Մուտք ճամբարի 1 օրը

Մուտք ճամբարի առաջին օրը բավական հետաքրքիր էր: Դե սկզբում բնականաբար բոլորս միմյանց հետ ծանոթացանք, ապա սկսեցինք ծանոթանալ քոլեջին, գնացինք Մայր դպրոց, Արևմտյան դպրոց: Գնացինք նաև Ագարակ, որտեղ ձիերն էին: Վերադարձանք դպրոց և սկսեցինք բացել մեր բլոգերը: Ճիշտն ասած ես սկզբում կարծում էի, որ դա բավական բարդ է լինելու, բայց պարզվեց` ոչ: Օրվա վերջում ես ավելի ու ավելի համոզվեցի,որ այստեղը հենց ինձ համար է, այստեղ աշակերտները, ուսանողները կարող են իրենց ազատ զգալ, այդ ամենը ոչ միայն ուսուցիչների այլ նաև միջավայրի շնորհիվ է,որտեղ պատերի փոխարեն ապակիներ են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *