Մուտք ճամբարի 3-րդ օրը

Իմ կարծիքով այս օրը ամենա հետաքրքիր, ուսուցաող օրերից մեկն էր ամբողջ ճամբարի ընթացքում: Օրվա սկզբում մենք խոսեցինք միջավայրի ազդեցության մասին, ապա եկավ հյուրի հետ հանդիպնամ ժամանակը: Այդ օրվա հյուրը Լոֆթի տնորենն էր: Նա իր կյանքից բավական հետաքրքիր պատմություններ պատմեց, թե ինչպես ընդհանրապես որոշեցին բացել Լոֆթը, ինչ դժվարությունների առաջ են կանգնել և այլն: Հանդիպման ընթացքում ժամանակի հետ կապված հարց առաջացավ, այն որ շատերին 24 ժամը չի բավականեցնում, որպեսզի հասցնեն կատարել այս կամ այն գործ: Ես գիտեի, բայց ևս մեկ անգամ համոզվեցի, որ բոլորիս տրված է հավասար ժամանակ ընդամենը 24 ժամ և եթե մարդը կարողանում է ճիշտ օգտվել իրեն տրված ժամանակից, ապա նա ամեն ինչ կարող է հասցնել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *