Ֆիլմերի վերլուծություն

Abstract: Interior design
Abstract: Architecture 

Այս երկու ֆիլմերը դիտելուց հետո ես հասկացա, թե ինչպես են մարդիկ կարողանում ի կատար ածել իրենց երազանքներն ու ցանկությունները։ Կարողանում են իրականություն դարձնել այնպիսի բաներ, որոնց շատերը շատ սուր կամ տարօրինակ արձագանք կտային, չնայաց արդեն պատրաստ աշխատանքը տեսելուց հետո հիանում և շնորհակալություն են հայտնում այդ ծանր և դժվար աշխատանքի հիասքանչ կատարման համար։

Ilse Crawford puts her Victorian warehouse conversion up for sale


Այս երկու ֆիլները իրկանում շատ կապված էին միմյանց հետ, քանի որ այնպիսի մասնագիտությունների և մասնագետների մասին էին որրոնք չեն կարող աշխատել և գոյություն ունենալ առանց միմյանց։ Ֆիլմերը շատ հետաքրքիր և մոտիվացնող էին։ Առաջինը որը դիտեցի ինտերիեր դիզայների մասին էր, ով սկսել է աշխատել, որպես ճարտարապետ, ով գրում էր տարբեր հոդվածներ և կարծիքներ էր հայտնում այս կամ այն շինության մասին հայտնի թերթերում։ Ժամանակի հետ նա հասկացավ, որ չի կարող իր ամբողջ կյանքի ըթացքում միայն նստել և գրել այն ամենի մասին ինչով, որ ուզում է զբաղվել, և հեռանալով այդ տեղից բացեց իր սեփական ստուդիան և սկսեց ստեղծագործել։ Ֆիլմում շատ դուր եկավ այն, նա ցույց էր տալիս իր ամբողջ աշխատանքը, աշխատատեղին և այնր թե ինպես են այդտեղ աշխատում։ Հերոսըր ով ընկերության հիմանդիր տնօրեն և ղեկավարն էր բոլոր հարցերում հաշվի էր առնում իր խմբի բոլոր անդամնեի կարծիքները և այդ ամենը միավորելով նրանք կարողանում էին շատ հետաքքիր լուծումներ ստանալ ցանկացած աշխատանքի համար։

Bruno chair by Ilse Crawford & Oscar Peña | SCP 2021 Collection - SCP Life

Ինտերիեր դիզայնի ֆիլմի շատ տպավորեց այն, որ այս դիզայները ստեղծում էր միջավայրն այնպիսին ինչպիսին նա կուզեր տեսնել այն ևր որը նրան կստիպեր իրեն լավ զգալ և ավելի երկար մնալ այդ միջավայրում։ Բացի այդ ես շատ սիրեցի այն սենյակըր որտեղ հավաքված էին բոլոր տեսակի տեքստուրաները և հենց դիզայներն էլ ասում էր, որ այդ սենյակը իր հաճախորդների ամենասիրծ սենյակն է, քանի որ այստեղ նրանք կարող են իրենց աչքով տեսնել և դիպչել այն բոլոր իրերին որոնց չնորհիվ շուտով ստեղծվելու էր իրենց միջավայրը։

Art & Architecture on Instagram: “Which building? designed by BIG - Bjarke  Ingels Group and located in New Yo… | Bjarke ingels, Famous architecture,  Building design

Իսկ ինչ վերաբերում է ճարտարապետի մասին ֆիլմի, ապա կարող եմ ասել, որ այս ֆիլմներ էլ շատ մոտիվացնող, այստեղ նաև շատ լավն այն էր, որ ֆիլմի մեջ նրանք ցույց էին տվել մի ամբողջ շինության կառուցումը, մտքի առաջացումից մինչև շինության բացումը։ Շատ կարևոր էր նաև այս մասնագետի կյանքում իր ծնողների դերը, քանի որ նրանք էին դրել իրենց որդուն ընտրել մի մասնագիտություն, որ կարող է իրեն շատ մեծ ապագա խոստանալ։
Ինձ շատ դուր եկավ այս ճարտարսապետի ձեռագիրը և հատկապես այն թի ինչպես էր նա կարողանում շատ ֆունկցիոնալ և հարմար օգտագործել տարածքը։