Հայկական լեռնաշխարհ

Թեմայի իրականացման ժամանակահատված՝ սեպտեմբեր 6-9

Օգտակար գրականություն՝

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ

1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը: Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Թեև Կարսը գավառական փոքր քաղաք էր, սակայն գրական-հասարակական կյանքը բավականին աշխույժ էր, որի վկայությունը գրախանութների, գրադարանների, տպարանների և զգալի թվով ուսումնական հաստատությունների առկայությունն էր: Ընկերներից մեկը մի հատկանշական դրվագ է հիշում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:

20975_b

Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը…
— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
— Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

Հայրենիքում (Եղիշե Չարենց)

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

1․Լրացրու բաց թողնված տառերը։

Սեդրակ, կմախք, բնօրրան, նախճիր, մանրազնին, սիգապանծ, ամբարիշտ, բողկ, որևիցէ, երփներանգ։

2․Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչների անհնչյունափոխ ձևերը։

Ռմբակոծել- ռումբ

սրճարան,- սուրճ

մտամոլոր- միտք

վիրաբույժ- վերք

զինագործ-զենք

ծաղկաբույլ- ծաղիկ

ալրաղաց- ալյուր

գինեգոր-գինի

թթաստան- թութ

կապտավուն- կապույտ

գրասեղան- գիր

Հովհաննիսյան- Հովհաննես

մատենագիր- մատյան գրող

սիգապանծ- սեգ

հունաբանություն- հույն

տխրադեմ- տխուր

դիմանկար- դեմ

լուսաբաց- լույս

3․Բացատրիր հետևյալ դարձվածքների իմաստները մեկ բառով։

Մտքի թելը կտրել- մոռանալ, ծաղիկ հասակ երիտասարդ, վերջակետ դնել- ավարտտել, արյունը գլխին խփել- բարկանալ, կրակի վրա յուղ լցնել- բորբոքել, բերանը ջուր առնել- լռել

կոկորդիլոսի արցունքներ թափել – կեղծ կարեկցանք ցույց տալ.

քթի տակ- կամաց

գլուխ գովել- Ինքն իրեն գովել, պարծենալ

ականջին արջ նստել- լսողություն չունենալ

ուղտի ականջում քնած- աշխարհից՝ կյանքից անտեղյակ լինել, դինջ

իր էշը քշել- համառել

ծեր աղվես- խորամանկ

կարապի երգ- կյանքի վերջին (լավագույն) գործ