Կենսաբանություն Սեպտեմբեր ամսվա ամփոփում

1. Կենսաբանությունը որպես գիտություն

2. Կենս. մասնաճյուղերը եւ կապը այլ գիտությունների հետ

3. Կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման առարկա

4. Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները

5. Ինչ է իրենից ներկայացնում կենսաբանություն առարկան

1.  Երկրագնդի անբաժան մասերից է կյանքը: Կյանքը` որպես երևույթ, իր դրսևորումն է ստանում իրեն բնորոշ հատկանիշներով` բազմացում, զարգացում, նյութափոխանակություն, աճ և այլն: Այդ հատկանիշների  արդյունքում սկզբնավորվում են կենդանի օրգանիզմները:

 Կենդանի օրգանիզմները` բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության բաղադրիչ:

Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:

Կենսաբանություն կամ բիոլոգիա բառն ունի հունական ծագում և առաջացել է «բիոս»` կյանք և «լոգոս»` գիտություն բառերից:

2. Կենսաբանությունը որպես գիտությոն ըսումնասիրում է ամբողջ  շրջակա միջավայրը։  Կենսաբանության հիմնական բաժիններից են՝ Անատոմիա, աստղակենսաբանություն, Բուսաբանություն, բջջաբանություն, Գենոմիկա, Դեղաբանություն, Էկոլոգիա, Թունաբանություն եւ այլն։

3. Քանի որ քենսաբանությոնը ուսումնասիրում է  բոլոր կենդանի օրգանիզմները, նրանց բազմազանությունը, զարգացումը ապա հետազոտում է նաեւ նրանց ծագումնաբանությունը։ Կենդանիները կենսոլորտում շատ բազմազան են, հայտնի է 2.5-3 մլն տեսակ։ Այդ բոլոր կենդանի օրգանիզմները բաժանված են տիպերի, դասերի, ընտանիքների եւ այլն։ Ամենափոքր կարբանական միավորը տեսակն է։ Այսպիսի բաժանումն առաջարկել է  շվեդ գիտնական Կարլ Լինեյը։ 

4. Կենդանի  բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր մեթոդներով՝ դիտում, փորձ և չափումներ: Դիտումների միջոցով մենք ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն կենդանի օրգանիզմի մասին եւ այլն։

5. Կենսաբանություն առարկայի շնորհիվ մենք կարողանում ենք ծանոթանալ մեզ շրջապատող միջավայրին, կենդանի օրգանիզմներին, բնությանը եւ այլն։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *