Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Այս ամսվա ընթացքում ես բավականին շատ աշխատանք եմ կատարել։ Նախ ավարտին եմ հասցրել այցեքարտերի դիզայնը։ Այսցեքարտերի դիզայնի և mockup-ի համար ուսումնասիրել եմ ընդհանրապես այցեքարտերի դիզայն։ Ինչպես են ընդհանրապես գրաֆիկ դիզայներները պատրաստում այցեքարտեր, ի՞նչ կարևոր տեղեկություն պետք է այն իր մեջ պարունակի և ի՞նչ տեսք պետք է ուենա պարզ և մատչելի տեղեղկություն հաղորդելու համար։ Այսցեքարտեր պատրաստելու համար ևս մեկ անգամ վեր եմ հիշել mockup-ի հետ աշխատելու հիմունքները, որն ինձ շատ օգնեց, քանի որ ես հիմա կարողանում եմ արդեն ստեղծել իմ սեփական mockup-ները։ Այն շատ ավելի հնարավորություն է տալիս քան աշխտանքը պատրաստի mockup-ի հետ։ Ճիշտ է համացանցում mockup-ի շատ տարբեր դիզայններ կան, բայց հաճախ նրանք չեն համապատասխանում մեր պատկերացումներին կամ ցանկություններին և հենց այդ ժամանակ կարելի է ուղակի վերցնել ցանկացած նկար և ստանալ մեր ցանկացած mockup-ը։

Բացի այդ աշխատել եմ կայքի տեսքի և այն HTML և CSS-ով հավաքելու վրա և այն մեծ մասաբ արդեն ամբողջական տեսք է ստացել։ Այս պահին աշխատում եմ նկարների փաթեթավորման և տեսքի վրա։ Շատ մեծ ուսումնասիրությում եմ կատարել շուկայում առկա նմանատիպ ապրանքերի դիզայնի մասին և ըստ այդ ամենի փորձում եմ ստեղծել տարբերվող և հետաքրքիր փաթեթավորման դիզայն, որը կլինի հետաքրքիր, տարբերվող և կգրավի հաճախորդներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *