Հայկազուն-Երվանդականների թագավորություն

Հայաստանը Երվանդունիների օրոք
Բեհիսթունյան արձանագրությունը

Ըստ ավանդության` Նինվեի գրավման ժամանակ (Ք.ա. 612թ.) մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:

Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:

Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը, այսինքն` գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը եւ համապատասխանում էր հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:

Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր, որի սահմանները հարավ-արեւելքում հասնում էին մինչեւ Փոքր Զավ գետի ակունքները եւ Մարաստան, հարավում` մինչեւ Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արեւմուտքում` մինչեւ Պոնտոս, արեւմուտքում` մինչեւ Կիլիկիա:

Երվանդ 2-դի դիմանկարով դրամ

Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամասն է համարում նաեւ Եփրատից արեւմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է Փոքր Հայքին: Այլ խոսքով` Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:

Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում:

Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ (Ք.ա. 585-550թթ.) թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:

Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:

Հայի պատկեր` Պերսեպոլիսի բարձրաքանդակներից (մթա 6-րդ դար)

Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը, որը պարսկական Աքեմենյան տոհմից էր: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը (Ք.ա. 560-530թթ.): Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:

Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:

Ք.ա. 538թ. Հայոց արքա Տիգրանը Կյուրոսի հետ մասնակցել է նաեւ Նոր Բաբելոնի թագավորության կործանմանը:

Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի (Ք.ա. 522-486թթ.) դեմ: Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Դարեհի` Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:

Չնայած Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:

Նեմրութ լեռան վրա գտնվող արձանախումբը

Այդ ժամանակ ապստամբել էր նաեւ Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան:

Այդ ամենը վկայում են հայերի ռազմաքաղաքական մեծ դերակատարության մասին:

Արծաթյան պտյակ (ռիթոն)’ Երզնկայից ,Ք.ա. 5-րդ դար

Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ` պարսիկ Վահումիսայի եւ հայազգի Դադարշիշի գլխավորությամբ: Ճակատամարտերը հիմնականում տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:

Նրանք միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:

Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:

Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:

Սատրապի պաշտոնը հիմնականում տրվում էր Երվանդունի թագավորներին, որոնք պահպանել էին իրավունքների մեծ մասը եւ ներքին ինքնավարությունը, իսկ որոշ դեպքերում սատրապ էր նշանակվում որեւէ պարսիկ մեծատոհմիկ:

Այս վիճակը շարունակվեց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը:

Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:

Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:

1. Երվանդակերտի ավերակներից

Գավգամելայի ճակատամարտին մասնակցեցին եւ իրենց մարտական բարձր որակներով փայլեցին Մեծ եւ Փոքր Հայքերի բանակները` Երվանդ III-ի եւ Միթրաուստեսի գլխավորությամբ:

Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք.ա. 331-300թթ.), Փոքր Հայքում նույնը արեց Միթրաուստեսը:

Երվանդը, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնոսի եւ Սելեւկիոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը:

Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանեցին նաեւ Փոքր Հայքի, Պոնտոսի եւ Կապադովկիայի թագավորությունները:

2. Երվանդակերտի ավերակներից

Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր: Վերջինս դարձավ Մեծ Հայքի գլխավոր հակառակորդը եւ բազմիցս փորձեց նվաճել այն: Սակայն հայկական բանակը կարողանում էր արժանի հակահարված տալ սելեւկյաններին:

Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին, որը Ծոփքի եւ Կոմմագեների կառավարիչն էր, հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:

Սամոսը հիմնեց Սամոսատ (Կոմմագենեում) եւ Սամոկերտ (Ծոփքում) քաղաքները:

Սամոսին հաջորդեց որդին` Արշամը (Ք.ա. 240-220թթ.), որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):

Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն: Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:

Տրոհված եւ մասնատված երկիրը այլեւս չուներ նախկին հզորությունը, որպեսզի հակահարված տար օտար նվաճողներին:

Երվանդաշատ մայրաքաղաքը

Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը (Ք.ա. 220-201թթ.): Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը (մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=209), նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:

Արգիշտիխինիլի-Արմավիրի միջնաբերդի մի հատվածի վերակազմությունը

Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը` հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ (ստրատեգոս) կարգվեց Արտաշեսը:

Ծոփքի Երվանդունի արքա Քսերքսեսը (Ք.ա. 220-201թթ.) նախ դարձավ սելեւկյան արքա Անտիոքոս III-ի կիսահպատակը, իսկ Ք.ա. 201թ. դավադրությամբ սպանվեց:

Փոքր Հայքը եւ Կոմմագենեն եւս դարձան սելեւկյան պետության ստրատեգիաներ:

Անտիոքոս III-ը Ծոփքում կառավարիչ կարգեց` Զարեհին, Փոքր Հայքում` Միհրդատին, Կոմմագենեում` Պտղոմեոսին: Այսպիսով` Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:

Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը:

Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ:

Երվանդունիների արքայացանկը

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Աղբյուր՝ https://akunq.net/am/?p=25780

Տեսանյութ՝

Երվանդունի-հայկազունիների հայկական թագավորությունը

Օգտակար նյութեր՝

Երվանդաշատ

Բագարանի եկեղեցիները

Ֆլեշմոբ

Երկրորդ մակարդակ

1. Գտի՛ր օրինաչափությունը և լրացրո՛ւ դատարկ վանդակը

Captionless Image
68

2. Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 21 է: Որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը:
3*7=21 => 3+7=10
3. Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 336 է։ Գտի՛ր այդ թվերից ամենամեծը։
x+x+2+x+4=336
3x=330
x+4=114
4. Մարիամն ամեն օր գրում է այդ օրվա ամսաթիվն ու ամիսը, այնուհետև հաշվում է թվանշանների գումարը: Օրինակ՝ մարտի 26-ը գրում է այսպես՝ 26.03, գումարը կլինի՝ 2+6+0+3=11: Մարիամի ստացած ամենամեծ գումարը ո՞րը կլինի։
29.09=2+9+9+0=20
5. Ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները, եթե 11-րդ գազարը կերել էր երեքշաբթի օրը:
հանում ենք երկուական եւ ստացվում է, որ նա սկսել է ուտել հինգշաբթի օրը։
6. Փուչիկները վաճառվում են տարբեր փաթեթներով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է՝ 5, 10 կամ 25 հատ փուչիկ: Ամենաքիչը քանի՞ փաթեթ պետք է գնի Մարինեն, եթե նա ուզում է գնել ճիշտ 70 փուչիկ:
25+25+10+10=70 Ամենաքիչը` 4
7. Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղևոր կար։ 15-3+4-6+3=13
8. Երկու դարբին միասին աշխատելով՝ որոշակի աշխատանք կարող են կատարել 8 օրում։ Երկրորդ դարբինը միայնակ քանի՞ օրում կարող է կատարել այդ աշխատանքը, եթե առաջին դարբինը այն կատարում է 12 օրում։
1/12+1/x=1/8. 1/x=1/24 x=24
9. Մոնիկան ունի տարբեր գույնի երեք արկղ՝ սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում տանձ է, մյուսում՝ խնձոր, մեկն էլ դատարկ է: Ո՞ր գույնի արկղում է տանձը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ, կա՛մ կարմիր արկղում է, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ, ո՛չ էլ կանաչ արկղում։ սպիտակ
10. Դասարանի բոլոր 30 սովորողները ցանկություն հայտնեցին մասնակցելու ֆուտբոլի կամ բասկետբոլի մրցումներին: Նրանցից 15-ը ցանկություն հայտնեց մասնակցելու ֆուտբոլի մրցումներին, իսկ 20-ը` բասկետբոլի: Քանի՞ սովորող մասնակցեց և՛ ֆուտբոլի, և՛ բասկետբոլի մրցումներին: 5

Երրորդ մակարդակ

1. Հնարավո՞ր է արդյոք 1, 2, 3, …, 21 բնական թվերը բաժանել խմբերի այնպես, որ յուրաքանչյուր խմբի ամենամեծ թիվը հավասար լինի այդ խմբի մյուս թվերի գումարին։ ոչ
2. Հինգ տուփում միասին կա 77 մատիտ։ Առաջինում և երկրորդում միասին կա 15 մատիտ, երկրորդ և երրորդում միասին կա 35 մատիտ, երրորդ և չորրորդում միասին՝ 40 մատիտ, չորրորդում և հինգերորդում միասին՝ 32 մատիտ։ Յուրաքանչյուր տուփում քանի՞ մատիտ կա:
9, 6, 29, 11, 21
3. Կոմբայնը, հավասարաչափ աշխատելով, կարող է դաշտը հնձել 20 օրում: Քանի՞ օրում կավարտի հունձը, եթե աշխատանքային օրվա կեսը կոմբայնն աշխատի նախատեսվածից 2 անգամ ավելի արագ, իսկ կեսօրից հետո՝ նախատեսվածից 2 անգամ ավելի դանդաղ:
16
4. Տարբեր թվանշաններով գրվող քանի՞ եռանիշ թիվ կա, որ գրելաձևում չունի 3, 5, 7 թվանշանները:

900 հատ


5. Մայրուղու եզրին իրարից հավասար հեռավորությունների վրա տեղադրված են էլեկտրասյուներ։ Ավտոբուսը առաջինից մինչև չորրորդ էլեկտրասյունն անցնում է 12 վարկյանում: Ավտոբուսը քանի՞ վայրկյանում կանցնի առաջինից մինչև 16-րդ էլեկտրասյունը, եթե նրա արագությունը մնա անփոփոխ։
60
6. Նկարում պատկերված քառակուսին կազմված է սև քառակուսուց և իրար հավասար 4 ուղղանկյուններից: Յուրաքանչյուր ուղղանկյան պարագիծը 40սմ է: Գտի՛ր մեծ քառակուսու մակերեսը:

Captionless Image
400


8. Քանի՞ հնգանիշ թիվ կարող ես ստանալ՝ 77733 թվի թվանշանները տեղափոխելով:
10
9. Մայր կենգուրուն 1 վայրկյանում ցատկում է 3 մետր, իսկ նրա ձագը կես վայրկյանում ցատկում 1 մետր: Նրանք միաժամանակ մի ծառից ուղիղ գծով ցատկեցին մյուս ծառին: Քանի՞ վայրկյան մայր կենգուրուն պիտի սպասի վերջնակետում, եթե ծառերի հեռավորությունը 240մ է:

մայր-3մ/վ =>80վ-ում կհասնի մյուս ծառին

ձագ-2մ/վ => 120վ-ում կհասնի մյուս ծառին

120-80=40 վայրկյան

40
10. Տրված ABCD շեղանկյան B գագաթից տարված բարձրությունը DC կողմը բաժանում է երկու հավասար մասերի: Գտի՛ր <BAD-ն:

Captionless Image
60