պարզեցումների հետ։ Ազատ ապրող ձևերից շատ տարբերվում է մակաբույծի կենսակերպը։ Մակաբույծների մոտ տեղի է ունեցել կազմավորվածության պարզեցում, ինչի հետևանքը զանազան հարմարանքների առաջացմամբ։ Մակաբույծ կյանք վարողների մոտ կան որոշ օրգաններ, որոնք կորցնում են իրենց իմաստը, հետ են զարգանում և անհետանում։

Դաս 16() Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը:Էջ 129-133:

Դաս 17 Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ:Էջ 129-141:

Դաս 18() Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:Էջ 149-152: Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ: Լրացուցիչ աշխատանք Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:
Կենսոլորտ

Դաս. 19() Շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա։ԷՋ165-171։Կարդում եք նաև հետաքրքիր է իմանալ հատվածը։Պատրաստում ուսումնական նյութ։ Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում, հղումները ուղարկիել ինձ։
Մուտացիաներ

Դաս. 20() Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ: Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր

Սելեկցիա

Դաս. 21․() Հասկացություն կենսաբանական արտդրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք:Ցամաքային և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը: Պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս 22 () Գենետիկական հիվանդություններ։

Ընտրել որևէ ժառանգական հիվանդություն և նկարագրել այն։ Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում, հղումները ուղարկել ինձ:
Մուտացիաներ

Դաս 23() Էվոլյուցիայի շարժիչ ուժերը,գոյության կռիվ, բնական ընտրություն.: Լրացուցիչ աշխատանք։ Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր
Ներտեսակային գոյության կռիվ, Միջտեսակային գոյության կռիվ, Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ ընթացող գոյության կռվին , Բնական ընտրություն, Կայունացնող ընտրություն, Շարժական ընտրություն

Դաս. 24() Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ: Լրացուցիչ աշխատանք Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր

Սելեկցիա

Սպիտակ արագիրլներ

NABU Armenia-ն Մայիսի երեքին ժամը՝ 10:30, հյուրընկալվելու է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ և սեմինար է անցկացնելու «Սպիտակ արագիլներ» թեմայով։

Նախապատրաստական աշխատանքներ

Սպիտակ արագիլ Ամենամեծ թռչունն է, որը կարելի է գտնել մեր տարածաշրջանում: Արագիլի թեւերի բացվածքը մինչեւ 220 սմ է, թռչնի քաշը ՝ մոտ 4,5 կգ: Մեր երկրում արագիլները համարվում են ընտանեկան կյանքի և տան հարմարավետության հովանավորներ: Ենթադրվում է, որ եթե արագիլները բնակություն են հաստատել տան մոտ, բարեբախտաբար, սա է: Թռչունների արագիլները ունեն ամուր ընտանեկան կազմակերպություն. Նրանք ապրում են զույգերով և միասին մեծացնում են իրենց սեփական սերունդները:

Այսօր մենք մի հետաքրքիր հանդիպում ունեցանք NABU Armenia կազմակերպության անդամներից մեկի հետ։ Հանդիպման թեման ինչպես կարող էիք տեսնել նյուչի անվանումից, կարծում եմ արդեն պարզ է։ Հանդիպման թեման էին սպիտակ արագիլները, նրանց խնդիրները, և այն, թե ինչով է զբաղվում այս կազմակերպությունը և ինչ կարող ենք մենք անել, որպեսզի փրկենք այս գեղեցիկ կենդանիներին։
Կազմակերպությունը ամեն տարի ընտրում է մի թռչնի տեսակ և փորձում փրկել նրանց, օգնել այն առաձնթակների որոք խնամքի և օգնության կարիք ունեն։ Մարդը երկիր մոլորակի վրա միակ արարածն է, ում պատճառով մահանում և վերանում են կենդանիների և բույսերի տարբեր տեսակներ։ Նրանց բոլորի շարքին են դասվում նաև արագիլները որոնք գրանցված են կրամիր գրքում։ կազմակերպությունը արդեն իսկ փրկել է հարյուրավոր արագիլների կյանք։ Նարմց գտել էին անհայտ նյութով պատված, նրանց թևերը, փետուրները ամբողջությամբ պատված էին այդ նյութով և դրա պատճառով թռչունները չէին կարողանում թռչել, կեր հայթհայթել և ավտովթարների զոհ էին դառնում։ Բացի այդ նյութից, որը ամենայն հավանականությամբ գործարանների արտանետած ծուխն ու թունավոր նյութերն էին, արագիլներին նաև մեծ վնաս են հասցնում աղբանոցներում կուտակված աղբը։
Ամենաքիչ բանը, որ մենք կարող ենք անել բնությունը չախտոտելն է։

Ապրիլ ամսվա ամփոփում կենսաբանությունից

  1. Ներկայացնել մարդու տնտեսական գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները։ Աշխատանքի հղում
  2. Գաղափար կենսոլորտի մասին, կենսոլորտի բաղադրիչները և կենդանի նյութը։
  3. Մուտացիաներ, դասակարգում, քրոմոսոմային և գենային մուտացիաներ։ Աշխատանքի հղում
  4. Ուռուցքներ և ուռուցքածին բջիջներ։
  5. Բույսերի եւ կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ։ Աշխատանքի հղում
  1. Մարդու ունեցած ազդեցությունը շատ մեծ է բնության վրա։ Հատկապես մարդկաց կողմից արտանետված աղբը։ Պլաստիկը, որի հետագա այպիսի քանակի օգտագործումը կարող է շատ շուտով ջրային կենդանիների կյանքի վերջը դառնալ, շարունակում ոչնչացնել ջրային կենդանիներին՝ կրիաներին, կետերին, դելֆիններին եւ այլն։ Գործարանների կողմից արտանետված թունավոր նյութերը, գազերը օզոնային շերտի քայքայման եւ վերացման պատճառ են հանդիսանում։
    Բացի այդ ծաջահատումը իրականացվում է շատ մեծ քանակով և դրա պատճառով մաքուր թթվածնի պակաս է նկատվում։

2. Երկիր մոլորակը բաժանված է համապատասխան բաժինների։ Դրանք են՝ Մթնոլորտ, Կենսլորորտ, Ջրոլորտ, Քարոլորտ։ Նրանց անվանումներից արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչ են իրենց մեջ ներառում այս բաժինները։
Մթնոլորտը իր մեջ ներառում է Երկրի ամբողջ օդային սահմանը, նաեւ օզոնային շերտը, որը մեզ պաշտպանում է արեւի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Ջրոլորտը իր մեջ ներառում է Երկրագնդի բոլոր ջրային ավազանները։
Քարոլորտը՝ ամբողջ ցամաքը, լեռներ, հարթավայրեր, անապատներ եւ այլն։
Կենսոլորդը Երկրագնդի այն հատվածը, որի մասին եւ մենք այյսօր խոսելու ենք, կարծում եմ, որ Երկրի ամենահետաքրքիր բաժինն է, քանի որ իր մեջ ներառում է բոլոր կենդանի օրգանիզմներին՝ կաթնասուններ, սողուններ, թռչուններ, ձկներ, բակտերիաներ եւ իհարկե մարդուն։ Կենսոլորը ունի իր սահմանները։ Այն մթնոլորտում հասնում է մինչեւ 15-20 կմ բարձր., մթնոլորտում նրա վերին սահմանը մինչեւ այս ցուցանիշն է, քանի որ դրանից վերեւ օդում թթվածնի պաշարները շատ քիչ են կենդանի օրգանիզմների համար։ Կենսոլորտը տարածվում է ամբողջ ջրոլորտում եւ քարոլորտի մինչեւ 5-7 կմ։

3.

Մուտացիան ժառամգությամբ փոխանցվող ԴՆԹ-ի փոփոխություն է, որը տեղի է ունենում արտաքին կամ ներքին փոփոխությունների ազդեցության տակ:

Առաջին հերթին, մուտացիաները բաժանվում են սոմատիկ – տեղի են ունենում մարմնի բջիջներում, և գեներացնող – հայտնվում են միայն գամետներում:
Սոմատիկ մուտացիաները դա այն մուտացիաներն են,որոնք ոչ միշտ են փոխանցվում սեռական բազմացման ժամանակ, նաև փոխանցվում է վեգետատիվ:
Գեներատիվ մուտացիան, դա այն մուտացիան է ,որը փոխանցվում է գեներով՝ ԴՆԹ-ով:
Գենային մուտացիաներն բաժանվում են ամորֆ, հիպոմորֆ, հիպերմոֆ, անտիմորֆ և նեոմորֆ տարատեսակների։
Ամորֆ մուտացիաներն ֆունկցիոնալ առումով ոչ ակտիվ մուտանտ գենի առաջացման արդյունք է։ Նման գեների գործունեության շնորհիվ սինթեզվում է ոչ ակտիվ միջանկյալ նյութեր, որի հետևանքով այն հատկանիշը, որը պետք է երևան գար այդ գենի նորմալ վիճակի ժամանակ, ամորֆ մուտացիայի պատճառով բոլորովին չի զարգանում։
Այսպիսի մուտացիաների արդյունք են ալբինիզմը (մազածածկույթում բացակայում է մելանին պիգմենտը, խոշոր եղջերավորների և շների մազածածկի ու ատամների բացակայությունը և այլն)։

Հիպոմորֆ մուտացիաների դեպքում, գենի անբավարար գործունեության հետևանքով, թուլանում է հատկանիշի զարգացումը (գաճաճություն, մազերի գունավորման թուլացում, օրգանների թերզարգացածություն և այլն)։
Հիպերմորֆ մուտացիաներն իրենց բնույթով հիպոմորֆ մուտացիաների հակապատկերն են և ուղեկցվում է գենի գործունեության ակտիվացմամբ, որն էլ իր արտահայտությունն է գտնում հատկանիշի դրսևորման մեջ։ Հիպերմորֆ մուտացիայի օրինակ է գիգնատիզմը (երկու և ավելի մետր հասակ ունեցող մարդիկ)։
Անտիմորֆ մուտացիաների դեպքում գենի շրջանակներում կատարված փոփոխություններն էապես փոխում են հատկանիշի բնույթը. գենի կողմից սինթեզվող մեկ ֆերմենտի փոխարեն սինթեզվում է մեկ ուրիշը։ Օրինակ, կաթնասունների մոտ քրտնագեղձերից կաթնագեղձերի առաջացումը ևս անտիմորֆ մուտացիայի արգասիք է։
Օրգանական էվոլյուցիան ընթացել է նեոմորֆ մուտացիայի առաջացման պատճառով, որոնց շնորհիվ բուսական և կենդանական աշխարհում տեղի են ունենում խիստ փոփոխություններ։ Այսպես օրինակ, այդ ճանապարհով բույսերը ձեռք են բերել քլորոֆիլ, կենդանիները` հեմոգլոբին և այլն։

4. Ուռուցքները, նորագոյացություններ են, բլաստոմաներ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը տիպիկ պաթոլոգիական պրոցես է։ Դա չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

5. Սելեկցիա գիտություն է, որը զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։
Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով։
Սելեկցիայում կիրառվող հիմնական մեթոդներն են. ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը և այլն։ Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի ցեղեր։ Թռչնաբուծությունում ստացվել են գծեր, որոնք օգտագործվում են մսատու և ձվատու վաղահաս հիբրիդների ստեղծման համար։ Բույսերի սելեկցիայի հիմնական մեթոդներն են ընտրությունը, հիբրիդացումը և հետերոզիսը։ Ընտրությունը լինում է զանգվածային և անհատական։ 

Կենսոլորտ

Երկիր մոլորակը բաժանված է համապատասխան սահմանների կամ բաժինների։ Դրանք են՝ Մթնոլորտ, Կենսլորորտ, Ջրոլորտ, Քարոլորտ։ Կարծում եմ, որ նրանց անվանումներից արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչ են իրենց մեջ ներառում այս բաժինները։
Մթնոլորտը իր մեջ ներառում է Երկրի ամբողջ օդային սահմանը, նաեւ օզոնային շերտը, որը մեզ պաշտպանում է արեւի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Ջրոլորտը իր մեջ ներառում է Երկրագնդի բոլոր ջրային ավազանները։

Mother Panda Walking With Panda Cub Stock Photo - Download Image Now -  iStock


Քարոլորտը իր մեջ ներառում է ամբողջ ցամաքը՝ լեռներ, հարթավայրեր, անապատներ եւ այլն։
Կենսոլորդը Երկրագնդի այն հատվածը, որի մասին եւ մենք այյսօր խոսելու ենք, կարծում եմ, որ Երկրի ամենահետաքրքիր բաժինն է, քանի որ իր միջ ներառում է բոլոր կենդանի օրգանիզմներին՝ կաթնասուններ, սողուններ, թռչուններ, ձկներ, բակտերիաներ եւ իհարկե մարդուն։ Կենսոլորը ունի իր սահմանները։ Այն մթնոլորտում հասնում է մինչեւ 15-20 կմ բարձր., մթնոլորտում նրա վերին սահմանը մինչեւ այս ցուցանիշն է, քանի որ դրանից վերեւ օդում թթվածնի պաշարները շատ քիչ են կենդանի օրգանիզմների համար։ Կենսոլորտը տարածվում է ամբողջ ջրոլորտում եւ քարոլորտի մինչեւ 5-7 կմ։

Կենսոլորտ

Մարդու ունեցած ազդեցությունը շատ մեծ է բնության վրա։ Հատկապես մարդկաց կողմից արտանետված աղբը։ Պլաստիկը, որի հետագա այպիսի քանակի օգտագործումը կարող է շատ շուտով ջրային կենդանիների կյանքի վերջը դառնալ, շարունակում ոչնչացնել ջրային կենդանիներին՝ կրիաներին, կետերին, դելֆիններին եւ այլն։ Գործարանների կողմից արտանետված թունավոր նյութերը, գազերը օզոնային շերտի քայքայման եւ վերացման պատճառ են հանդիսանում։

Մարտ ամսվա ամփոփում

1.Ներկայացնել Դարվինի էվոլյուցիոն տեսությունը և էվոլյուցիայի շարժիչ ուժերը:

Չարլզ Դարվինը անգլիացի կիտնական էր, նա ուսանող լինելով հանդերձ մասնակցում է մի ղուրջերկրյա ճանապարհորդության որի արդյունքում նոր բներ է հայտնաբերում կենդանիների էվոլուցիայի եւ դրանց շարժիչ ուժերի մասին։ Նա իր շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսում է Հարավային Ամերիկայից եւ ամբողջ ճանապարհորդությունից հետո վերադառնում է բազմաթիվ կենդանիների մասունքներով, տարբեր տեսական ապացույցներով եւ այլն։
1859թ նա տպագրեց «Տեսակների ծագումը» որտեղ սահմանեց բնական ընտրության միջոցով տեղի ունեցող էվոլյուցիոն տեսությունը։ Նա նկատել էր, որ տարչեր բնական պայմանները կենդանիների եւ բնության վրա տարբեր կերպ են անդրադառնում։ Նկատեց, որ երկուտարբեր պայմաններում ապրող կրիաները միամյանցից տարբերվում են։ Այն կրիան, որը ապրում էր չոր բնական պայմաններում նրա մոտ պաշտպանիչ պատյանի նախշերը ավելի գոգավոր էի, իսկ վիզը ավելի երկար որպեսզի կարողանար ձգվել եւ հանել վերեւում աճող տերեւներին։ Նույն կերպ եւ ավելի խոնավ պայմաններում ապրող կրիաների մոտ էլ պաշտպանիչ պատյանի նախշերը հարթ էին իսկ վիզն ավելի կարճ, քանի որ միջավայրը խոնավ էր եւ ամենուր տերեւներ կային։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերը

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են ժառանգականությունը, փոփոխականությունը և բնական ընտրությունը:


2.Ի՞նչ է իրենից ներկայացնում գոյության կռիվը:
Գոյության կռիվն իրենից ներկայացնում է պայքար։ Այն տեղի է ունենում տարբեր առանձնյակների կամ անօրգանական աշխարհի միջեւ։ Այն բաժանվում է երեք տիպի՝ ներտեսակային գոյության կռիվ, միջտեսակային գոյության կռիվ, անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ։

  • Ներտեսակային իրենից ենթադրում է կռիվ նույն տեսակին պատկանուղ տարբեր առանձնյակների միջեւ տարածքի, սննդի, կյանքի համար։ Երկու առյուծ կռվում են իրենց տեղն ունենալու եւ սննդի համար։
  • Միջտեսակային կռիվը տեղի է ունենում տարբեր տեսակի կենդանիների միջեւ նորից տարծքի, սննդի, կյանքի համար։ Օրինակ՝ աղվեսը կամ գայլը որսում են նապաստակների որպեսսի կարողանան ապրել։
  • Դե իսկ պայքարն անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ իրենից ենթադրում է պայքար օրինակ ցրտի դեմ։ Ձմռանը երբ լիճը սառցակալում է թթվածինը ռրում պակասում է եւ դրա պատճառով ձկները սատկում են։

3.Ներկայացնել բնական ընտրությունը, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին:
դարվինի տեսությաունե ենթադրում է, որ կենդանիները բնական ընտրության շնորհիվ են կարողանում հարմարվել միջավայրի պայմաններին ու նրա փոփոխություններին։

Կայունացնող ընտրություն, Շարժական ընտրություն

Փետրվար ամսվա ամփոփում

  1. Ներկայացնել բջջի բաժանումը՝ մեյոզ։
  2. Համեմատել մեյոզը եւ միտոզը (նմանությունը եւ տարբերությունը)։
  3. Մանրամասն ներկայացրեք բույսերի մոտ կրկնակի բեղմնավորումը։
  4. Ինչ են իրենցից ներկայացնում վիրուսները։
  5. Համեմատել Covid19 Omicron-ի հետ։
  1. Ինչ են իրենցից ներկայացնում վիրուսները։
    Բջիջների մեկ այլ բաժանման միջոց է նաեւ մեյոզը։ Մեյոզի փուլերն են պրոֆազը, մետաֆազը, անաֆազը եւ թելոֆազը։ Այն տեղի է ունենում երկու փուլով։ Առաջին մեյոտիկ փուլին նախորդում է ինտերֆազի փուլը։ Այս փուլի ժամանակ կրկնապատկվում են քրոմոսոմները։ Առաջին պրոֆազում առաջանում են քրոմոսոմները որոնք միացված են ցենտրիոլին։ Այս փուլի ժամանակ անհետանում է կորիզաթաղանթը եւ առաջանում է բաժանման թելիկը։ Առաջին պրոֆազի ավարտին հոմոլոգ քրոմոսոմները միանում են միմյանց։  Մետաֆազի ժամանակ հոմոլոգ քրոմոսոմների զույգերը դասավորվում են բջջի հասարակածով։ Առաջին անաֆազում բաժանման թելիկները կարճնում են եւ հոմոլոգ քրոմոսոմները բաժանվում են։ Քրոմոսոմները հավաքվում են բջջի բեւեռներում։ Այսպես առաջանում են երկու դուստր բջիջներ, որոնք ունեն մայր բջջի քրոմոսոմների կեսը։ որից հետո ույն գործնթաղը տեղի է ունենում նաեւ դուստր բջիջներում եւ դրա շնորհիվ մեկ մայր բջջից առաջացել են չորս դուստր բջիջներ։ Մեյոզի միջոցով բազմանում են էուկարիոտ բջիջները՝ կենդանիների, բույսերի, սնկերի սեռական բջիջների բազմացումն է։

2. Համեմատել մեյոզը եւ միտոզը (նմանությունը եւ տարբերությունը)։
Մեյոզի միջոցով բազմանում են էուկարիոտ բջիջները՝ կենդանիների, բույսերի, սնկերի սեռական բջիջների բազմացումն է։ Մեյոզի ժամանակ առաջանում են չորս բջիջներ իսկ միտոզի ժամանակ երկու հենց սա էլ նրանց միջեւ եղած տարբերությունը։ Մեյոզի արդյունքում դիպլոիդ հավաքակազմով բջջից առաջանում են հապլոիդ հավաքակազմով բջիջներ։

3. Ինչ են իրենցից ներկայացնում վիրուսները։
Վիրուսները բջջային կառուցվածք չունեցող հարուցիչներ են որոնք բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներին,  բույսերին եւ բակտերիաներ։ Նրանք առաջին անգամ հայտնաբերվել եւ նկարագրվել են Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Վիրուսները բաղկացած են երկուսից երեք մասերից եւ բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։
Վիրուսները իրենց գենը բաշտբանելու համար ունեն սպիտակուցե կապսիդ, բայց որոշ բջիջներ ունեն նաեւ լիպիդային պատյան։ Վիրուսների շնորհիվ տեղի է ունենում նաեւ մուտացիա եւ դրա շնորհիվ նպաստում են գենետիկական կոդի բազմազանությանը։

5. Համեմատել Covid19 Omicron-ի հետ։
COVID-19-ի համավարակը սկսվել է 2019 թվականի նոյեմբերի  Չինաստանի  Ուհան քաղաքում։ Առաջի դեպքը հայտնաբերվել է այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ թոքաբորբի հայտնաբերմամբ։ COVID-19 ծանր սուր շնչառական համախտանիշ ունեցող վիրուս է։ Երկու ամենատարածված ախտանիշներն են՝ ջերմությունը և չոր հազը ։ Ավելի քիչ տարածված ախտանիշներ են հոգնածության, շնչառական խնդիրներ, համի, հոտի զգայարանների կորուստ, հևոց, մկանային ցավ, կոկորդի ցավ, գլխացավ կամ սարսուռ։
Օմիկրոնի ախտանշանները շատ չեն տարբերվում Դելտայի և կորոնավիրուսի այլ տեսակների ախտանշաններից։ Ըստ նախնական տվյալների՝ Օմիկրոնի ախտանշանները կարող են տարբերվել, օրինակ, համի և հոտի կորստի մասով, քանի որ Օմիկրոնով վարակվելու դեպքում համի և հոտի կորուստը ավելի քիչ հավանական է։ Իսկ ստամոքսաղիքային համակարգի խանգարումները կարող են ավելի հաճախ հանդիպել։

6. Մանրամասն ներկայացրեք բույսերի մոտ կրկնակի բեղմնավորումը։
Ծաղկի մեջ առաջանում են սպորներ , գամետներ որոնց շնորհիվ տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորման հետևանքով առաջանում են սերմն ու պտուղը։
Առէջի փոշանոթներում մեկ դիպլոիդ հավաքակազմով բջջից մեյոզի հետևանքով առաջանում են չորս հապլոիդ հավաքակազմով միկրոսպորներ, որոնցից յորաքանչրը պատվում է լրացուցիչ թազանթներով և որոնցից հետո առաջանւմ է փոշեհատիկը. սկզբում միկրոսպորը կիսվում է միտոզով և առաջացնում է երկու հապլոիդ հավաքակազմով բջիջներ` վեգետատիվ և գեներատիվ։
Գեներատիվ բջիջը հետագայում նույնպես կիսվում է միտոզով և առաջանում են երկու հապլոիդ հավաքակազմով սպերմիում։ Վեգետատիվ բջջից հետագայում զարգանում է փոշխողովակը։
Վարսանդի սերմնարանում դիպլոիդ հավաքակազմով բջջից մեյոտիկ բաժանման արդյունքում առաջանում են չորս բջիջներ հապլոիդ հավաքակազմով, որոնցից երեքը ոչնչանում են, իսկ մեկը երեք միտոտիկ բաժանումներից հետո սկիզբ է տալիս ութ հապլոիդ կորիզներ պարունակող սազմնապարկին, որը գտնվում է սերմնաբողբոջում։ Վարսանդի սերմնարանում կարող են լինել մեկ կամ մի քանի սերմնաբջիջներ։ Սաղմնապարկը, ձվաբջջից, պարունակում է կենտրոնական բջիջ, որը մասնակցում է բեղմնավորմանը և գտնվում է սաղմնապարկի կենտրոնում։ Կան նաև մի քնի հապլոիդ բջիջներ։
Փոշեհատիկի տեղափոխումը այլ բույսերի վարսանդի սպիի վրա կոչվում է խաչաձև փոշոտում, կարող է իրականացվել քամու, միջատների միջոցով և այլ եղանակով։