Սոցիոլոգիական հետազոտություն

Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ հիմնական փուլերից.

  • Նախապատրաստական փուլ,
  • դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ,
  • հավաքված տեղեկատվությունը մեքենայական մշակման նախապատրաստելու փուլ,
  • Տեղեկատվության մշակման փուլ,
  • Վերլուծության եւ արդյունքների մեկնաբանման փուլ:

Հինգ փուլերն էլ անհրաժեշտ են քանակական եւ հատկապես որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝ մեքենայական մշակման նախապատրաստելու անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի, մեկ դեպքի հետ: Նախապատրատական փուլում ստեղծվում է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը եւ կազմվում է աշխատանքային պլան: Ծրագրի բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հետազոտության մեջ հաջողություն ունենալու համար, պետք է մշակել մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագիր:

Սոցիոլոգիական հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1. մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական բաժինը ներառում է. հիմնահարցի ձեւակերպումը, հետազոտության առարկայի եւ օբյեկտի որոշումը, հետազոտության նպատակի որոշումը եւ խնդիրների առաջադրումը, հետազոտության օբյեկտի նախնական վերլուծությունը: Ընթացակարգային բաժինը ներառում է. հետազոտության սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման միավորների ընտրման համակարգի հիմնավորումը, ելակետային տվյալների հավաքման և վերլուծության հիմնական ընթացակարգերի ուրվանկարը։

Հարցաթերթիկի կառուցվածքը, հարցերի տեսակները

Հարցաթերթիկը կառուցված է կոչ դիմումից, որտեղ համառոտ նշվում է հետազոտության նպատակն ու խնդիրները, ում կողմից է կազմակերպել այն, հարցաթերթիկի լրացման կանոններից, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է լրացնել հարցաթերթիկը, բուն հարցաշարից, որտեղ նշվում են հարցման թեմային վերաբերվող հարցերը և անձնագրային մասից, որտեղ նշվում է հարցվողի սեռը, տարիքը, կրթությունը և այլ
անձնական հարցեր:

Հարցերը լինում են բաց, փակ, կիսափակ: Բաց հարցը չի ենթադրում պատասխանների տարբերակների առկայություն: Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակնեից. պատասխանները նախօրոք նախատեսված են և բերված են հարցաթերթիկում: Կիսափակ հարցերը թույլ են տալիս նշել սեփական պատասխանը եթե առաջարկված ոչ մի պատասխանի հետ հարցվողը համաձայն չէ: Կիսափակ, ինչպես և բաց հարցերը ավելի դժվար է մշակել, քան փակ հարցերը, քանի որ ազատ դիրքի պատասխանները հարկ է լինում խմբավորել և կոդավորել:

Հարցերը բաժանվում են տարբեր տեսակների. հիմնական հարցեր, որոնք ուղղված են հետազոտության թեմայով բովանդակային տեղեկություններ ստանալուն, հարց-զտիչներ, որոնք օգտագործվում են անիրազեկներին և որոշ հարցերի հետ չառնչվող անձանց մաղելուն ներգրավվելու հարցման թեմայի մեջ, ներածական և անցումային, ինչպես նաև զտիչ հարցեր:

Ըստ իրենց բովանդակության հիմնական կամ նպատակային հարցերը բաժանվում են հետևյալ խմբերի.

  • փաստական բնույթի, որոնք տեղեկություններ են հարցվողների սոցիալժողովրդագրական տվյալների սեռի, տարիքի, մասնագիտության և այլնի մասին՝ այն է անձնագրային մաս: Փաստերը կարող են լինել նաև գործունեության ու կյանքի ցանկացած ոլորտի վերաբերյալ
  • Տեղեկատվական, որոնք նախատեսված են հարցվողների իրազեկությունները, գիտելիքների մակարդակը պարզելու համար: Այս հարցերը չի կարելի ուղղակիորեն ձևակերպել. այստեղ ներկայացվում է մի մտացածին, հնարովի իրավիճակ, և խնդրում են հարցվողին դրսևորել սեփական վերաբերմունքը:

Դիտման մեթոդ

Մեթոդի անունն ինքնին հուշում է, որ այս մեթոդի հիմքում ընկած է դիտելու, նայելու միջոցով տեղեկատվություն հավաքելու գաղափարը: Դիտման մեթոդը օգտագործվում է հիմնականում նախնական տեղեկատվություն հավաքելու համար, երբ պետք է պարզել ընդհանուր պատկերը ուսումնասիրվող երևույթի մաին: Սովորաբար այս մեթոդն օգտագործվում է երկու դեպքում. 1. երբ որոշակի պատկերացում ունենք հետազոտվող երևույթի մասին, բայց մեր ունեցած պատկերացումը շատ հեղհեղուկ է, մակերեսային և ունի ճշգրտման կարիք, 2. երբ տվյալ երևույթի մասին մենք ընդհանրապես տեղեկատվություն չունենք: Դիտման ընթացքում կարևոր է, որ դիտում անցկացնող մարդը գրառումներ անելիս իր կարծիքը չարտահայտի, այլ տեսածի փաստացի արձանագրում կատարի, լինի օբյեկտիվ: Այս մեթոդի էությունն այն է, որ մարդու վարքը և նրա ակտիվության դրսևորումները ընկալում և գրանցում են նրա կենսագործունեության ամենատարբեր բնագավառներում, երևույթների զարգացմանը համընթաց: Դիտման մեթոդը մեզ չի տալիս տվյալներ այն մասին, թե ինչու է մարդը կատարում դիտվող գործողությունները: Սա պարզելու համար անհրաժեշտ են այլ հետազոտություններ:

Հարցման վերլուծություն

Սոցիոլոգիայի հիմունքները առարկայի շրջանակներում, անց եմ կացրել հարցում՝ գրքերի ընթերցանություն թեմայով։ Հարցումն անցկացրել եմ օնլայն, GoogleForms հարթակի օգնությամբ։ Հարցման գլխավոր նպատակն էր պարզել, թե որքան հաճախ են մարդիկ գիրք կարդում և հատկապես ի՞նչ գրքեր են նախընտրում կարադալ։
Հարցվողների 75%- իգական, իսկ 25%-ը արական սեռի ներկայացուցիչներ են։ Տարիքային խմբում գերակշռում են 10-15, 15-20 տարեկանները, սակայն հարցմանը մասնակցել են նաև ուրիշ տարիքի ներկայացուցիչներ։ Ըստ զբաղվածության բոլորը 76.9%-ը աշակերտ և ուսանող են, մնացածը՝ (23.1%) մեծահասակներ, ովքեր ունեն տարբեր զբաղվածություններ։ Ըստկրթական աստիճանի՝ միջին մասնագիտական կրթության, միջնակարգ, բարձրագույն և հիմնական կրթություն ունեցող մարդիկ են։
Հարցմանը մասնակցել է 52 մարդ։

Վերլուծելով արդյունքները կարող եմ ասել, որ հարցվողների 77%-ը սիրում է կարդալ, 15%-ը՝ ո՛չ, իսկ մնացածն էլ ժամանակ առ ժամանակ, կամ նայած, թե ի՞նչ գիրք է կարդում։

Այն հարցին, թե ինչ ժանրի գրքեր են նախընտրում կարդալ 23%-ը պատասխանել է ,որ սիրում է կարդալ արկածային գրքեր, 19%-ը դետեկտիվ, 16%-ը ֆանտաստիկ, 14%-ը գեղարվեստական, 12%-ը ռոմանտիկ, 9%-ը սարսափ, կան անհատներ որոնքնք նշել են այլ ժանրեր ինչպիսին են պատմավեպ, հոգեբանական, փիլիսոփայական։

Երրորդ հարցին որը վերաբերում էր հարցվողների կարդացած գրքերին վերջին վեց ամսվա ընթացքում, հարցվողների 10%-ը տասախանել է, որ չի կարդացել։ Մնացած հարցվողները նշել էին շատ տարբեր ժանրեր, և տարբեր գրքեր, բայց կային գրողներ որոնք բազմիցս կրկնվում էին՝ Ռոբին Շարմա, Ագաթա Քրիստի և այլն։

Չորորդ հարցը սիրած գրողի մասին էր և պատասխանները շատ տարբեր էին։ Նշված հեղինակների շարքում էին՝ Ագաթա Քրիստի, Պարույր Սևակ, Ժյուլ Վեռն, Ռոբին Շարմա, Շեքսպիր, Վիլյամ Սարոյան։ Սակայն հարցվողների 46%-ը պատասանել է, որ չունի սիրած գրող։

Այն հարցին, թե ունեն սիրած գիրք, հարցվողների 30%-ը պատասխանել է՝ ո՛չ։ Մնացածը նշել են շատ տարբեր գրքեր՝ Յո Երթաս, Հարրի Փոթեր, Սպանություն արևելյան ճեպնթացում, Տասնհինգամյա նավապետ, Հովազաձորի գերիներ, Սպիտակ ժանիք,

Ունե՞ք սիրելի հերոս և ի՞նչն է ամենաշատը դուր եկել Ձեզ այդ հերոսի մեջ։
30%-ը պատասխանել է ,որ չունի սիրած հերոս։ Ահա այստեղ կարող եք տեսնել պատասխաննրեից մի քանիսը՝

  • Սիրելի հերոսներ բազում ունեմ, բայց կթվարկեմ որոշներին՝ իրենց քաջության, բարձր կրթության, հետաքրքիր բնավորության ու մտածելակերպի և այլնի համար. Ֆիլեաս Ֆոգ, Պասպարտու, Սայրու Սմիթ, Գեդեոն Սպիլեթ, Հովազաձորի Գերիների բոլոր հերոսները, Էրքյուլ Պուարո, Էշլի Վիլքս, Սքարլեթ Օ՛հարա
  • ուղզում եմ նշեմ Դիկ Սենդին, Հարրի Փոթթերին, Ալան Մյուլերին, Թոմ Սոյերին և Մորիս Ջերալդին։ Ես սիրեցի նրանց կերպարներին
  • Հարրի Փոթթերը։ Նա խիզախ է, ընկերասեր, խելացի, կատակասեր և բարի։
  • Ֆիբին <<Փրկիչը տարեկանի արտում>>-ից։ Սիրում եմ, որովհետև իր կերպարը ինձ է հիշեցնում եղբորս հետ հարաբերություններում։
  • Татяна Ведьмина “Восхитительная ведьма” դրական էմոցիաներով լի հերոս, յուրաքանչյուր դժվար ситуация-ից կգտնի լուծում։ Ու ամենա կարևորը, միշտ հասնում է իր նպատակին
  • Էրքյուլ Պուարո

Առհասարակ ի՞նչպես եք ընտրում գրքերը կարդալուց առաջ։
Մեծ մասը 17%-ը պատասխանել է, որ ընտերներն են խորհուրդ տալիս։

  • Մի մասը գրքերը կարդում է ֆիլմը դիտելուց հետո։ Ես նայելով գրքի նկարին ընտրում եմ գիրք
  • Գիրքը ընտրում եմ գրադարանում, կամ խանութում, հիմնականում կազմին եմ նայում և անվանմանը
  • Ինձ իմ պապիկը, հայրիկը և մայրիկն են խորհուրդ տալիս։
  • Համացանցի օգնությամբ։

Ինչպիսի՞ հաճախականությամբ եք կարդում գրքերը։
25%-ը հարցվողների գիրք կարդում է ամեն օր
25%-ը ամիսը մեկ
11%-ը երեք օրը մեկ
8%-ը շաբաթը մեկ
Մնացած հարցվողներ պատասխանել են,- « Կախված ազատ ժամանակից»։

Ի՞նչ եք կարծում, գրքեր կարդալը կարևոր է և ի՞նչու։

  • Ավելացնում է բառապաշարը- 67%
  • Զարգացնում է վերլուծական միտքը-58%
  • Զարգացնում է երևակայութունը-56%

Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք Ձեր ընկերներին։

  • Սիրանուշ Զախարյան <<Մի բուռ արև>>
  • Հարրի Փոթեր
  • Ռոբին Շարմա
  • Ջոն Գրինին՝ Աստղերն են մեղավոր
  • Ագաթա Քրիստիի գրքերը
  • Խաթեյթ Հուսեյնի գրքերը այդ թվում, Օդապարուկ թրցնող։
  • Նարեկացի՝ <<Մատյան ողբերգության>>, Սենկևիչ՝ <<Յո յերթաս>>։ Հատկապես Նարեկացի միշտ կարդալ
  • Մարկ Լևի Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը
  • Տոնկե Դրախտ <<Նամակ թագավորին>> Ֆրենսիս Հոջսոն Բրենթ <<Փոքրիկ արքայադուստրը>>
  • <Бойся… Но Действуй>
  • Ջոնաթան Սվիֆտսի <<Գուլիվերի ճանապարհորդությունները>>, Ռիչարդ Բախ <<Ջոնաթան Լիվինգստոն ճայը>>
  • Ժյուլ Վեռնի <<Աշխարհի շուրջն 80 օրում>> և Վախթանգ Անանյանի <<Հովազաձորի Գերիները>>
  • Աստվածաշունչ
  • 50-կանայք որ փոխեցին աշխարհը
  • Կույսերը, Մահ Նեղոսի վրա


Վերլուծելով գրադարանի այս տարվա 2022-23թվ տացքը, ևս մեկ անգամ հաստատեցի այն փաստը, որ հարցումը շատ ռեալ է և ներկայացնում է ճիշտ և իրական պատկերը։ Մարդկանց մեծ մասն իսկապես նախընտրում է կարդալ դետեկտիվ, մոտիվացնող և ֆանտաստիկ ժանրի գրեքեր։

Կարդացած գրքերի շարքում էին՝

Պալացիո, Ռ.Ջ.-Ջուլիան, Հրաշքը
Ռոուլինգ Ջուլիան– Հարրի Փոթերի արկածները
Լևոն Նես-Մի շան Պատություն
Մարկ Մենսոն-Թքած ունենալու նուրբ արվեստը
Լեոնարդո Դա Վինչի-Առակներ.Հեքիաթներ. Լեգենդներ
Ջոն Գրին-Աստղերն են մեղավոր
Ագաթա Քրիստի-«Ռոջեր Էքրոյդի սպանությունը», «Եվ ոչ ոք չմնաց…», «Սպանություն Այբբենական կարգով», «Սպանություն «Արևելյան ճեպընթացում», «Մահ նեղոսի վրա»
Բրեդբըրի, Ռեյ-«Ֆարենգեյթ 451», «Խատուտիկի գինի»
Պաուլու Կոելյո-«Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա», «Դևը և օրիորդ պրիմը», «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա»,
Վիլյամ Սարոյան-«Ընտիր Երկեր երեք գրքով; Վիպակներ/գ.Գ», «Ռոք Վագրամ: Վեպ», «Անունս Արամ է:», «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»,
Ջաննի Ռոդարի-«Երկնագույն նետը», «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»
Ժյուլ Վեռն-«Տասնհինգամյա նավապետը:Վեպ:»

Հարցում

  1. Սիրում ե՞ք կարդալ
  • Այո 
  • Ոչ  
  • __________
  1. Ինչպիսի՞ ժանրի գրքեր եք նախընտրում կարդալ 
  • Դետեկտիվ 
  • Ռոմանտիկ
  • Գեղարվեստական
  • Սարսափ
  • Ֆանտաստիկ
  • Արկածային
  • ___________
  1. Ինչ գիրք/ գրքեր եք կարդացել վերջին 6 ամսվա ընթացքում 1-3
  • ___________
  • Չեմ կարդացել
  1. Ո՞ւնեք սիրելի գրող և ո՞վ է նա
  • Այո
  • Ոչ
  • __________
  1. Արդյո՞ք ունեք սիրելի գիրք, նշեք այն
  • Ոչ, չունեմ
  • _________
  1. Ունե՞ք սիրելի հերոս և ի՞նչն է ամենաշատը դուր եկել ձեզ այդ հերոսի մեջ։
  • Այո, ունեմ
  • Ոչ, ոչ ունեմ
  • _________
  1. Առհասարակ ի՞նչպես եք ընտրում գրքերը կարդալուց առաջ։
  • Ընկերներն են խորհուրդ տալիս
    Ֆիլմը դիտելուց հետո եմ ցանկանում կարդալ այդ գիրքը
  • ________
  1. Ինչպիսի՞ հաճախականությամբ եք կարդու գրքերը։
  • _________
  • Ամեն օր
  • 3 օրը մեկ
  • Շաբաթը մեկ
  • Դժվարանում եմ պատասխանել
  • __________
  1. Ի՞նչ եք կարծում գրքեր կարդալը կարևոր է և ի՞նչու։
  • Զարգացնում է վերլուծական միտքը
  • Ավելացնում է բառապաշարը
  • Զարգացնում է երևակայութունը
  • ___________
  1. Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք Ձեր ընկերներին։
  • _________

Նշեք սեռը

  • Արական
  • Իգական

Տարիքը

  • 10-15
  • 15-20
  • 20-25
  • 25-30
  • 30-35
  • 35-40
  • 40-45
  • 45-50
  • 50-55
  • 55-60
  • 60 և ավել

Զբաղվածություն՝

  • Աշակերտ եմ
  • Ուսանող եմ
  • Ուսուցիչ եմ
  • Աշխատում եմ
  • Չեմ աշխատում
  • ________

Կրթություն

  • Հիմնական
  • Միջնակարգ
  • Միջին մասնագիտական
  • Բարձրագույն
  • Դասարան՝ _______

Հետազոտման պլան


Ուսումնասիրության թեմա- Գրքերի ընթերցանությունը մեր օրերում
Թեմայի հիմանվորում, արդիականություն- Մեր օրերում շատ քչերն են արդեն գիրք կարդում։ Կյանքի տեմպի արագացման հետ մեկտեղ, մեր կյանքից շատ ժամանակ են խլում հեռախոսն ու համակարգիչը և դժվար է լինում ժամանակ հատկացնել ընթերցանությանը։
Նպատակ, խնդիրներ-Այս հարցման նպատակն է պարզել, թե մարդկանց , հարցվողների քանի տոկոսն. է կարողանում ժամանակ հատկացնել ընթերցանությանը և արդյոք ընթերցնությունը ընդհանրապես կարևոր է մարդկանց համար, թե ոչ։
Ուսումնասիրության մեթոդը, գործիքը-Ուսումնասիրութունը կատարվելու է հարցաթերթի օգնությամբ, օնլայն հարթակում։
Հարցման ժամանակահատվածը-Մեկ ամիս-, Ապրիլի 15- Մայիսի 15
Հարցվողների քանակը
-50ից ավելի

Հաղորդակցման հմտություններ, ճամբարային նախագիծ, 09․01․2023-27․01․2023

Թեմա՝ «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

արդի աշխարհում հաղորդակցաման ձևերը շատ տարբեր են, բայց ամենատարածված որճերն վերբալ և վերտուլ ձևերը։ վերբալ հաղորդակցամն ժամանակ մարդիկ, կամ մարդկանց խմբերը միմյանց հետ շփվում են խոսքի շնորհիվ, երես առ երես։ Վերտուլ հաղորդակցամն ժամանակ շփվում են օնլայն, համացանցի կամ տարբեր մեսենջերների օգնությամբ, ավելի շատ նամակագրության ձևով։ Իրկանում ինձ համար շատ տարբերություն չկա թե ինչ տարբերակով եմ ես ղփվում մարդկանց հետ, քանի որ շփումինձ դուր է գալիս և հատկապես վերբալ շփումը, բայց երբ մարդուն այդքան լավ չես ճանաչում և խոսելու շատ թեմաներ չկան ապա ամենալավ տարբերակը վերտուլ շփումն է։ Այսպես մարդիկ ավելի հնագիստ են իրենց զգում քանի որ շատ ցությց չեն տալիս անհանգստությունը կամ այլ զգացմունքներ։ Երատասրդների շրջանում ավելի տարածված է վերտուալ շփումը իսկ մեծահասակների մոտ վերբալ։

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնելու հաղորդակցման հմտությունները, վերլուծության, ինքնավերլուծության միջոցով գտնելու իրեն բնորոշ հաղորդակցման ձևը, ոճը:

Աշխատանքային ընթացում պետք է ուսումասիրել հաղորդակցման ձևերը, գրել դրա մասին նյութեր՝ նշելով աղբյուրը։ Ուսումնասիրելուց հետո, վերլուծության, ինքանվերլուծության միջոցով գրել էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով։ Այս նույն թեմային շուրջ անցկացնել հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, զուգահեռներ տանել: Նյութը պետք է տեսագրել կամ ձայնագրել, նախագծի արդյունքնները հրապարակել բլոգի համապատասխան բաժնում:

Ուղղորդող գրականություն
Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններհմտություններ

Նախագծի նպատակն է սովորողներին հնարավորություն տալու ուսումնասիրելու հաղորդակցման ձևերը։ Ինքնավերլուծելու, վերլուլուծության, քննարկելու միջոցով գտնել սեփական հաղորդակցման ձևը։

Ժամանակահատված՝ 09․01․2023- 27․01․2023
Մասնակիցներ՝ Քոլեջ, 2-րդ կուրս
Նախագծի համակարգումը՝ դասավանդող՝ Լուսինե Ալեքսանյանի

Հաշվետվություն

Այս ուսումնական տարվա ընթյաքում առարկաների ցանկում ավելացավ ևս մեկը՝ հաղորդակցման հմտություններ։ Առարկան իսկապես հետաքրքիր է, քանի որ սերտ կամված է մեր կյանքում միգուցե արդեն, իսկ ծագած խնդիրների կամ իրադարձությունների հետ կամ այն իրադարձությունների որոնք դեռ լինելու են։ Այս կիասամյակի ընթացքում մենք ծանոթացել ենք շփման միջոցներ հետ, բացի այդ պայմանագրերի տեսակներին, ինչպես կարելի է կազմել ճիշտ պայմանագիր, դիմել աշխատանքի, գրել ինքնակենսագրական և CV։

Հղումով կարող եք տեսնել իմ բոլոր աշխատանքները։

ԳԼՈՒԽ 18

ՀԱՆԳՍՏԻԺԱՄԱՆԱԿԸ

Հոդված 150. Հանգստի ժամանակի հասկացությունը

Հոդված 151. Հանգստի ժամանակի տեսակները

Հոդված 152. Ընդմիջում հանգստի և սնվելու համար

Հոդված 153. Լրացուցիչ և հատուկ ընդմիջումները

Հոդված 154. Հանգիստն օրվա ընթացքում

Հոդված 155. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը

Հոդված 156. Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը

[Հոդված 157. Տոնական և հիշատակի այլ օրեր (ուժըկորցրելէ)]

Հոդված 158. Ամենամյա արձակուրդը

Հոդված 159. Ամենամյա նվազագույն արձակուրդը

Հոդված 160. Ամենամյա երկարացված արձակուրդը

Հոդված 161. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը

Հոդված 162. Ամենամյա արձակուրդի տևողության որոշումը

Հոդված 163. Ամենամյա արձակուրդը մասերով տալը

Հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը

Հոդված 165. Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը

Հոդված 166. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը

Հոդված 167. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը

Հոդված 168. Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս

Հոդված 169. Ամենամյա արձակուրդի վճարումը

Հոդված 170. Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը

Հոդված 171. Նպատակային արձակուրդի տեսակները

Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը

Հոդված 173. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը

Հոդված 174. Ուսումնական արձակուրդը

Հոդված 175. Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատումը

Հոդված 176. Չվճարվող արձակուրդը

Հոդված 176.1. Հայրության արձակուրդը

[Հոդված 177. Արձակուրդի լրացուցիչ արտոնությունները (ուժըկորցրելէ)]

ԳԼՈՒԽ 16

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻԱՆՁՆԱԿԱՆՏՎՅԱԼՆԵՐԻՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 131.

Աշխատողի անձնական տվյալների հասկացությունը և այդ տվյալների մշակումը

Հոդված 132.

Աշխատողի անձնական տվյալների մշակման ներկայացվող ընդհանուր պահանջները և այդ տվյալների պաշտպանության երաշխիքները

Հոդված 133.

Աշխատողների անձնական տվյալների պահպանությունը և օգտագործումը

Հոդված 134.

Աշխատողի անձնական տվյալների փոխանցումը

Հոդված 135.

Աշխատողի իրավունքները` կապված գործատուի մոտ պահպանվող անձնական տվյալների պաշտպանության հետ

Հոդված 136.

Աշխատողի անձնական տվյալների մշակման և պաշտպանման կարգը խախտելու համար պատասխանատվությունը