Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա ընթաքում ես գրեթե ավարտին եմ հասցրել դիպլոմային աշխատանքը։ Աշխատել եմ տեսական, գործնական և վիզուալ հատվածների վրա։

Ավարտելով ևս մեկ ամիս, ավարտվեց նաև դիպլոմային աշխատանքի ևս մեկ գլխավոր հատված։ Այս ամիսը նշանավորվեց զգալի առաջընթացով իմ նախագծի տարբեր ասպեկտներում, մասնավորապես՝ դրա տեսողական տարրերի կատարելագործման և իմ կայքի զարգացման մեջ:

Ես տարբեր հետազոտություններ եմ կատարել տեսողականորեն իմ կյաքը ավելի հաճելի և գրավիչ դարձնելու համար։ Իհարկե հաճելի լինելուց բացի այն պետք է նաև լինի ժամանակին համապատասխան։

Ես լայնածավալ աշխատանք եմ կատարել իմ կայքի ֆունկցիոնալության լավացման վրա, և բնականաբար այդ ամենը կանքի կոչելու համար նոր գործիքներ և կոդավորման ձևեր եմ սովորել։

Ճիշտ է ես շատ աշխատանք եմ կատարել և ճիշտ չի լինի ասել, որ ընդհանրապես ոչ մի խդրի չեմ հանդիպել կայքը պատրաստելու ընթլացքում, համենայնդեպս ես շատ ուրախ եմ, որ հասել եմ այսպիսի մակարդակի։

Տնտեսական հարաբերությունների համակարգը

  1. Տնտեսական հարաբերությունների համակարգը
  2. Հասարակական արտադրության կառուցվածքը
  3. Մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման մղումներն ու հիմքերը
  4. Բարիք
  5. Տնտեսական արդյունավետություն
  6. Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը
  1. Տնտեսական համակարգը նյութական բարիքներ արտադրողների և սպառողների միջև որոշակի ձևով կարգավորված հարաբերությունների համակարգ է։ Սնտ համակրագը փողկապակցված տնտեսական տարրերիո համակարգ է, որը ձևավորում է հասարակության տնտեսական կառուցվածքը։ Դրանց դասակարգուն է՝
    Արտադրության միջոցների հանդեպ սեփականության տիրապետող ձևը,
    Տնտեսական գործուnեության կառավարման և վերահսկման համակարգը։
    Առաղձնացնում են վանդական, վարչահրամայական և շուկայական տնտեսություններ, որոնք տարբերվում են տնտեսական հիմնախնդիրների ուծման մեթոդներով։

Հասարակական արտադրության կառուցվածքը

Արտադրությունը մարդու և հասարակության գոյության ու զարգացացման համար անհրաժեշտ բարիքների (ապրանքներ և ծառայություններ) ստեղծման գործընթացն է:

Հասարակական արտադրության փուլերն են՝ արտադրություն, բաշխում, փոխանակում և սպառում:

Արտադրության ընթացքում տեղի է ունենում տնտեսական բարիքների անմիջականորեն ստեղծումը:
Բաշխումը որոշում է յուրաքանչյուր մարդու փայաբաժինը արտադրված արդյունքի մեջ:
Փոխանակությունը ընդգրկում է կապերի և հարաբերությունների համակարգ որը թույլ է տալիս արտադրողներին միմյանց հետ փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները:
Սպառումը ստեղծված տնտեսական բարիքների օգտագործումն է մարդկանց և հասարակության տարրեր պահանջմունքների բավարարման համար:

Մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման մղումներն ու հիմքերը

Շուկայական, տնտեսական համակարգերում, որը կապիտալիստական տնտեսական համակարգ է, ինչ արտադրել և մյուս խնդիրները լուծվել են ինքնազատ կամ տարերային ձևով, այսինքն յուրաքանչյուր արտադրող ինքը որոշ էր, թե ինչ արտադրի, որքա՞ն, ինչպե՞ս, ու՞մ համար և ինչպե՞ս կազմակերպի ու կառավարի իր տնտեսությունը։

Բարիք

Բարիքը այն ամենն է, ինչ ընդունակ է բավարարելու մարդկանց պահանջմունքները, նրանց օգտակար լինել, հաճույք պատճառել։

Տնտեսական արդյունավետություն

Գոյություն ունեն տնտեսական արդյունավետության երկու հիմնական չափորոշիչներ, որոնք հաջորդաբար ընդգծում են պետության միջամտության արդյունքում առաջացրած շեղումները, որոնք նվազում են, եթե կրճատվում է պետության միջամտությունը, և շուկայի առաջացրած շեղումները, որոնք նվազում են, եթե մեծանում է պետության միջամտությունը շուկային։

Արտադրության ձեռք բերված արդյունքներ ՏԱ=(արտադրանքի ու նյութական ծառայությունների ձևով) / Աշխատանքի ու արտադրության միջոցների ծախսումներ

Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը

Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերն են՝

Ի՞նչ արտադրել

  • Հնարավոր ապրանքներից և ծառայություններից որո՞նք պետք է արտադրվեն տվյալ ժամանակահատվածում։

Ինչպե՞ս արտադրել

  • Արտադրական ռեսուրսների ինչպիսի՞ համակցությամբ, ի՞նչ տեխնոլոգիայի օգնությամբ պետք է արտադրվեն ապրանքների և ծառայությունների ընտրված տարբերակները։

Ու՞մ համար արտադրել

  • Ո՞վ պետք է գնի արտադրված ապրանքները և ծառայությունները։ Ինչպե՞ս պետք է բաշխվի հասարակության համախառն եկամուտը, որը ստեղծվել է տվյալ ապրանքների և ծառայությունների արտադրության արդյունքում

Գարեգին Նժդեհի կյանքը և գործունեությունը

  • Գարեգին Նժդեհի կյանքը և գործունեությունը
  • Ընտրել Նժդեհի 3 ստեղծագործություն և վերլուծել 
  • Արդյոք անցել է Նժդեհի ժամանակը: Ինչու՞

Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Ռուսական կայսրությունում՝ Երևան նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում։ Նժդեհը Եղիշե Տեր-Հարությունյանի և Տիրուհի Գյուլնազարյանի ընտանիքի չորրորդ երեխան էր։ Ընտանիքում եղել են չորս երեխա, Նժդեհը փոքրն էր։ 1919 թվականին Նժդեհը ամուսնանում է Գոհարիկ Դադայանի հետ , ով աղի հանքերի տեր Պողոս Մելիք-Դադայանի դուստրն էր։ 1920 թվականին ծնվում է նրանց դուստրը Լիլիյան։ Հայաստանից հեռանալուց հետո Բուլղարիայում Նժդեհը ամուսնանում է երկրորդ անգամ Էփիմե անունով մի հայուհու հետ, 1922 թվականին ունենում զավակ` Վրեժ անունով։

Սկզբնական կրթությունը ստացել է տեղի ծխական հայկական դպրոցում, որի փակվելուց հետո՝ Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ` 17 տարեկան հասակից, միացել է հայ ազատագրական շարժմանը։ 1903 թվականին գիմնազիան ավարտելուց հետո գիմնազիայի ուղեգրով ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժին։ 1905 թվականին թողել է ուսումը և ամբողջովին նվիրվել ազատագրական շարժմանն ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության։ 1906 թվականին Ռոստոմի՝ Ստեփան Զորյանի օժանդակությամբ մեկնել է Բուլղարիա։ 1906ին ընդունվել է Սոֆիայի Դմիտրի Նիկոլովի անվան սպայական դպրոց։ Այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թվականին ստացել է ենթասպայի կոչում և վերադարձել է Հայաստան։

1907 թվականին մտել է ՀՅԴ շարքերը և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնել է Բուլղարիա։

1912 թվականին, երբ սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, հայերի` Թուրքիայի դեմ կռվելու համար բուլղարական բանակի կազմում ստեղծել է կամավորական վաշտ, որի հրամանատարն էր Անդրանիկ Օզանյանը, իսկ տեղակալը` Գարեգին Նժդեհը։ Նժդեհն այդ ժամանակ վիրավորվել է։ Հայկական վաշտը, աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով, հրաժարվել է մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին ։ Այդ կռիվների ժամանակ Նժդեհը պարգևատրվել է շքերթային սրով, ստացել է ավագ սպայի կոչում և զորացրվել 1913 թվականին։

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձել է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ 1914 թվականին նշանակվել է կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրոյի (Դրաստամատ Կանայան) տեղակալ։ 1915 թվականի ապրիլին Նժդեհը Անդրանիկ Օզանյանի հայկական կամավորական ջոկատների կազմում մասնակցել է Դիլումնի ճակատամարտին, որը ղեկավարում էր հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանը։

1916 թվականին կամավորական 2-րդ գունդը լուծարվել է, և Նժդեհը իր ջոկատով անցել է Ալեքսանդրապոլ ու միացել Վան-Կոխպի ռազմաճակատի հատվածի հրամանատար գեներալ Թ․ Նազարբեկյանի IV կորպուսին։

1916-1917 թվականին օսմանյան բանակի դեմ տարած հաղթանակների, Կոխպի հայությանը փրկելու և անձնազոհության համար կապիտան Նժդեհը Թովմաս Նազարբեկյանի հրամանագերով արժանացել է Գեորգեւյան ոսկե խաչի 2-րդ և Գեորգեւյան արծաթե խաչի 3-րդ աստիճանի պարգևներին։ Այս պարգևները տրվում էին մարտում ցուցաբերած անձնազոհության համար։

1918 թվականի ապրիլին գեներալ Նազարբեկյանի IV կորպուսի կազմում որպես հայ-եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար կապիտան Նժդեհը վարել է Կարսի մարզի Ալաջա լեռան և Անիի հարակից տարածքների կռիվները օսմանա-թուրքական ջոկատների դեմ և ապահովել է հայկական զորամասերի անվտանգ նահանջը Կարսից դեպի Ալեքսանդրապոլ։ Նժդեհին հաջողվել է նաև Նիկողայոս Մառի կողմից Անիում պեղված որոշ արժեքավոր նյութեր և իրեր իր հետ տեղափոխել Ալեքսադրապոլ։

Մոտենում էր 1918 թվականի մայիսը, երբ վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ` Նժդեհը իր խմբով նահանջել է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսամարտով հայերը նորից ամրաբնդեցին ըրենց ուժն ու հավատը։ Ղարաքիլիսայում (Վանաձոր) վարած կռիվների համար արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։

Ընտրել Նժդեհի 3 ստեղծագործություն և վերլուծել 

  1. Պատճառ և հետևանք

Նժդեհի այս խոսքերը շատ կարևոր են, և կարծում եմ համապատասխան ցանկացած ժամանակների համար։ Այս աշխատությունը կարևոր է ցանկացած մարդու համար անկախ նրանից, թե նա ընդհանրապես ինչով է զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի և այլն։ Նժդեհն իր աշխատության այս հատվածը սկսել է նրանով, որ ոգեկոչում է մարդկանց մտածել իրենց սեփական ուղեղներով, ունենալ իրենց սեփական մտքերն ու կարծիքը։ Հաճախ մարդիկ խուճապի են մատնվում, ոչ թե նրանից, որ իրավիճակն է վախենալու կամ նրանք չգիտեն, թե ինչ անեն, այլ նրանք ուղակի չեն կարողանում կառավարել իենց մտքերը, և դա անում են ուրիշներն իրենց փոխարեն։ Մարդիկ վախենիւմ են կորցնել իրենց հայրենիքը, բայց չեն ուզում իրենք մտածեն, թե ընդհանրապես ինչու են նրանք հայտնվել այդպիսի դրության մեջ, իսկ ամեն մի հետևանք ունի նաև իր պատճառը։ Այսպես ամենագլխավոր միտքն այս հատվածի այն է, որ մարդիկ պետք է սկսեն ավելի շատ իրենք մտածեն և կարողանան վերլուծություններ անել պատճառահետևանքային կապը տեսնելու համար։

2. Արիադավան Ժողովուրդ

Այս աշխատիութան հիմնական նպատակն էր հայ մարդուն հասկացնել, որ առանց արիության չի լինի նաև այն ինչ նա այդքան երազել է, այն է ՝ ազատություն և անկախություն։ Միայն արի, ուժեղ և հավատով մարդը կարող է հասնել իր այդքան սպասված նպատակին։ Նժդեհը խոսում է մարդկանց երկու տեսակի մասին։ Առաջինն ամեն ինչ կտա և անգամ իր կյանքը միայն, թե տեսնի ազատ հայրենիք։ Հայրենիք, որտեղ առանց վախի են մարդիկ ապրում և չեն մտածում հաջորդ օրվա ապրուստի մասին, և երկրորդ տեսակը, որն ամենիչ ինչի կգնա միայն թե ապրի, և առանց խորանալու, թե՞ արդյոք լավ կյանք է ունենալու հետո, թե՞ ոչ։ Նժդեհը շատ տարբեր օրինակներ է բերում, թե ինչպես են անվանի զորաարներ և զինվորականներ իրենց կյանքը տվել հանուն իրենց հայրենիքի։ Նրանք այդ ամենը արել են հայրենիքի սիրուց դրդված և նրա շնորհիվ, որ հայրենիքի հանդեպ սերը նրանց արի է դարձրել։ Ի վերջո միայն համախմբված և արի ժողովուրդը կարող է անկախության հասնել։

3. Կեղծիքը Զինաթափված Ժողովուրդը

Ժողովուրդներն ավելի ուժեղ են, քան ժամանակավոր դժբախտությունը, կարիքը, բռնությունը։ Ահա այսպես է սկսում Նժդեհն այս աշխատությունը։ Այս գործով նա ցանկանում համախմբել իր ժողովրդին մի ընդհանուր և նվիրական գաղափարի շուրջ։ Կգա ժամանակ, երբ հայ մարդը կհասկանա, որ հարուստ լինելուց առավել պետք է ձգտել մարդ և Հայ մարդ լինել։ Կբացվեն մարդկանց աչքերը, որոնք թեպետ և բաց են, բայց չեն տեսնում իրենց շրջապատող խնդիրներն ու այն ցավը, որ կա։ Կգա ժամանակը և կփոխվեն մարդկանց պատկերացումներն ու արժեքները։ Դպրոցը կդառնա ազգային ոգու և ուխտի դպրոց, մամուլը՝ լույս և ջերմություն սփռող։ Կինը՝ ընկերն ու օգնականը այլ ոչ թե աղախինը տղամարդու։ Ուսուցիչն ու աշակերտը կունենան իրենց ընդհանուր ուսուցիչը՝ լուսավոր ժողովրդասիրությունը, այսինքն, որ բավարարեր անհատի իմացականությունը ջերմացներ սիրտը, զորացներ հույսը։ Վսեմ ժողովրդասիրություն որից հայությունը կկարողանար ստեղծել մի հրաշագործ ուժ։

Արդյոք անցել է Նժդեհի ժամանակը: Ինչու՞

Հարցին կարելի է պատասխանել միայն այսպես՝ Նժդեհի ժամանակը երբեք չի անցնի քանի դեռ հայ մարդը չի կարողացել համախմբվել և պայքարել։ Քանի դեռ չի սովորել լսել, հոգ տանել միմյանց մասին, քանի դեռ այնքան արիություն չի հավաքել և չի կարողացել վերջնական պայքար մղել։ Գարեգին Նժդեհն ու նրա նման հայրենիքին նվիրված մարդիկ կարողացել են բավական արիություն գտնել իրենց հայրենիքի համար պայքարելու և, նրանք այդ ամենն արել են, որ մենք կարողանանք ավելի հզորացնել մեր հայրենիքը։ Հետևաբար մենք էլ պետք է համախմբվենք մեր հայրենիքը պաշտպանելու համար։

Տնտեսագիտության էությունը

  1. Տնտեսագիտության  էությունը
    Տնտեսագիտությունը տնտեսական համակարգ է, որն ապահովում է մարտկանց և հասարակության պահանջմուքները՝ ստեղծելով անհրաժեշտ բարիքներ։ Այն տնտեսական հարաբերությունների ամբողջություն է, որը ստեղծվում է մարդկանց միջև նյութական բարիքների և ծառայությունների արտադրության, բաղխման, փոխանակման և սպառման ընթացքում։ Տնտեսագիտությունը գիտույուն է որն ուսումնասիրում է սահմանափակ տնտեսական ռեսուրսները մարդկանց անսահմանափակ պահանջմունքների բավարարմանառավել ռացիոնալ եղանակների նտրությունը։
  2. Ռեսուրսների բովանդակությունը և դրանց տեսակները
    Տնտեսական ռեսուրսները սովորաբար բաժանում են 4 հիմնական խմբի՝

    Բնական ռեսուրսներ պիտանի այն բոլոր տարրերն են, որոնք կան բնության մեջ՝ տնտեսական և արտադրական ռեսուրսների ձևով։ Բնական ռեսուրսները իրենց հերթին դասակարգվում են անսպառ և սպառվողների, իսկ սպառվողները՝ վերականգնվողների և չվերականգնվողների։
    Նյութական ռեսուրսներ մարդու ստեղծագործական աշխատանքի արդյունք հանդիսացող բոլոր կարգի արտադրության միջոցներն են, որոնք առկա են կամ նյութաիրային արժեքների, կամ կապիտալի ձևով։
    Աշխատանք կամ մարդկային ռեսուրսներ այս խմբին է պատկանում տնտեսապես ակտիվ աշխատունակ բնակչությունը։
    Ֆինանսական ռեսուրսներ- սա դրամական միջոցների, ֆինանսական ակտիվների բոլոր տեսակների համակցությունն է, որին տնօրինում է հասարակությունը, և կարող է դրանք տրամադրել արտադրություն կազմակերպելու համար։

Տնտեսագիտության հետ մենք առընչվում ենք մեր կյանքի ցանկացած ոլորտում, ինչպես և վեբ կամ գրաֆիկ դիզայնում։ Դիզայներները ստեղծում են վիզուալներ, որոնք հետակայում օգտագործվում են տարբեր կերպ։ Որոշ դեպքերում այդ վիզուալները օգտագործում են հենց գնորդները, որոշ դեպքերում էլ դրանք օգտագործվում են, մարքեթինգային ընկերությունների կողմից այլ ապրանքներ շուկայում վաճառելու համար։

Մարտ ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա ընթացքում խորն աշխատել եմ հենց կայքի beckend-ի վրա։ Կայքը պատրաստվել է WordPress-ի Woocommerce plugin-ի օգնությամբ։ Ի տարբերություն սովորական կայքերի որոնք պատրաստված են WordPress-ով, իմ կայքի համար գրվել է հավելյալ դիզայնի կոդ։ Կայքի պատրաստման համար օգտագործվել են հետևյալ ծրագրավորման լեզուները՝ HTML,  CSS, JS, PHP:Կայքը պատրաստվել է WordPress -ի և  WordPress -ի Woocommerce plugin-ի օգնությամբ։ WordPress-ը բավականի տարածված հարթակ է բլոգ աշխարհում, այն հատուկ հարթակ է որը թույլ է տալիս շատ արագ և պարզ կերպով ստեղծել կամ ձևավորել ձեր ցանկացած վեբ էջը։ Այն հնարավորություն է տալիս ընտրել ձեր ուզած դիզայնը հարյուրավոր դիզաններից և  ընդամենը մի քանի ժամվա ընթացքում դուք արդեն ունեք ամբողջովին աշխատող վեբ էջ որը հասանելի է համացանց մուտք գործած ցանկացած անձի։
WordPress-ը թույլ է տալիս ձեզ ընտրել իր հարյուրավոր թեմաներից ցանկացածը, որոնք բոլորն էլ շատ գեղեցիկ և հարմար են օգտագօրծան համար։ Սակայն ես ուզում էի, որ իմ կայքը լինի և ուենա այն ձևավորում, քանի որ ցանկանում էի կայքին տալ իր յուրօրինակ ոճը, հենց այդ պատճառով էլ ես ստեղծեցի իմ սեփական թեման իմ ձևավորմամբ,
Ինձ համար ամենաբարդ հատվածը հենց թեմայի գրելու և կոդավորելու հատված էր, քանի որ այն գիտելիքներ և հմտություններ էր պահանջում որոնք և զրոյից եմ սովորել, այս նախագիծը ստեղծելու համար։

Փետրվարի հաշվետվություն

Փետրվար ամսվա ընթացքում ես աշխատել եմ իմ կայքի ֆունկցիոնալի և backend-ի վրա։ Շատ տարբեր բաներ են սովորել կապված wordpress-ում կայքերի նոր թեմաներ ստեղծելու հետ։ Բացի այդ ավարտել եմ ներածությունը, բովանդակությունը, առաջին և երրորդ գլուխները։ Երկրորդ գլուխն ավարտելու համար ես պետք է դեռ ավարտեմ իմ կայքի ծրագրավորում, քանի որ այն վերաբերվում է հենց կայքի պատրաստման ժամանակ առաջացած խնդիրներին։
Ներքևում կարող եք տեսնել իմ տեսական նյութը։
Դիպլոմային տեսական աշխատանք

Հունվար ամսվա հաշվետվություն

Այս ամիս ինձ համար շատ բարդ շրջան էր, քանի որ ես պատրաստվում և հանձնում էի ընդունելության քննություններ։ համենայնդեպս այս ամսվա ընթացքում հասցրել եմ ախշատել իմ դիպլոմային աշխատանքի տեսական հատվածի վրա։ Այս պահի դրությամբ տեսական հատվածի ներածությունն ու առաջին գլուխը պատրաստ են և ադրեն սկսել եմ աշխատել երկրորդ գլխի բովանդակության վրա։ Հղումով կարող եք տեսնել անցյալ ամիսների կատարած աշխատանքները և տեսական մասին աշխատանքը։

Գրաֆիկ դիզայնի Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտերմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դիպլոմայինիժ Word տարբերակ

Հաշվետվություն

Այս հաշվետվության մեջ ուզում եմ կիսվել իմ կատարած աշխատանքներով և առաջընթացով որոնք ես կատարել եմ վերջին երեք ամիսների ընթացքում: Ստորև ներկայացված է իմ ձեռքբերումները, սովորածները և առաջընթացը, որը ես արել եմ իմ ավարտական դիպլոմային նախագծի շուրջ:

HTML և CSSS հմտությունների ամրապնդում.

Էական ժամանակ եմ հատկացրել HTML-ի և CSS-ի իմ գիտելիքների կատարելագործելուն, ինչն օգնել է տեսողականորեն էլ ավելի գրավիչ և լավ կառուցված վեբ էջերի ստեղծմանը:

Դիզայնի հիմունքների ամրապնդում:

Կենտրոնացել եմ իմ կայքի դիզայնի վրա, ուսումնասիրել եմ ոլորտի նման ընկերությունների կայքերի դիզայնը, և աշխատել եմ նրա վրա, որ կայքը կարողանա համապատասխանաբար բացվել տարբեր էկարնների վրա։

Այս ամիսների ընթացքում մեծ ուսումնասիրություն եմ կատարել ընդհանուր կայքերի դիզայնի նրանց կառուցվածքի և ստեղծման վերաբերյալ։ Ամեն ամսվա կատարած աշխատանքին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Գրաֆիկ դիզայնի Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտերմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Այս ամսվա ընթացքում ես բավականին շատ աշխատանք եմ կատարել։ Նախ ավարտին եմ հասցրել այցեքարտերի դիզայնը։ Այսցեքարտերի դիզայնի և mockup-ի համար ուսումնասիրել եմ ընդհանրապես այցեքարտերի դիզայն։ Ինչպես են ընդհանրապես գրաֆիկ դիզայներները պատրաստում այցեքարտեր, ի՞նչ կարևոր տեղեկություն պետք է այն իր մեջ պարունակի և ի՞նչ տեսք պետք է ուենա պարզ և մատչելի տեղեղկություն հաղորդելու համար։ Այսցեքարտեր պատրաստելու համար ևս մեկ անգամ վեր եմ հիշել mockup-ի հետ աշխատելու հիմունքները, որն ինձ շատ օգնեց, քանի որ ես հիմա կարողանում եմ արդեն ստեղծել իմ սեփական mockup-ները։ Այն շատ ավելի հնարավորություն է տալիս քան աշխտանքը պատրաստի mockup-ի հետ։ Ճիշտ է համացանցում mockup-ի շատ տարբեր դիզայններ կան, բայց հաճախ նրանք չեն համապատասխանում մեր պատկերացումներին կամ ցանկություններին և հենց այդ ժամանակ կարելի է ուղակի վերցնել ցանկացած նկար և ստանալ մեր ցանկացած mockup-ը։

Բացի այդ աշխատել եմ կայքի տեսքի և այն HTML և CSS-ով հավաքելու վրա և այն մեծ մասաբ արդեն ամբողջական տեսք է ստացել։ Այս պահին աշխատում եմ նկարների փաթեթավորման և տեսքի վրա։ Շատ մեծ ուսումնասիրությում եմ կատարել շուկայում առկա նմանատիպ ապրանքերի դիզայնի մասին և ըստ այդ ամենի փորձում եմ ստեղծել տարբերվող և հետաքրքիր փաթեթավորման դիզայն, որը կլինի հետաքրքիր, տարբերվող և կգրավի հաճախորդներին։

Արհեստական բանականություն տնային 1

Տնային Աշխատանք 1 

1. Ընտրել տվյալ բնագավառներից որևէ մեկը 

(Բժշկություն, Տուրիզմ, Առցանց խանութներ, Ռոբոտաշինություն, Խաղերի Ստեղծում և Անվտանգություն)

2. Ուսումնասիրել և գտնել 3 (երեք) խնդիր տվյալ բնագավառում, որը լուծվում է ՄՈՒ կամ ԽՈՒ ալգորիթմների օգնությամբ։

Ընտրված թեման ՝Անվտանգություն

Անոմալիաների հայտնաբերու

ML ալգորիթմները կարող են օգտագործվել տվյալների հսկայական հավաքածուներում անսովոր օրինաչափություններ կամ անոմալիաներ հայտնաբերելու համար, ինչը կարևոր է անվտանգության համար: Սա կարող է կիրառվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ցանցի անվտանգությունը, խարդախության հայտնաբերումը և ներխուժման հայտնաբերումը: ML մոդելները, ինչպիսիք են կլաստերավորումը, դասակարգումը և խորը ուսուցման տեխնիկան, կարող են իմանալ, թե ինչպիսին է «նորմալ» վարքը համակարգում և այնուհետև բացահայտել այդ նորմայից շեղումները: Օրինակ, ML-ը կարող է հայտնաբերել ցանցային երթևեկության անսովոր ձևեր, որոնք կարող են ցույց տալ կիբերհարձակում կամ հայտնաբերել վարկային քարտով աննորմալ գործարքներ, որոնք կարող են խարդախ լինել:

Վնասակար ծրագրերի հայտնաբերում.

ML-ը կարող է օգտագործվել վնասակար ծրագրերի հայտնաբերման ավելի արդյունավետ համակարգեր ստեղծելու համար: Ստորագրության վրա հիմնված ավանդական հակավիրուսային լուծումները սահմանափակ են նոր և զարգացող չարամիտ ծրագրեր հայտնաբերելու հարցում: ML մոդելները, հատկապես նրանք, որոնք հիմնված են խորը ուսուցման և վարքի վերլուծության վրա, կարող են բացահայտել չարամիտ ծրագրերը՝ սովորելով և ճանաչելով կոդերի և վարքագծի օրինաչափությունները: Նրանք կարող են հայտնաբերել զրոյական օրվա խոցելիությունը և նախկինում չտեսնված սպառնալիքները՝ բարելավելով ընդհանուր անվտանգությունը:

Անձի վավերացում

ML-ի վրա հիմնված կենսաչափական նույնականացման համակարգերը դարձել են ավելի հուսալի և անվտանգ: ML-ի միջոցով զգալիորեն բարելավվել են այնպիսի տեխնոլոգիաները, ինչպիսիք են դեմքի ճանաչումը, մատնահետքի սկանավորումը և ձայնի ճանաչումը: Այս համակարգերը սովորում և հարմարվում են անհատի կենսաչափական բնութագրերին, ինչը խաբեբաների համար ավելի դժվար է դարձնում դրանք խախտելը: Չնայած ոչ առանց իրենց մարտահրավերների, ML-ով ընդլայնված կենսաչափական համակարգերն օգնել են ամրապնդել անվտանգությունը տարբեր հավելվածներում՝ սմարթֆոնների ապակողպումից մինչև շենքերի մուտքի հսկողություն: