Սովորողի անհատական նախագիծ

Ընթերցողական — սովորողն իր ցանկությամբ ընտրում է ցանկացած նյութ, տեղադրում իր բլոգում, ապահովում ընթերցումը, գրում վերլուծություն կարդացածի վերաբերյալ ոչ պակաս քան 7-8 նախադասություն։ Պիտի առաջարկի նաև՝ խորհուրդ տալի՞ս է ընկերոջը կարդալ իր ընտրած նյութը, ինչու։

Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին» - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

«Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» գիրքը իմ վերջին կարդացած գիրքն է։ Իրականում այն բավական մեծ գիրք է, եւ չնայած դրան այն ներկայացված է ինչպես առակ։ Պատմությունը մի մարդու մասին է, ով կարողացել է իսկապես երջանկություն գտնել, եւ այդ երջանկությունը բոլորի պատկերացրած գումարը, լավ տունն ու մեքենաները չեն։ Պատմությունը կարծես ուղեցույց լինի, քանի որ նույնիսկ որոշ վարժություններ է սովորեցնում եւ եթե մարդ իսկապես ցանկություն ունի, ապա կարծում եմ, որ գիրքը կարդալուց հետո, իսկապես կկարողանա շատ հարցերի պատախաններ գտնել։ Մենք բոլորս շատ հետաքրքիր կյանք ենք ապրում, բայց ցավոք կյանքի արագ տեմպի պատճառով ոչ մեկս չի հասկանում եւ գիտակցում այդ ամենը։ Չեմ կարծում, որ կա մի մեկը, ով չբողոքի այդ օրվա իր խնդիրներից, դրանց քանակից եւ բարդության աստիճանից։ Իրականում գիրքը կարդալուց հետո ես իսկապես որոշ առումով փոխել եմ իմ աշխարհայացքը, եւ փորձում եմ մի փոքր ավելի ուշադրություն դարձնել այն ամենին ինչ առաջ ինչպես եւ հիմա ինձ շրջապատում է, բայց ես չէի նկատում։ Օրինակ՝ արեւածագը կամ մայրամուտը ծաղկած ծառերը եւ այլն։ Ես իսկապես խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը եւ ընդհարապես կարեւոր չէ արդյոք դուք ուզում եք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում հիմա, թե ոչ, որովհետեւ վստահ եմ, որ գիրքը կարդալուց հետո դուք անգամ չեք նկատի, թե ինչքան եք փոխվել, դեպի լավը բնականաբար:)
Հուսով եմ գիրքը կարդալուց հետո կկարողանաք գտնել այն ինչ ձեզ թույլ կտա լիարժեք ժպտալ եւ երջանկություն գտնել, թեկուզ օրվա մեջ մի քանի փահ, քանի որ երջանկությունը ուղղակի պահ է, որը մենք շատ հաճախ չենք նկատում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *