Արևորդի փառատոնային ֆիլները

Rouge

Ֆիլմը ամողջությամբ պատկերում է մարդկային գործոնը։ Ֆիլմը կարմիր գլխարկի մասին է, հեքիաթի հիման վրա էր, երբ Կարմիր գլխարկը գնում է կարկանդակներով իր տատիկի տուն և ճանապարհին հանդիպում է գայլին։ Այս հեքիաթը ներկայացնում էր թե ինչ կլիներ, եթե Կարմիր գլխարկը գնար իր տատիկի տուն մեր օրերում։ Սկազբում նա շատ էր սիրում բնությունը, անտառը, բայց որոշ ժամանակ հետո նա սկսեց վնասել բնությանը, պոկել ծառերի տերևները, և ի վերջո անտառից դուրս եկավ գայլի մորթին իր վրա։

Mamody, the last baobab digger / Մամուդի. բաոբաբ փորող վերջին մարդը

Ֆիլմը շատ հետաքրքիր էր և դրա հետ մեկտեղ, որ շատ ցավալի է, որ մադիկ այդքան ջրի պակաս ունեն։ Ֆիլմը մի գյուղի բնակիչների մասին էր, ովքեր ապրում էին Մադագասկարում։ Նկարագրվում էր, թե ինպես են այստեղի բնակիչները կարողանում ապրել այսպիսի անբարենպաստ պայմաններում, թե ինպես են նրանք կարողանում ամառվա սեզոնին մրգերից և բանջարեղեններից ջուր քամում իրենց կենցաղային խնդիրները լուծելու համար։ Ֆիլմը նաև բաոբաբ փորող վերջին մարդու մասին էր։ Նա նույնպես այդ գյուղի բնակիչ էր և պետք էր կարողանար իր ընտանիքին ապահովել ամողջ տարվա ջրի պաշարով։
Շատ հետաքրքիր էր այն, թե ինպես էին նրանք փորում բաոբաերը և հետո սպասելով 7 ամիս անձրևի սեզոնին լցնում այն միչև վերջ, այդ ջուրը պետք է ամոբողջ տարին նրանց ջրով ապահովվի։

Ֆիզիկա և Էկոլոգիա առարկաների հաշվետվություն

Այս տարի իմ առարկաների շարքում ավելացավ ևս մեկը՝ Էկոլոգիան։ Մինչ այն ուսումնասիրելը ես այնքան էլ չէի պատկերացնում թե ինչի մասին է խոսքը և այրդյոք այն այդքան կարևոր է թե ոչ, բայց հենց առաջին դասից սկսած այն դարձավ իմ սիրելի առարկաներից մեկը։ Տարվա ընթացքում մենք Էկոլոգիայից բավականին շատ նախագծեր ենք կատարել, տարբեր ուսումնասիրություններ ենք արել։ Էկոլոգիա առարկայի ժամանակ մենք շատ կարևոր տեղեկություններ ենք ստացել և բացի այդ հմտություններ ենք ձեռք բերել օրինակ, թե ինչպես կարելի է ստուգել ջրի մաքրությունը բնության մեջ, կամ ինչ է իրենից ներկայացնում ԳՄՕ-ն և արդյոք այն վտանգավոր է առողջության համար։ Ներքևում կարող եք մանրամասն ծանոթանալ այն բոլոր աշխատանքների որոնք ես կատարել եմ այս ամբողջ տարվա ընթացքում երկու առարկաներից։

Էկոլոգիա

Երրորդ ուսումնական շրջանի ընթացքում կատարված անհատական նախգծեր

Ֆիզիկա

Ջրի օգտագործում

Նախագիծ՝ Էկոտուր 2022 նախագծի շրջանակներում ջրի բնօգտագործման վերաբերյալ աշխատանք

Նպատակը՝ Ուսումնասիրել աշխարհում ջրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ տեղելությունները։ Գիտելիքներ ձեռք բերել Հայաստանում ջրի բնօգտագործաման վերաբերյալ։ Կատարել ուսումնասիրություն սեփական տան կամ շենքի վերաբերյալ։

Ընթացքը՝

1․ Ուսումնասիրել ջրի օգտագործման համաշխարհային փորձը, ներկայացնել տեղեկություններ (կարճ՝ բերելով մի քանի հետաքրքիր դրական և բացասական մեկական օրինակներ)

2․ ՀՀ ջրի օգտագործման օրինակներ, ինչ վիճակում է։

3․ Ուսումնասիրել ձեր սեփական տանը, բնակարանում ջրի օգտագործման եղանակները։ Ինչպես է ջրվում բակը, ինչ ջրով։ Տեսանյութը կամ լուսանկարների շարքը պարտադիր է։

25 Facts You Should Know About the Global Water Crisis | Seametrics
  • Ջուրը առաջնային միջավայր է, որի միջոցով ազդում է մարդու գործունեության և կլիմայի ազդեցությունը երկրի մակերեսի վրա: Այն ազդում է էկոհամակարգերի, մարդկանց և հասարակության վրա: Ջրի և դրա որակի միջոցով է, որ մարդիկ ամենաուժեղ կզգան փոփոխությունների ազդեցությունը:
  • Մոտավորապես 3,5 միլիոն մարդ տարեկան մահանում է ջրամատակարարման, սանիտարական և հիգիենայի անբավարարության պատճառով:
  • Ջրի օգտագործումը աճել է ավելի քան երկու անգամ, քան բնակչության աճը նախորդ դարում:
  • Աշխարհում գրեթե 900 միլիոն մարդ չունի մաքուր, անվտանգ խմելու ջուր, մինչդեռ 2,6 միլիարդն ապրում է առանց տարրական սանիտարական պայմանների: Ողջ աշխարհում ավելի քան 6000 մարդ ամեն օր մահանում է կեղտոտ ջրի պատճառով առաջացած հիվանդություններից։ Ամենաանհանգստացնողն այն է, որ երկու երրորդը երեխաներ են:
  • Ջրի պահանջարկը չի կարող գերազանցել ջրի հասանելիությունը: Մինչ ջրի պահանջարկը մեծանում է, ջրի հասանելիությունը նվազում է ռեսուրսների կրճատման և, աղտոտվածության պատճառով: Կանխատեսվում է, որ առկա մակերևութային ջրային ռեսուրսները կմնան մոտավորապես անփոփոխ մայրցամաքային մակարդակում, թեև որակը կվատթարանա, իսկ տարածական և ժամանակային բաշխումը կփոխվի:
  • Շատ երկրներ արդեն իսկ զգում են ջրի սակավության պայմաններ: Մինչև 2050 թվականը շատ այլ երկրներ կկանգնեն մակերևութային ջրային ռեսուրսների հասանելիության նվազման խնդրի առաջ:

Ջրի աղտոտվածությունը երկրագնդի ամենախոցելի մասն է դառնում։

Water Pollution Definition, Causes, Effects, Facts, Types, and Prevention |  NRDC

Աշխարհի կեղտաջրերի մոտ 80 տոկոսը (հիմնականում չմշակված) հետ է թափվում շրջակա միջավայր՝ աղտոտելով գետերը, լճերը և օվկիանոսները։ Ախտոտված ջուրը ամեն տարի ավելի շատ մարդկանց է սպանում, քան պատերազմը և բռնության բոլոր այլ ձևերը միասին վերցրած: Վտանգավոր ջրի միջոցով տարածվող հիվանդությունները ներառում են խոլերան, գիարդիան և տիֆը: Նույնիսկ հարուստ երկրներում կեղտաջրերի մաքրման կայաններից պատահական կամ անօրինական արտանետումները, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններից և քաղաքային տարածքներից արտահոսքերը վնասակար պաթոգեններ են նպաստում ջրային ուղիներին:

Ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը բազմագործոն համակարգ է, որը Հայաստանում անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, սոցիալական և բնապահպանական
տեսանկյունից:

Հայաստանի օգտագործելի ջրային ռեսուրսը 9049 մլն խմ է, որից մոտ 87%-ը ձևավորվում է հանրապետության տարածքում, իսկ շուրջ 1190 մլն խմ-ն
կամ 13%-ը անդրսահմանային Արաքս և Ախուրյան գետերի հոսքի մեր մասնաբաժինն է (50%): Հայաստանը և Թուրքիան անդրսահմանային ջրերն օգտագործել են հավասարապես: Սակայն վերջին տարիներին ՀՀ-ին սահմանամերձ տարածքում Թուրքիան ինտենսիվ ջրամբարաշինարարություն է իրականացնում: Արդեն կառուցված են Շիրիմքյուի (1,9 մլն խմ), Բայբուրդի (52 մլն խմ) ջրամբարները: Ավարտին է մոտենում նաև Կարսի ջրամբարի շինարարությունը 332 մլն խմ է: Ընթացքի մեջ է Կարսի նահանգում կառուցվող Կարաքուրդի ջրամբարի շինարարությունը 1 մլրդ խմ է: Ջրամբարներից ամենամեծը կառուցվում է Հայաստանի սահմանից ընդամենը 1200 մ հեռավորության վրա: Այդ 4 ջրամբարների ընդհանուր տարողունակությունը կազմելու է մոտ 1,4 մլրդ մ3 (Հայաստանի բոլոր 79
ջրամբարներում կուտակվում է մոտ 1 մլրդ խմ): Եթե նկատի ունենանք, որ
Արաքս գետի տարեկան միջին ջրային պաշարը 2,5 մլրդ խմ է, ապա հասկանում ենք է, որ դրա կեսից ավելին թուրքերը յուրացնելու են:

Nearly one third of Nigerian children do not have enough water to meet  their daily needs - UNICEF

Հայաստանը, ի տարբերություն Մերձավոր Արևելքի երկրների, կարող է խուսափել ջրային ճգնաժամից, քանի որ ունի հարուստ ջրային պաշարներ, և ջրօգտագործման համակարգը դեռևս հագեցած չէ
խնայողական տեխնոլոգիաներով: Բավական մեծ է աղտոտվածության մակարդակը Սևանա լիճ թափվող գետերում, ինչն էապես ազդում է լճի էկոհամակարգի վրա՝ մեծացնելով դրա ճահճացման վտանգը: Սևանա լիճ թափվող 28 գետերն ու գետակներն իրենց հետ բերում են մեծ քանակությամբ կենցաղային աղբ, կոյուղաջրեր, գյուղատնտեսական մնացորդներ: Աղտոտվածության մակարդակը բարձր է հատկապես այն գետերում, որոնց ջրահավաք ավազաններում բնակչության թիվը մեծ է, և համայնքներում աղբահանություն չի իրականացվում:

Ջրային պաշարների օգտագործման կարևորագույն խնդիրներից մեկն էլ ջրամատակարարման ընթացքում կորուստների բարձր մակարդակն է: Տարբեր վիճակագրական աղբյուրների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ոռոգման կորուստները տատանվում են 45-80%-ի սահմաններում:

Բնականաբար ամեն բնակելի տարածք ունի իր առավելություներն ու վատ կողմերը։ Դրանցնից է նաև ջուրը և հատկապես խմելու, մաքուր ջուրը։ Ցավոք իմ ընտանիքի համար մեր տանը խնելու ջուրն այնքան էլ մաքուր չէ քանի որ մինչ ծորակից գալը այն հավաքվումէ հատուկ տարայի մեջ և արդեն այդ տարայից ջուր խմելն այնքան էլ ապահով չէ։ Այս տարայում հավաքված ջուրը բացի խմելու մենք օգտագործում ենք բոլոր մնացած կարիքները հոգալու համար։ Այգին ջրելու համար օգտագործվում է գյուղի ռրամբարից առվով եկող ջուրը։ Դե իսկ ինչ վերաբերում է խմելու ջրին ապա այն մենք լցնում ենք և բերում տուն ջրի համար նախատեսված տարաներով։

Աղբյուրներ 1, 2, 3

Ապրիլ ամսվա նախագիծ

  1. Գտնել եւ ուսումնասիրել մի գիտական բացահայտում կամ գյուտ, որը թույլ է տվել վերամշակել աղբը կամ թույլ է տալիս չաղտոտել շրջակա միջավայրը։

Աղբը Շվեցարիայում

Կարծում եմ, որ բոլորս էլ մեր կյանքում գոնե մեկ անգամ լսել ենք, որ Շվեցարիան համարվում է ամենամաքուր երկրներից մեկը , եթե ոչ ամենամաքուրը։ Եւ իսկապես դա այդպես է։ Քանի որ այսօր մենք խոսելու ենք աղբի վերամշակման հետ կապված հետաքրքիր հայտնագործությունների որոնց մասին կարծում եմ հետաքրքիր կլինի իմանալ, թե այդ ինչպես է մեզ բոլորիս հայտնի Շվեցարիան հասել նման արդյունքի, որ նույնիսկ այլ երկրներից աղբ է գնում եւ արդյոք ինչի՞ համար է այն օգտագործում։ 

Տարեկան մեկ անձը մի քանի տոննա աղբ է առաջացնում։ Իսկ Շվեցարիան կարողացել է հասնել նրան, որ այնտեղ աղբի պակաս է անգամ նկատվում, իսկ օդն ու ջուրը դրա շնորհիվ մաքուր են, եւ աշխարհում ոչ մի երկիր նման բանի չի կարողացել հասնել։ 

Pavement Waste Bins, Geneva | kingholmes.co.uk

Նախ սկսենք նրանից, որ շվեցարիայի ցանկացած ընտանիքում տանը կան հատուկ տարաներ որոնց վրա փակցված են հետեւյալ նկարները՝ ապակի, պլաստիկ, թուղթ, մետաղ։ Եւ բնականաբար կա առանձին տարա ուտելիքի մնացորդների համար։ Այս ամենը հավաքվում է, եւ ապա հանձնվում հատուկ հավաքման կետերում որտեղ եւ այս ամենը հետո վերամշակվելու է։ 

Կարծում եմ, որ ձեզնից ոչ բոլորը գիտեն, որ Շվեցարիայում մեքենաների մեծ մասը աշխատում է բիոգազի օգնությամբ։ Հասկանալու համար, թե դա ինչ է ասեմ։ Բիոգազը ստանում են սննդային եւ օրգանական աղբից եւ էթանոլից։ Շվեցարիան ուզում է այնպես անել , որ գազն ու բենզինը, որոնք այդքան վնաս են հասցնում բնության շրջանառությունից դուրս գան, եւ մեքենաներն օգտագործեն այն վառելիքը, որը անվնաս է բնության եւ մթնոլորտի համար։ 

Հետաքրքիր փաստեր մարդկանց միահամուռ աշխատանքի մասին։

Waste Disposal and Recycling in Switzerland - Namaste Switzerland
  1. Համաձայնեք, որ շատ դժվար կլիներ եւ, բացի այդ շատ ավելի ծախսատար կլիներ, եթե մարդիկ իրենց աղբը չտեսակավորեին, այլ հենց այդպես հանձնեին եւ միայն հաձնման կետում այն սկսեր տեսակավորվել։ Դրա համար ինչպես արդեն ասացի, ամեն ընտանիքում տանը կան հատուկ տարաներ, որոնց մեջ տեսակավորված աղբն ամեն շաբաթ հանձնում են տեսակավորման կետերին։ Կան սուպերմարկետներ որտեղ կան հատուկ սարքեր կամ աղբամաններ որտեղ կարելի է միանգամից գցել այսպիսի իրեր ինչպիսիք են մետաղաքան մասեր պարունակող սարքերը,  էլէկրական ոչ սարքին գտնվուղ լույսերը, տարբեր տեսակի մարտոցներ եւ այլն։ 

Բացի այդ գործում է նաեւ օրենք ըստ որի մարդկանց կարող են տուգանել եթե նրանք օրիանկ պլաստիկը կամ ապակին գցեն այլ տարայի մեջ, որը այդ իրերի համար նախատեսված չէր։

  1. Այսպես Շվեցարիայում հանձնվում է ապակու  93%-ը։ Այլ խնդիր է պլաստիկը, որը ըստ տարվա ցուցանիշի վաճառքի հանձնում են գնված քանակի կեսը կամ ավելի քիչը։ Դրա համար խանութներում մարդիկ հիմա ըմպելիք գնելուց վճարում են առանձին հեղուկի եւ առանձին տարայի համար, դա կարող է լինել պլաստիկ կամ մետաղական շիշ։ Այդպես գնելուց հետո մարդիկ կարող են հանձնել շիշը հենց խանութներում գտնվող հատուկ կետերում եւ հետ ստանան այն գումարը, որը տվել էին շիշը գնելու համար կամ ուղակի այն տան բարեգործության։ Ի դեպ նրա մասին թե ինչպես է հետո վերամշակվելու այդ տարաները հոգում է հենց ըմպելիքի արտադրողը։ Ոչ ոք իրավունք չունի արտադրել մի բան, որը վերամշակման համար պատասխանատու չէ։
  1. Շվեցարիայուն կա այսպես կոչված «Կլիմայական փոխհատուցման» գաղափար։ այն շատ պարզէ գործում։ օդանավը արտադրում է որոշակի քանակությամբ վնասակար նյութեր, բայց ինչ-որ տեղ արտանետումները կրճատվում են նույն քանակությամբ: Դուք կարող եք փոխհատուցել թռիչքը, օրինակ՝ ներդրումներ կատարելով արևային կամ հողմային էլեկտրակայանի կառուցման մեջ։ Գումարը կախված է նախագծից, օրինակ՝ klimatkompensera.se կայքը առաջարկում է Ստոկհոլմից Լոնդոն ճանապարհորդությունը փոխհատուցել մոտ 10 եվրոյով, Մոսկվա՝ 9 եվրոյով, Բանգկոկ՝ 66 եվրոյով։ Գումարը կօգտագործվի Հնդկաստանում արեւային էլեկտրակայան կառուցելու համար։
  1. Մարդիկ հարկ են վճարում ոչ էկոլոգիապես մաքուր կամ բոնությանվնաս պատճառոց իրերի համր եւ ստանու բոնուսներ էկոլոգիապես մաքուրների համր։ Նրանք, ովքեր գնում են նոր էլեկտրական մեքենաներ կամ ցածր արտանետումներ ունեցող մեքենաներ (70 գ CO2/կմ 2020 թվականին), կարող են հույս դնել մինչև 6000 եվրոյի չափով պետական ​​փոխհատուցման վրա։ Ի դեպ, փոխհատուցում է տրվում նաեւ էլեկտրական հեծանիվ գնողներին, որոնք, ինչպես նախատեսվում է, մասամբ պետք է փոխարինեն մեքենաները։
Voices: For Swiss, recycling is very serious business
  1. Շվեցարիայում չեն թափում սննդի մասցորդները։ Նրանք հավաքում են այն եւ ապա հանձնում էկոգազ ստանալու համար հատուկ հետերին։ Բացի այդ գործում են հատուկ կազմակերպություններ եւ ռեստորաններ։ Օրինակ, 2016 թվականին Շվեդիայում ստեղծեցին Karma հավելվածը, որը շուկա է ռեստորանների և խանութների համար, որոնք կարող են վաճառել մեկ օրում չկերած սենդվիչներ և աղցաններ 50% զեղչով: Սա խնայում է սննդի միլիոնավոր չափաբաժիններ, որոնք այլապես դեն նետված կլինեն:


Ստոկհոլմում կա K-märkt ռեստորան, որտեղ նրանք պատրաստում են չվաճառված բարձրակարգ ապրանքներից։ Երբ ռեստորանը առաջին անգամ բացվեց, սեփականատերերն անձամբ զանգահարեցին վաճառողներին և հորդորեցին վաճառել սննդամթերքի կես գնով, որը հակառակ դեպքում պետք է գցվեր աղբամանի մեջ: Այժմ K-märkt ցանցն արդեն բաղկացած է 7 ռեստորաններից։ Ռեստորանը ճաշացանկ չունի, և ամեն օր խոհարարներն իրենց խոհանոցում գտնում են «փրկված» անակնկալներով տուփեր, որոնցից ամեն անգամ պետք է նոր ուտեստներ հորինել։

Մարտ ամսվա նախագիծ

Աղբի տեսակավորում։ Անթափոն կենցաղ նախագծի շրջանակներում

Ակտիվ քաղաքացի

Կատարել հետազոտական աշխատանք հետեւյալ թեմաների շուրջ՝
1. իջնել իմ բնակության վայրի մոտ, շրջայց կատարել, դիտարկել թե որտեղ է գտնվում մոտակա աղբամանը, արդյոք կա աղբի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ։ Լուսանկարել աղբամանը եւ շրջակա տարածքը։

2. Ծանոթանալ արդյոք շենքում կամ հարեւանների միջեւ կա լիազոր անձ, որը պատասխանատվություն է կրում շենքի կամ տարծքի տեխնիկանան պայմանների համար, ով կարող է կազամակերպել հարեւանների հետ հանդիպում եւ զրուցել աղբի տեսակավորման մասին։

3. Գրել թե ինչպես է կազմակերպված աղբի տեսակավորումը ձեր տանը՝ արդյոք տեսակավորվում է աղբը ձեր տանը։
4. Եթե տեսակավորվում է ապա նկարագրել թե ինչպես։
5. Մեկ ամսվա ընթացքում զբոսնել համայնքով մեկ եւ հաշվել, հաշվառել հասցեներով, թե քանի աղբի տեսակավորման կետ կա ձեր տարածքում։

Ես ապրում եմ Այգեկ գյուղում։ Չգիտեմ ինչպես է այլ գյուղերում, բայց մեզ մեզ մոտ ես աղբաման հանդիպել եմ միայն մեկ տեղ։ Ընդհանրապես գյուղում աղբի հետ կապված խնդիրները այդքան էլ բարդ չեն։ Աղբ հավաքող մեքենան գալիս է շաբաթական 2 անգամ։ Ինչպես նշել էի աղբամաններ մոտաքայքում եւ ընդհարապես, չկան այդ պատճառով մարդիկ ստիպված են լինում դուրս հանել աղբի տոպրակները դուրս այն օրը, երբ պետք է գա աղբահավաք մեքենան։ Քանի որ աղբամաններ չկան կարելի է նաեւ հասկանալ, որ աղբի տեսակավորում նույնպես չկա։
Բայց մեր տանն այդպես չէ։ Մենք տեսակավորում ենք աղբը ինչքանով դա հնարավոր է։ Աջռանձնացնում ենք թուղթը, պլաստիկ շշերը, եւ ապակին։ Պլաստիկ շշերը բավական քանակություն հավաքելուն պես տանում են գցում ենք պլաստիկի համար նախատեսված աղբամանում, որը բնականաբար գտնվում է քաղաքում։ Դե իսկ աղբի հետ կապված բոլոր խնդիրները լուծում է գյուղապետարանը։

Ինչպես կողմոնորոշվել տեղանքում։ Ազիմուտ։

Ազիմուտ է համարվում արեւի եւ հարավային կողմի միջեւ կազմած անկյունը։
Ազիմուտը նշանակում են A տառով։
A=(t-1)*15-180o որկեղ A- ազիմուտ, t- տեղական ժամանակի
(17t-1) *15-1800=600

Ինչպես գտնել ազիմուտը. Տարբեր եղանակներ: Ինչ է ազիմուտը և ինչպես այն  նավարկելու համար


Գիշերը կողմորոշվելու համար կարելի է օգտագործել Մեծ Արջի համաստեղությունը։
Այդ նպատակով գտնում ենք ՄԵծ Արջը երկնքի վրա։

Որ ավելի վաղ կոչ է արել համաստեղությունները եւ որտեղ կային նրանց անունները:


ՀՀ տարածքում օգտագործվող եւ բուծվող խոտաբույսերը

Նախագիծ

ՀՀ բւժիչ խոտաբույսեր, եւ սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր
Ճանաչել մեր հայրենիքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտակար խոտաբույսերը, ուսումնասիրել բուժիչ բույսերի հատկությունները, ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ։

Ժամկետը՝ 01.02-28.02
Ընթացքը`
1. համացանցից գտնել թե ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեր շրջանում(ամենաքիչը 10)
2. Տեղադրել լուսանկար եւ տեղեկություն խոտաբույսի մասին, նրա բուժիչ հատկությունների մասին եւ այլ հատկությունների մասին
3. Զրուցել ընտանիքի անդամների հետ եւ բարզել, թե ոնչ խոտաբույս է օգտագործվում սննդի համար ձեր շրջանում։
4. Տեղադրել բաղադրատոմսը բլոգում

Արդյունքներ՝
1. Եղինջ– Եղինջը դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող միջոց։ Երիտասարդ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Տերևներից ստանում են կանաչ ներկ, ցողուններից՝ թել, որից պատրաստում են կոպիտ գործվածք, պարան և այլն։ Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղիկներն ու արմատը։ Եղինջն օգտագործում են աղցաններ, ապուրներ եւ այլ ուտեստներ պատրաստելու համար։

Xoharar.am - Պատրաստել է մայր բնությունը ԵՂԻՆՋ 🌿 Եղինջը... | Facebook
Եղինջ

Փիփերթ– Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, ճանապարհների և բնակավայրերի մոտ, ցանքերում՝ որպես մոլախոտ և այլն։ Հայաստանում առավել տարածված են Malva sylvestries-ը` փիփերթ անտառայինը, Malva neglecta-ը` փիփերթ արհամարհվածը: Կան նաեւ այլ տարատեսակներ։ 100 գրամ փիփերթը գրեթե բավարարում է օրգանիզմի A եւ C վիտամինների պահանջը։ Բույսը պարունակում է դաբաղանյութեր, լորձ, այդ է պատճառը, որ փիփերթը կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ` որպես փափկեցնող, պատիճավոր (պատող), հակաբորբոքային միջոց։ Ցողունների բարձրությունը փոփոխվում է 30-50 սմ, երբեմն` ավելի բարձր։ Տերեւները կլորավուն են, հիմքում` սրտաձեւ, հերթադիր, երկարակոթուն։ Ծաղիկները տեղադրված են փնջերով տերեւածոցերում, ծաղկաբաժակի տերեւիկները հինգն են, կա նաեւ ենթածաղկաբաժակ երեք տերեւիկով։ Փիփերթից ստանում են դեղին ներկանյութ։ Բուժական նպատակներով օգտագործվում են բույսի տերեւները, ծաղիկները, սերմերը, արմատները։ Ժողովրդական բժշկության մեջ փիփերթի ծաղիկներն օգտագործվում են որպես խորխաբեր միջոց։ Բույսի վերգետնյա մասի եփուկով կատարում են ողողումներ, լոգանք։ Խմում են տաք վիճակում` հազի, թոքախտի դեպքում։ Սերմերի եփուկն ու թուրմը օգնում է բրոնխիտի, հազի, շնչուղիների հիվանդությունների, միզապարկի բորբոքման դեպքում։

Բուժարար փիփերթը. Դեղատոմսեր
Փիփեռթ

Մասրենի–  վարդազգիների ընտանիքի վայրի բույս է , մի քանի հարյուր տեսակ ունի: Պտուղը պարունակում է վիտամիններ եւ  հանքանյութեր: Մասրենուց եթերայուղ են ստանում:  Մասրենու պտուղներն օգտագործում են բուժման նպատակով: Դրանք հիանալի հակաբորբոքիչ միջոց են: Մասրենու պտուղներից  պատրաստում են նաեւ մուրաբա, հյութ, վիտամինային օշարակ։ Բնության մեջ հանդիպում է մասրենու մոտ 50 տեսակ, որոնցից R. Zangezura տեսակը բնաշխարհիկ (էնդեմիկ) բույս է, բարձրությունը հասնում է 1,2 մ։ Պտղի եփուկն օգտակար է ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի, ստամոքսի եւ աղիների բորբոքման, կանացի հիվանդությունների, սակավարյունության, արյան մեջ հեմոգլոբինի ցածր պարունակության, լնդախտի, միզապարկի, երիկամների եւ լյարդի հիվանդությունների, հիպերտոնիայի դեպքում։ Ունի լեղամուղ եւ հակասկլերոտիկ հատկություն, ամրացնում է անոթները, իջեցնում խոլեստերինի մակարդակը։ Մասուրի սերմի թուրմը բուժում է լուծը, ի զորու է կանխելու քարերի առաջացումը երիկամներում։

Մասուրի բուժիչ հատկությունները | Nairian
Մասրենի

Ծնեբեկը պարունակում է շատ սպիտակուցներ, ածխաջրեր, մեծ քանակությամբ վիտամիններ, կարոտին, սապոնին եւ այլն: Այս բանջարեղենը հարուստ է ոչ թե կալորիաներով, այլ` հանքային նյութերով: Նախկինում բժշկության մեջ օգտագործվել են բույսի արմատներն ու վերգետնյա մասը` սրտի, լյարդի, միզաքարային եւ այլ հիվանդությունների բուժման նպատակով:

Ինչպես ճիշտ ընտրել եւ պահպանել Asparagus
Ծնեբեկ

Երիցուկ– Արմատն առանցքային է, բարակ, ճյուղավորված։ Ցողունը ուղղաձիգ է կամ վեր սլացող, բարակ, ճյուղավոր։ Տերևները դասավորված են հերթադիր, նստած, երկակի կամ եռակի փետրավոր, կտրտված բարակ, նեղ հատվածներով։ Երիցուկն ունի մինչև 60 սմ բարձրություն։ Երիցուկը օգտագործում են ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում։ Երիցուկը օգտագործում են նաև թրջոցների ձևով. էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից այրվածքների ժամանակ։

Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Երիցուկ

Խատուտիկի– տերևները բազմաթիվ են, կանաչ, նշտարաձև կամ երկարավուն, ատամնավոր եզրերով։ Սերմիկները թխավուն են կամ գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են ամենուր. ծլունակությունը պահպանում 10 – 12 տարի։ Բույսը սկսում է ծաղկել մայիս-հուլիսին, իսկ պտուղները հասունանում են օգոստոսին։ Աշնանը խատուտիկը նորից է ծաղկում, մոլախոտ է, աճում այգիներում, ցանքերում, խամահողերում, արոտավայրերում, մարգագետիններում և այլուր, հաճախ տալով հոծ բուսուտներ։ Բույսը լավ է աճում չափավոր խոնավ և հարուստ հողերում։ Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը։

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ բուսահյութը համարվել է ”կենսատու ըմպելիք”, որը ընդունակ է ”արյունը մաքրելու” և ունի խուխամուղ, մարսողությունը կանոնավորող, դեղնուկը վերացնող և քունը կարգավորող, հատկություն:
Բուլղարիայում թարմ տերևները և հյութը օգտագործում են աթերոսկլերոզի, C-ավիտամինոզի, մաշկային, լյարդի, լեղապարկի, ստամոքսի և աչքերի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև ճարպերի վատ յուրացման, աղեփքանքի, փորկապության և թութքի ժամանակ: Գերմանիայում, բացի վերոհիշյալ դեպքերից, արմատն օգտագործում են փայծաղի, երիկամների և միզապարկի, ինչպես նաև երիկամաքարային հիվանդությունների ժամանակ:  Չինական ժողովրդական բժշկության մեջ բույսն օգտագործվում է որպես ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող և քրտնամուղ միջոց:

Խատուտիկ ուտելու հետևանքով երեխաներ են թունավորվել
Խտուտիկ

Դաղձ– Օգտակար է հարբուխի եւ բրոնխթոքային հիվանդությունների բուժման համար։
Խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքին, ունի անոթալայնիչ հատկություն, ոգնում է սրտի ցավին եւ հանգստացնում է սրտխփոցը։ Լավ է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա։ հանգստացնում է նյարդային համակարգը եւ քունը։ հակացուցված է մինչեւ երեք տարեկան երեխաներին, նաեւ չի կարելի օգտագործել երակների վարիկոզի լայնացման եւ ցածր ճնշման ժամանակ։
Դաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից։ Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները։ Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային հատկությամբ և թեթև թմրեցնող արդյունքով։
Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Դրանից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դեղպատրաստուկներն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների դեպքում, ուժեղացնում աղիների գալարակծկանքը, մաքրում օրգանիզմը խարամներից, բացի այդ, այն նշանակվում է կոլիտների և էնթերոկոլիտների դեպքում։

Econews.am | Դաղձ. Դեղաբույսեր
Դաղձ

Սպանախ– Սպանախի օգտակար հատկությունները ապահովում են աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի  առողջությունը, ոսկորների հանքայնացումը, կանխում է տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիան, կատարակտը, աթերոսկլերոզը, սրտի ինֆարկտը, ունի հակաքաղցկեղային և հակախոցային հատկություններ: Սպանախը պարունակում է կալիում և փոքր քանակությամբ  նատրիում: Այս հանքանյութերի խառնուրդը շատ օգտակար է արյան բարձր ճնշման համար, քանի որ կալիումն իջեցնում է, իսկ նատրիումը բարձրացնում է արյան ճնշումը: 

Սպանախ․ օգտակար հատկություններն ու հակացուցումները
Սպանախ

Ուրց-դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խորխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։

Чабрец- аромат моего детства | Арегназ | Яндекс Дзен
Ուրց

Օշինդ– Յուղը կիրառվում է անքնության, բրոնխիտի, գրիպի, դեպրեսիայի, լարինգիտի եւ անգինայի, նյարդային հոգնածության, էրեկտալ բնույթի խնդիրների, տագնապային վիճակի, հաճախակի քրտնածության, պնեւմոնիայի, սրտային բնույթի այտուցման, վերքերի, տրոֆիկ խոցի, հեմատոմայի դեպքում։

Բույսն ուտելի է, այն օգտագործում են սոուսների եւ ապուրի մեջ, խառնում քացախին, ալկոհոլային խմիչքներին, հացաբուլկեղենի խմորին, մայոնեզին, այլ։ Չորացած տերեւները պահպանում են իրենց օգտակար հատկությունները մեկ տարի։

Ինչ օգտակար հատկություններով է օժտված դառը օշինդրը և ինչպես կարելի է այն  օգտագործել - Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Օշինդր

Մենք ընտանիքում ճիշտ է օգտագործում ենք նշված բույսերի մեծամասնությունը, բայց ամենաշատը մենք օգտագործում ենք սպանախը։

«Սպանախով լավաշիկներ» բաղադրություն՝

  1. Խաշած սպանախ
  2. Հավի կրծքամիս
  3. Սոխ
  4. Աղ, պղպեղ
  5. Թթվասեր
  6. Պանիր(հալվող)
  7. Լավաշ

Առանձին խաշել հավի կրծքամիսն ու սպանախը։ Ապա տապակել մանր կտրատված սոխը եւ ոսկեգույն դառնալուց հետո վրան ավելացնել խաշած, մանրեցված հավի կրծքամիսը եւ սպանախը։ Ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել։ Վերցնել լավաշի կտոր վրան տարածել մի փոքր թթվասեր ապա լցնել մոտ 2 ճաշի գդալ մեր հավով միջուկից եւ լավաշը պտտեցնելով փաթաթել։ Այդպես վարվել մնացած միջուկի հետ։ Դասավորել լավաշիկները ջեռոցի տապակի մեջ։ Լավաշների վրա շաղ տալ (հալվող) պանիր եւ ուղարկել ջեռց։ Կարելի է հանել ջեռոցից պանիդի հալվելուց հետո։
Բարի ախորժակ🙂😋

Մեղվապահը

Բնապահպանական Խնդիրներ

Սա պատմություն է ձեր կրքին և երազանքներին հետևելու մասին, նույնիսկ ծայրահեղ դժվարությունների դեպքում: Անգլսի կղզում բնակվող մեղվապահը կանգնել է իր նախնիների տունը կորցնելու վտանգի առջև մոտակայքում ատոմային էլեկտրակայանի կառուցման պատճառով: Մեղվապահ կինը և իր մեղուները սկսում են պայքար հսկա ճապոնական տեխնոլոգիական ընկերության դեմ, որը մտադրված է ատոմային էլեկտրական հիմնել այդ տարածքում։

Այս պատմությունը շատ դուր եկավ ինձ։ Այս կինը ամեն ինչ անում էր, որպեսզի իրականացներ իր երազանքը եւ այո դա իր մոտ արդեն ստացվել էր, եթե նրան չխանգարեր այն ճապոնական կազմակերպությունը, որը ատոմակայան պերք է կառուցեր այնտեղ։ Մեղվապահը ապրում էր իր երազած վայրում, զբաղվում էր նրանով ինչով ուզում էր եւ դրանից բացի նաեւ փորձում էր օգնել այլ մարդկանց ովքեր տարբեր խնդիրներ ունեին։ Իհարկե ատոմակայանը բավականին մեծ թվով մարդկանց կապահիվի էներգիայով, բայց միեւնույն ժամանակ կխորտակի այս մեղվապահի կյանքը։