Ամփոփում Word եւ Excel ծրագրերի դասավանդում

Քոլեջում դիջիթեքները շատ մեծ հնարավորություն են տալիս։ Թույլ են տալիս ավելի հետաքրքիր հմտություններ ձեռք բերել, որոնք մեզ կարող են օգնել մեր հետագա կյանքում, քանի որ հնարավորություն կա ընտրելու այն դասընթացները որոնք մեծ կապ ունեն մեր մասնագիտության հետ։ Բացի այդ թույլ է տալիս նաեւ մեր գիտելիքները փոխանցել ուրիշ երեխաների եւ փորձ ձեռք բերել։
Եւ այսպես դիջիթեքի շրջանակներում մենք 4-5րդ դասարանների աշակերտների համար կրթահամալիրի տարբեր դպրոցներում անցկացրեցին Word եւ Excel ծրագրերի ուսուցում։ Հենց առաջին օրվանից ոգեւորվածությունը շատ մեծ էր։ Դասընթացի ընթացքում մենք երեխաների համար բացեցինք Google հաշիվներ, ծանոթացրեցինք Google Drive-ին։ Երեխաների մեծ մասը արդեն տեղյակ էին, եւ այդպես նաեւ մեզ էին օգնում հարցեր տալով, քանի որ սա մեր առաջին փորձն էր երեխաների հետ։ Դասընթացի ընթացքում երեխաները սովորեցին աշխատել Google Drive-ի, օնլայն Word եւ Excel ծրագրերի հետ։
Որպես ամփոփում կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր փորձ ձեռք բերեցի եւ ինձ շատ դուր եկավ աշխատել երեխաների հետ։
Դասենթացավարներ՝ Թամարա Ալոյան եւ Էլեն Եսայան

Լուսաբանում օր 2

Այսօր որպես դասընթացավար մեր երկրորդ օրն էր։ Արեւմտյան դպրոցում մենք նոր երեխաների հետ ծանոթացանք։ Նրանք երրորդ դասարանցիներ էին եւ իրենց հետ մենք սովորեցինք Micrisoft Excel ծրագիրը, որը բնականաբար իրենց համար նոր էր։ Չնայած նրան, որ իրենք ավելի փոքր էին համենայդեպս նրանք շատ լավ կարողացան յուրացնել այն ամենը ինչ մենք իրենց սովորեցրեցինք։ Այսօր մենք դաս ունեցանք նաեւգ Հյոսիսային դպրոցում, որտեղ շարունակեցինք սովորել online word եւ ահա աշակերտներից մեկի կատարած տնային աշխատանքը։

Լուսաբանում

Այսօր Դիջիթեքի շրջանակներում մենք որպես դասընթացավար այցելեցինք Մխթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան և Հյուսիսային դպրոցներ։ Դպրոցներում չորորդ և հինգերորդ դասարանցիների մենք սովորեցրեցինք օնլայն wordի որոշ գործիքներ: Երեխաները բավական հետաքրքրված էին և դա էլ շատ հեշտացնում էր մեր աշխատանքը։ Իմ առաջին դասն էր որպես դասընթացավար և նրանց հարցերն ավելի հետաքրքիր ու հեշտ էին դարձնում դասընթացի ընթացքը։ Կարծում եմ ամենադժվարը երեխաների հետ ծանոթանալն ու նրանց մեզ հետ ընտելանալն էր, քանի որ երբ նրանք են մեզ լավ իմանում ապա սկսում են նաև ուշադիր լսել։ Վաղը մեր երկրորդ օրն է։ Վաղվա դասընթացի ժամանակ կշարունակենք երեխաներին սովորեցնել օնլայն word հարթակի գործիքները։

Մանկավարժական ճամբար։ Online Word, Excel ծրագրերի ուսուցում։

Անցկացման օր՝ 12.01.2022

Անցկացման ժամը՝ 13:00-14:00

Մասնակցության վայրը՝ ՄՍԿՀ կրթահամալիր։

Մասնակիցները՝ ձևաթուղթը լրացրած սովորողներ։

Դասենթացի անցկացման վայրը

  • Ծանոթացում Online Word և Online Excel ծրագրերին գուգլ հարթակում,
  • Հիմնական գործիքների կիրառում,
    • Online Word 
      • Ծանոթացում գործիքների վահանակի հետ,
      • Բանաձևերի կազմում, նշանների կիրառություն,
      • Վերնագրերի, ենթավերնագրերի ներմուծում,
      • Բովանդակության կազմում,
      • Ձայնային մուտքագրում,
      • Ֆայլի տեղադրում համացանցում, թույլտվությունների սահմանում։
    • Online Excel 
      • Ծանոթացում գործիքների վահանակի հետ,
      • Աղյուսակների գրագետ կազմում,
      • Freeze ֆունկցիայի կիրառություն,
      • Վանդակի ֆորմատի տարածում այլ վանդակների վրա,
      • Գումարի / հանրագումարի հաշվում,
      • Ֆիլտրի կիրառում,
      • Ֆայլի տեղադրում համացանցում, թույլտվությունների սահմանում։
  • Հարց ու պատասխան,
  • Ծրագրերի օնլայն և օֆլայն հարթակների տարբերությունները, առանձնահատկությունները։