Մայրենի -ֆլեշմոբ – դեկտեմբեր

1․ Ո՞ր բառը հրաման չի արտահայտում՝ արդուկ, տարբեր, տարափ, կանգառ, առնետ
արդուկ

2․ Ո՞ր բառը հոմանիշ չունի քառյակում՝ մռայլ, բորբոսնել, տոպրակ, տանիք, կապույտ։

Captionless Image
Տանիք

3․ Բացատրի՛ր «Հերկուլեսը քառուղու առաջ» և «Վսեմից մինչև ծիծաղելին մեկ քայլ է» թևավոր խոսքերը:
Հերկուլեսը քառուղու առաջ-Ասվում է վարանումների, երկմտանքի, շվարած վիճակի
մասին :
Հանդիպում է Պրոդիկոսի մի ճառում և Քսենոֆոնի «Հիշողություններ Սոկրատեսի
մասին» գրքում: Ըստ հունական դիցաբանության՝ Հերկուլեսը քառուղու դեմ
հանդիման չի իմացել՝ որ կողմը գնա:
Վսեմից մինչև ծիծաղելին մեկ քայլ է – Մի հասարակ բանով, քայլով մարդ կարող է բարձր
համարումից ծիծաղելի վիճակի մեջ ընկնել: Նապոլեոն Բոնապարտի խոսքն է, որ նա
ուղղել է Վարշավայում իր դեսպանորդին՝ Ռուսաստանից իր փախուստի առիթով:

4․ Որտեղի՞ց է ծագում «Ակն ընդ ական» արտահայտությունը, ե՞րբ է այն կիրառվում:
Այս արտահայտությունը կիրառվում է այն ժամակ երբ մարդիկ խոսում են վրեժխնդրության մասին։

5․ Ո՞ր բառի հոմանիշը չկա դահուկավազք բառում․ վախ, խինդ, որթ, շինանյութ, կավահող
խինդ

6․ Բացատրի՛ր « դելֆինի համար տաշտը խիստ նեղ է» և «առյուծը թիթեռ չի բռնում» թևավոր խոսքերը:

դելֆինի համար տաշտը խիստ նեղ է- Այսինքն այն մարդուն ում մասին խոսքը գնում է, հարկավար է ավելի շատ ազատություն եւ նրան չի կարելի պահել ինչ-որ պատերի ներսում։
առյուծը թիթեռ չի բռնում- Առյուծը գիդժտի թե ով է նա եւ անիմաստ ժամանակ չի ծախսում ինչ-որ թիթեռ բռնելու համար ։

7․ Բացատրիր դարձվածքները․ Աչքը վրան պահել- Երեսը պինդ -Երեսով մարդ -Ականջը տանել -Սիրտը բաց -Գլխի ճարը տեսնել-Եզոպոսյան լեզու- Երես առած- Երես դարձնել- կոկորդ պատռել-Աներես մարդ –

Աչքը վրան պահել-հսկել
Երեսը պինդ-Պնդերես
Երեսով մարդ –
Ականջը տանել-ձանձրացնել
Սիրտը բաց-Սրտաբաց, Անկեղծ
Գլխի ճարը տեսնել- Իր կարիքները մի կերպ հոգալ
Եզոպոսյան լեզու- գրել կամ խոսել այնպես որպեսզի քո խոսքերը հասկանալն այնքաննէլ հեշտ չլինի եւ հասկանալու համար պետք է տողատակով հասկանալ
Երես առած- Չափը կորցրած
Երես դարձնել-Հրաժարվել
կոկորդ պատռել- Բարձր՝ ուժգնորեն գոռալ:
Աներես մարդ –

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *