Պատերազմ և պատասխանատվություն. Տիգրան Հայրապետյան/ հոդվածի վերլուծություն

Պատերազմ և պատասխանատվություն.Տիգրան Հայրապետյան

Վերջերս, իսկ ավելի ստույգ Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրվան ընդառաջ լույս էր տեսել Տիգրան Հայրապետյանի երրորդ գիրքը, որը կոչվում է՝«Փրկենք հայրենիքը»։ Նրա այս վերջին հատորում իր նախորդ երկու գրքերում հնչեցրած հարցերի և կարծիքների պատասխաններն են։ Առաջին երկու հատորներում Տիգրան Հայրապետյանը շատ ճշգրտորեն է կարողացել ներկայացնել Հայաստանի ու տարածաշրջանի առջև, թե՛ այն ժամանակ և, թե՛ այսօրվա ծառացած խնդիրները։ Նա խոսում է Արևմուտքի և Արևելքի ցանկությունների և այդտեղ Հայաստանի դերի մասին։ Այս վերջին հատորում հավաքված են Տիգրան Հայրապետյանի այն հոդվածները, որոնք կապված են այն հարցի հետ, թե ինչ քայլերով է կարելի երկիրը դուրս բերել ծանր իրավիճակից ։
Համենայնդեպս թեման «Պատերազմ և պատասխանատվություն» գրքից վերցրած մի հոդվածի վերլուծոթյուն է։ Այս հոդվածում նա շատ լավ է կարողացել նկարագրել այն խնդիրները, որոնք մարդիկ շատ հաճախ չեն կարողանում կամ չեն ցանկանում տեսնել և ընդունել։ Եվ այդ խնդիրները ուղիղ կապված են պատերազմների հետ։ Նա շատ լավ է ներկայացնում մարդկանց կարծիքներն ու դիրքորոշումները կապված պատերազմներին։ Բնականաբար պատերազմը շատ ծանր թեմա է և, ոչ ոք չի ցանկանում խոսել կամ առավել ևս մտածել այդ մասին։ Մարդիկ ցանկանում են ապրել խաղաղ կյանքով, որտեղ չկա այս դաժան իրականությունը։ Բոլորը ցանկանում են արագ մոռանալ այն բոլոր տհաճ և սարսափելի տեսարաններն ու միջադեպերը որոնք ցավոք սրտի մեր իրականությունում շատ են պատահում։ Տիգրան Հայրապետյանը խոսում է այն մասին, որ մարդիկ չեն ցանկանում հավատալ այն մտքին, որ պատերազմ այսպես, թե այնպես լինելու է և դրանից չես փախչի, և որ կան մարդիկ, ովքեր այդ ամենը մանրամասն պատրատում են և, որ պետք է նաև լինեն մարդիկ ովքեր կկարողանան դիմակայել այդ հարվածին։ Սակայն մինչև մարդիկ իրենց աչքով չտեսնեն և իրենց մաշկի վրա չզգան այդ ամենը նրանք կշարունակեն ապրել այն մտքով, որ այլևս նման բան չի պատահի։ Այս ամենի մեջ մարդկանց էլ չի կարելի մեղադրել, քանի որ նրանք էլ են հոգնում այս ամենից պատերազմները և այսպիսի միջադեպերը շատ են հյուծում մարդկությունը, թե՛ ֆիզիկապես և, թե՛ հոգեպես և նրանք ցանկանում են գոնե իրենց վերջին հույսին հավատալ, որ իրենց երեխաները կկարողանան ապրել խաղաղ ժամանակներում։

Պատերազմ և պատասխանատվություն. Տիգրան Հայրապետյան

Ընդամենը երեք տարի առաջ, երբ տողերիս հեղինակը վերլուծական հոդվածներով անդրադառնում էր Երրորդ համաշխարհային պատերազմի սկզբին և ընթացքին, շատերը դա գնահատեցին իբրև աղմուկ հանելու հավակնության փորձ:

Առ այսօր էլ քաղաքականությամբ զբաղվողների և նախկին լայնախոհությունը դեռ պահպանած շարքային ընթերցողների մեծ մասը հնարավոր բոլոր միջոցներով վիճարկում է նոր համաշխարհային աղետի հնարավորությունը: Դա ոչ միայն պարբերական պատերազմական վիճակից հոգնած հայի, այլև իր սերունդների լավատեսական ապագային հավատալու ձգտող ցանկացած մարդու բնական արձագանքն է:

«Կան բաներ, որոնց ընդհարվելով՝ մարդ կամ կորցնում է բանականությունը, կամ, ուրեմն, նա կորցնելու ոչինչ չունի»,- կարծում էր գերմանացի դրամատուրգ Քրիստիան Հեբբելը: Համակենտրոնացման ճամբարի ողջ դժոխքն անցած հոլանդացի հոգեբան Է. Կոենը, նկարագրելով Օսվենցիմում հայտնվելուց հետո իր առաջին հակազդեցությունը, այն բնութագրում է իբրև անձի երկփեղկում. «Ես այնպիսի զգացողություն ունեի, կարծես այդ ամենն ընդհանուր առմամբ ինձ չէր վերաբերում: Իմ հակազդեցությունը դրսևորվում էր սուբյեկտի և օբյեկտի տարանջատման փորձով»: Ակնհայտ տարբերությունը, որ առկա է արտառոց իրավիճակին տրված Հեբբելի և Կոենի գնահատականներում, շոշափելի տարբերությունն է տեսության և պրակտիկայի միջև, քանզի Հեբբելը տվել է զգացական մարդու հնարավոր հակազդեցության տարբերակը, իսկ Կոենը, սեփական փորձից ելնելով, նկարագրել է արտառոց իրավիճակում հայտնված մարդու իրական հակազդեցությունը:

Երկրորդ աշխարհամարտի նախօրյակին Ֆրանսիայի ժողովրդի և անգամ իշխող շրջանակների «լավատեսական» խաբկանքը իր հիշողություններում լավագույնս նկարագրել է Անդրե Մորուան: Ֆրանսիան և ինքը՝ Մորուան, չէին ուզում հավատալ ու չէին հավատում պատերազմի հնարավորությանը, իսկ երկրի օկուպացիայի մասին խոսակցությունները նրանց ընդհանրապես ցնդաբանություն էին թվում: Աշխարհամարտը, քանի դեռ չի դրսևորվել ողջ թափով, ցնդաբանություն է ցանկացած մարդու համար՝ ինքնըստինքյան, բացի այն պրոֆեսիոնալներից, ովքեր նախապատրաստում են այն կամ փորձում են իրենց հնարավորությունների չափով դիմակայել դրան:

1995 թ. հունվարից Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահության ստանձնման կապակցությամբ նախագահ Ֆրանսուա Միտերանի արտասանած խոսքերը կարելի է և պետք է մեջբերել հնարավորին չափ հաճախ, որովհետև երկար տարիների քաղաքական փորձառություն ունեցող Միտերանին հասարակությունը ավելի շատ վստահություն կցուցաբերի. «Ազգայնականությունը պատերազմ է: Հնարավոր է, որ պատերազմը ոչ միայն մեր անցյալն է, այլև հեռանկարը»:

Նախագահ Միտերանին չեն հավատում, ինչպես Մորուան ժամանակին չէր հավատում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին, երբ վերջինս նախազգուշացնում էր Ֆրանսիայի գլխին կախված վտանգի մասին: Այդ հետո Մորուան կգրի «Նրանց մասին, ով դավաճանեց Ֆրանսիան», իսկ մինչ այդ օրգանիզմի ինքնապաշտպանական հակազդեցությունը դիմադրում է օբյեկտիվ իրականության ընկալմանը:

Երբ ասում ենք, որ Միտերանին չեն հավատում, ապա խոսքն այլևս Երրորդ աշխարհամարտի նկատմամբ թերահավատության մասին չէ, քանզի 1994 թ. և 1995-ի առաջին ամիսների արևմտյան քաղաքագիտական քիչ թե շատ լուրջ գրեթե բոլոր հրատարակությունները՝ ֆրանսիական Le Monde diplomatique-ից և ManiՌre de Voire-ից մինչև ամերիկյան Foreign Affairs և Foreign Policy, համաշխարհային հասարակական կարծիքը հետևողականորեն նախապատրաստում են նոր մեծ պատերազմին: Եվ ամենևին էական չէ, թե ինչ անուն է տրվում սպասվող իրադարձություններին՝ «Պատմության ավարտը և վերջին մարդը», թե՝ ուղղակիորեն «Երրորդ աշխարհամարտ»: Էականն այն է, որ գորբաչովյան «պերեստրոյկայի» և ետսառըպատերազմյան նոր աշխարհակարգի կառուցման ժամանակաշրջանում սկիզբ առած՝ նոր աշխարհամարտի նախերգանք-հակամարտությունների շնորհիվ համապատասխան բարոյահոգեբանական հողը նախապատրաստելուց հետո, գործի է դրվել քարոզչական ամենակարող մեքենան, որ պատերազմի գիտակցությունը հասցնելու է աշխարհի ամենախուլ անկյուններն անգամ, ուր տարածքային հեռավորության կամ հումանիզմի պակասի պատճառով ոչ Լեռնային Ղարաբաղի, ոչ Բոսնիայի, ոչ Աբխազիայի, ոչ Տաջիկստանի, ոչ Չեչնիայի արյունահեղությունների տպավորության ներքո խաղաղության ժամանակաշրջանի արժեքների վերագնահատում չի եղել:

Սակայն պատերազմի գիտակցության ձևավորման վրա աշխատող քարոզչական մեքենայի արտադրանքի միջոցով փորձ է արվում ապատեղեկատվություն տարածել նոր մեծ պատերազմի նախնական փուլի էության և դրանով իսկ պատասխանատվության խնդրի խեղաթյուրման վերաբերյալ, այն այլ՝ ոչ ճիշտ ուղու վրա դնելու ուղղությամբ: Եվ այս գործին ծառայեցվում է աշխարհի ամենահեղինակավոր քաղաքագիտական, հասարակական, մշակութային միտքը: «Ռուսական ընդդիմության հոգևոր հոր» պատվանունը կրող Սերգեյ Կուրղինյանից մինչև գերմանացի քաղաքագետ-փիլիսոփա Վիլլի Հենսը, չհաշված, անշուշտ, տեղական նշանակության քաղաքագիտական աստղերը, ողջ աշխարհով մեկ իրենց աշխատանքներով նպաստում են նշված ծրագրի իրականացմանը:

Նոր մեծ պատերազմի նախապատրաստական փուլի էության և պատասխանատվության հասցեատերերի խնդրում ապատեղեկատվությունն իրականացվում է պարզ և իր պարզությամբ հանճարեղ ձևով: Նոր մեծ պատերազմն իսկապես սկսվել է՝ ընդունում են քաղաքագիտության հեղինակությունները և ընդգծում, որ այն ընթանում է բոլոր ավանդական ճակատներով: Եվ դա անհերքելի ճշմարտություն է, թեև երբեմն մոռացության է մատնվում, որ Մերձավորարևելյան և Կենտրոնական Ասիայի ճակատները ևս համաշխարհային դիմակայության, առանձնապես նախապատերազմյան ավանդական կիզակետերից են: Բոլոր գլխավոր հակամարտություններն ընթանում են երկու համաշխարհային քաղաքակրթությունների՝ քրիստոնեական և մահմեդական աշխարհների շփման հատվածներում, նշում են նրանք, և դա ևս անհերքելի ճշմարտություն է: Ուստիև նոր մեծ պատերազմը կամ Երրորդ աշխարհամարտը քաղաքակրթությունների ընդգրկուն դիմակայության արդյունքն է և ընթանալու է քրիստոնեական և մահմեդական աշխարհների միջև՝ եզրակացնում են նրանք: Եվ ահա այս եզրակացությանն է, որ համաձայնել ոչ մի կերպ հնարավոր չէ:

Համաձայնել նոր մեծ պատերազմի խնդրի նման ներկայացմանը՝ նախևառաջ, և դա ամենաէականն է, կնշանակի ի դեմս արաբա-մահմեդական աշխարհի ճանաչել բռունցքված, միասնական և ինքնուրույն ռազմաքաղաքական բևեռ, որն այսօր ընդունակ է մարտահրավեր նետել աշխարհի գերտերությունների դաշինքին: Դաշինք, որը, ըստ կրոնական հատկանիշի, միասեռ է, իսկ նրա ոչ քրիստոնեական հատվածը՝ Ճապոնիան և Չինաստանը, նման դիմակայության դեպքում անկասկած կգերադասեն դաշինքը, քան մահմեդական աշխարհը, կամ լավագույն դեպքում չեզոքություն կպահպանեն: Առաջինը դա ստիպված կլինի անել արևմտյան քաղաքակրթական խոր ընդհանրության և սերտաճման բարձր աստիճանի պատճառով, իսկ երկրորդի համար, այսպես կոչված, իսլամական սպառնալիքը պակաս վտանգավոր չէ, քան Հարավային Եվրոպայի կամ Ռուսաստանի:

Ասվածը չի նշանակում, թե անհրաժեշտության դեպքում Ճապոնիան և չինական միջոցները չեն կարող ուղղվել Արևմուտքի և Ռուսաստանի դեմ մահմեդական գործոնի օգտագործմանը: Բայց քաղաքակրթությունների այն ընդգրկուն դիմակայության պարագայում, որ մեզ փորձում են փաթաթել քաղաքագիտության հեղինակավոր այրերը, չին-մահմեդական կամ ճապոնա-մահմեդական դաշինքներ չեն լինի: Ի վերջո, մահմեդական աշխարհն այսօր իբրև ինքնուրույն և միասնական ռազմաքաղաքական բևեռ ընդունելը մասնագիտական առումով, մեղմ ասած, կոմպետենտ չէ:

Երկրորդ էական խնդիրն այն է, որ ընդունելով Երրորդ աշխարհամարտի տրամաբանության կուրղինյանների և հենսերի տարբերակը՝ զոհ ենք դառնալու սեփական հրեշավոր ինքնախաբեությանը: Քանզի այս դեպքում հերթական անգամ ստիպված ենք լինելու հավատալ շրջանում քրիստոնեության պատվարի, անառիկ ամրոցի կամ անպարտելի Արմադայի մասին քաղցր առասպելին, որ կրկին առավելագույն հավաստիությամբ մատուցվում է սերբերին, հայերին կամ ռուսներին: Ընդունել դա՝ կնշանակի նաև հիմնովին սխալ կառուցել մեծ ռազմաքաղաքական տեղատվության պայմաններում ինքնապաշտպանության թե մարտավարությունը և թե ռազմավարությունը: Եվ այս երևույթն արդեն առկա է քաղաքակրթությունների շփման հատվածներում, ընդ որում՝ ոչ միայն քրիստոնեության պատվարի դերը ստանձնած ժողովուրդների, այլև մահմեդականության հաղթարշավն ապահովելու կոչված բոսնիացիների, ադրբեջանցիների, տաջիկների, չեչենների և անգամ թուրքերի մոտ: Մեծ խաղի փոքրիկ պտուտակների անլիարժեքության բարդույթն ու փոխադարձ անհանդուրժողությունը քաղաքագիտության արվեստի ամենաբարձր մակարդակով շահարկելով՝ նոր մեծ պատերազմի ճարտարապետները հասել են իրավիճակային կառավարման գրեթե բացարձակ արդյունքի:

Եվ, վերջապես, հստակ պատճառներով ու պայմաններով ընթացող ցանկացած պատերազմ, անգամ այնպիսին, ինչպիսին կարող է լինել քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունների միջև բախումը, իրավիճակին տիրապետելու, առկա ներուժը հաշվենկատ բաշխելու և սեփական հնարավորությունների թույլատրելի սահմանը իրատեսորեն հաշվարկելու որոշակի հնարավորություն է թողնում: Իսկ պատերազմը, որ իրականում ծրագրվել ու սկիզբ է առել բազմաստիճան խաբեության հիմքի վրա, երբ արյունալի ու ավերիչ լոկալ հակամարտություններն այլևս հնարավոր չարիքի բարձրագույն սահմանագիծն են թվում, և այդ թվացյալ առավելագույնին զոհաբերվում է անվերականգնելին, տանում է կործանման՝ փուլ առ փուլ բացահայտելով հաջորդական փորձությունների շղթան:

Լայն տարածում գտած կարծիք կա, թե իբր քաղաքականությունն էությամբ անբարոյական է, իսկ ցինիզմը՝ դրա անբաժան ուղեկիցը: Եվ նորահայտ պետականությունների քաղաքական ընտրախավերը հիմնականում հարազատ են մնում այդ ստերեոտիպին: Իրականում՝ մեծ քաղաքականության մեջ բարոյական նորմերի պահպանման հարցը առանցքային նշանակություն ունի: Եվ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորություն է տրվում պատասխանատվության խնդրին: Ձևավորելով մահմեդական աշխարհից քրիստոնեական քաղաքակրթությանը սպառնացող վտանգի առասպելը՝ մեծ քաղաքականության առաջնորդները կողմերին դրդում են երկուստեք անբարոյական գտնվել միմյանց նկատմամբ: Դրանով իսկ թե՛ ներկա հակամարտությունների և թե՛ ապագա նոր մեծ պատերազմի բարոյական պատասխանատվությունն ընկնելու է խաբեությանը զոհ գնացող ժողովուրդների վրա:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոն
«Հայացք Երևանից» ներդիր, թիվ 1
«Լրագիր», 2 օգոստոսի 1995թ.

Հին հայկական մետաղադրամների թվայնացում

Այս ամսվա նախագծի շրջանակներում մենք փորձեցինք թվայնացնել հին հայկական թագավորոական մետաղադրամները։ Ներքևում կարող եք տեսնել Զաբել թագուհու և Հեթում I թագավորի պատկերներով մետաղադրամները։ Մետաղադրամի առաջին մասումպատկերված են թագուհին և թագավորը, իսկ ետևի մասում Հեթումյան դինաստիայի խորհրադանշանը՝ առյուծը։

Թվայնացված մետաղադրամը
Բնական մետաղադրամ

Հունվար 9-13

Զաբել I

Գրականություն՝

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 687-699

Տեսանյութ՝

Զաբել. Ուսյալ արքայուհի

Վարդգես Սուրենյանց
Զաբել թագուհու վերադարձը

Զաբելը Ա թագուհին Լևոն Բի աղջիկն էր։ Նա թագուհի է դարձել 4 տարեկանում։ Լևոն Բ-ի մահիգ հետո թագավորական գահի համար լուրջ պայքար էր ընթանում Երուսաղեմի թագավորի ում կինը Լևոնի աղջիկն էր՝Ռիթան, և Ռուբեն-Ռայմոնդի միջև։ Սակայն լուրջ պայքարից հեո ի վերջո գահը և ամբողջ իշխանությունը մնաց մանկահասակ Զաբելի և նրա խնամակաքների ձեռքում։ Ժամանակն անցնում էր և առաջանու էին տարոեր խնդիրներ քանի որ թագուհուց բագի նաև պարտադիր էր թագավորի առկայությունը, դրա համար ժողովներ գումարվեցին և որոշեցին Զաբելին ամուսնացնել Ֆիլիպի հետ վո 16 տարեկան էր։ Այսպես իշխանությունը նորից մնաց Կոստանդինի ձեռքում։ Ֆիլիպի հետ ամուսնացրել էին միայն այն պայմանով, որ նա պետք է շարժվեր մի միայն հայկական ավանդույթներով։ Սակայն որոշ ժամանկ անց նա սկսեց օգտվել իր թագավորի իշխանությունից և թալաներլ հայոց գանձարանը և ուղարկել իր երկիր։ Այդ ժամանակ նրան բանտարկեցին և նորից նոր թագավոր ընտրելու խմդիր առաջացավ։ Ի վերջո որոշեցին ամոսնացնել Զաբելին Կոստանդինի որդի Հեթումի հետ, որ սկիզբ դրեց Հեթումյաների դինաստիային։ Բայց սկզբից Զաբելին դուր չեկավ այդ փաստը դրա համար նա փախխավ, որը բնականաբար դուր չեկավ արքունիքում և ոչ մեկին։ Զորքով գնացին և հետ բերեցին Զաբելին։ Զաբել թագուհին շատ է սիրվել ժողովրդի կողմից, նա զարգացրել է մշակույթը, դպրությունը։

Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Հայոց թագուհիներ. ուսումնական հետազոտության շրջանակում մեկնարկել ենք հայոց դրամաշրջանառության պատմության ուսումնասիրությունը: Ուսումնասիրության ընթացքում բնականաբար անդրադարձ ենք ունենալու ուսումնասիրվող թագուհիների ժամանակաշրջանում շրջանառով մետաղադրամների պատմությանը, դրամաշրջանառությանը:

Համագործակցային նախագիծ՝ Ելենա ՕհանյանԼենա Նալբանդյան

Մասնակիցներ՝ քոլեջի ուսանողներ

Խնդիրները՝

  • Ուսումնական նյութերի թվայնացում
  • Հայոց մետաղադրամների վերաթողարկում

Ընթացքը/Քայլեր

  • Ուսումնական նյութերի հայթհայթում, ուսումնասիրում, համադրում
  • Մետաղադրամների թվայնացում, ֆայլի ստեղծում
  • Մետաղադրամների վերաթողարկում

Ուսմնասիրության փուլերը՝

  • Երվանդունի արքաներ մետաղադրամները, Մ.թ.ա. IIIդ. /Շամ, Արշամ/
  • Արտաշեսյան արքաների մետաղադրամներ, Մ.թ.ա. II-Iդդ. /Տիգրան II Մեծ, Արտավազդ II, Տիգրան IV և Էրատո/
  • Արշակունի արքաների մետաղադրամներ, Iդ.-428թ
  • Մետաղադրամների թողարկում V-IXդդ
  • Բագրատունյաց թագավորության դրամաշրջանառությունը
  • XII-XIIIդդ. դրամաշրջանառությունը
  • Կիլիկյան Հայաստանի գահակալների հատած մետաղադրամներ, XI-XIVդդ
  • XIII-XVդդ մետաղադրամներ
  • XVIդ. -1918թ
  • Հայկական թղթադրամների շրջանառություն

Այցելվող վայրեր՝

Հայաստանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարան

ՀՀ Կենտրոնական բանկ

Ուսումնական նյութեր/

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 579-585/

Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը

ՀՀ Կենտրոնական բանկ

Տեսանյութեր՝

Դրամապատում. Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Անտիպ պատմություն/Դրամապատում, մաս 1

Անտիպ պատմություն/ Դրամապատում, մաս 2

Հայկական դրամի պատմությունը.ՀՀ դրամը 29 տարեկան է

Արդյունքը՝

  • Ուսումնական նյութերի ստեղծում, թվայնացում
  • Պատմական մետաղադրամների վերաթողարկում

ՀՈԿՏԵՄԲԵՐ 3-7

Ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմ

Առաջադրանք՝

  • Օգտվելով առաջարկվող գրականությունից (առնվազն 2-ից) թեմայի վերաբերյալ նյութ պատրաստել
  • Աշխատանքի վերջում նշել նաև օգտագործված գրականության ցանկը։

Գրականություն՝

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

1877-1878ԹԹ. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ
ԶԻՆՎՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն։

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը

Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն։

Օգտակար հղումներ՝

ԴԵԿՏԵՄԲԵՐ 12-16

Պատմության էջերից դուրս

  • Սարդարապատի ճ/մ
  • Անկախության հռչակումը:

Գրականություն՝

1918 Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը)

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ /էջ 185-ից/

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ /էջ 353-ից/

Տեսանյութեր՝ /բլոգում առանձնացնել կարևոր մտքերը/

11․ Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

12. Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

Շատերը Սարդարապատի ճակատամարտը ներկայացնում են ինչոր հրաշքի տեսքով, բրը իրականություն չի։ Պատմության մեռ ցավոք հրաշքներ չեն կարող տեղի ունենալ և ամեն մի քայլ ունի իր պատճառներն ու հետևանքները։ Այսպես Սարդարապատի ճակատամարտի համար մարդկանց ուժ տվեցին Վանից Երևան եկած բնակիչները, որվքեր արդեն պայքարի որոշակի փորձ ունեին և հենց նրանք էլ արողացան հուսասլքված հայությանը որտքի հանել։

Ալեքսանդրապոլի գրավումից հետո թուրքերը արդեն առաջ էին գալիս և հասել էին արդեն Սարդարապատ, Էջմիածին։ Փետրվարից սկսած Երևանում կամավորական ջոկատներ էին հավաքվում և ահա հենց այս կամավորական ջոկատների շնորհիվ կարողացանք հաղթել Սարդարապատի ճակատամարտը(մայիսի 21/18)։