Արյունահոսություն

Տարբեր վնասվածքների հետևանքով կարող է սկսվել արտաքին կամ ներքին արյունահոսություն։ Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքներն ուղեկցվում ենթույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ դադարեցվում է և չի պահանջում բժշկական միջամտություն։ Ուժեղ արյունահոսությունը կյանքին սպառնացող վիճակ է, և անհրաժեշտ է անհապաղդադարեցնել այն:

Արյունահոսությունն արյան արտահոսքն է արյունատար անոթներից։ Արյունահոսությունները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս: Ներքինարյունահոսությունը արյան արտահոսքն է մարմնի ներքին տարածություններ։ Արտաքին արյունահոսությունը հեշտ է հայտնաբերվում, քանի որ տեսանելի է, իսկ ներքինը շատ դժվար է ճանաչել, երբեմն նույնիսկերկրորդային զննման ժամանակ։

Չդադարող արյունահոսությունը, արտաքին, թե ներքին, կյանքի համար վտանգավոր է և կարող է մահվան պատճառ հանդիսանալ։ Այդ պատճառով առաջնային զննման ժամանակ պետք է կարողանալ ճանաչելարյունահոսությունը և ճիշտ ու անհապաղ օգնություն ցուցաբերել։ Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են զարկերակային, երակային և մազանոթային։

Զարկերակային արյունահոսություն։ Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում վնասվածանոթից և խոչընդոտում է մակարդուկի ձևավորմանը։ Այդ պատճառով զարկերակային արյունահոսությունն ուժեղ է, դժվար է դադարեցվում և, հետևաբար, վտանգավոր է կյանքի համար։
Երակային արյունահոսություն։ Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։ Սակայն խոշոր երակների (բազկային, ազդրային) վնասումը կարող է առաջացնել կյանքին սպառնացող արյունահոսություն։
Մազանոթային արյունահոսություն։ Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։ Մազանոթային արյունահոսությունների դեպքում արյունը ծորում է վերքից և հեշտ է դադարում:


Մարդու մարմինը առանց հետագա ծանր բարդությունների կարող է համակշռել մինչև 10% (չափահաս մարդու մոտ 350-500 մլ) արյան կորուստը։ Այս ծավալից ավել արյան կորուստը կյանքի համար վտանգավոր է։Ցանկացած դեպքում ուժեղ արյունահոսությունը պետք է դադարեցնել հնարավորինս արագ և հուսալի։

ԱՐՏԱՔԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ

Արտաքին արյունահոսությունն արյան արտահոսքն է մարմնից դուրս։ Այս արյունահոսությունը տեսանելի է։ Ոչ ուժեղ արյունահոսությունն արյան մակարդման շնորհիվ 10 րոպեի ընթացքում սովորաբար դադարում է։Սակայն երբեմն արյունատար անոթների վնասումը լինում է մեծ, արյան հոսքը՝ ուժեղ, և մակարդուկը չի հասցնում փակել վնասված անոթի պատը։ Նման արյունահոսությունը վտանգավոր է տուժածի կյանքի համար, ևշատ կարևոր է ժամանակին ճանաչել ու դադարեցնել այն:

Завоевание мира

Историческая притча

Говорят, что в тот день, когда Александр стал повелителем мира, он закрылся в комнате и плакал.

Его военачальники были обеспокоены. Что случилось? Они никогда не видели, чтобы он плакал. Не таким он был человеком. Они были с ним в разных ситуациях: когда жизнь подвергалась большой опасности, когда смерть была очень близка, но никто не замечал на его лице следов отчаянья и безнадёжности. Он был примером мужества. Что же теперь случилось с ним, теперь, когда он победил, когда мир завоёван?

Они постучали, вошли и спросили:

— Что случилось, почему ты плачешь?

Он ответил:

— Теперь, когда я победил, я понял, что проиграл. Сейчас я нахожусь в том же месте, где и был, когда затеял это бессмысленное завоевание мира. Это стало ясно мне только теперь, потому что раньше я был в пути, у меня была цель. Сейчас мне некуда двигаться, некого завоёвывать. Я чувствую внутри себя страшную пустоту. Я проиграл.

Александр умер в возрасте тридцати трёх лет. Когда его несли к месту погребения, его руки свободно болтались по сторонам носилок. Таково было его завещание: он хотел, чтобы все видели, что он уходит с пустыми руками.

Աշխարհի գրավումը

Պատմական առակ

Ասում են այն օրը, երբ Ալեքսանդրը դարձավ աշխարհի տիրակալը, նա փակվեց սենյակում և սկսեց լաց լինել։ Նրա զորավարները անհանգստացած էին։ Ի՞նչ էր պատահել։ Նրանք երբեք չէին տեսել, որ նա լաց լինի։ Նա այդպիսի մարդ չէր։ Նրանք իր հետ տարբեր իրավիճակներում են եղել, երբ կյանքը մեծ վտանգի մեջ էր,երբ մահը շատ մոտ էր, բայց որ ոք չէր նկատում հուսահատություն նրա դեմքին։ Նա արիության խորհրդանիշն էր։ Ի՞նչ էր հիմա պատահել նրան, երբ նա հաղթեց և աշխարհը գրավեց։

Նրանք թակեցին, մտան ներս և հարցրեցին.
– Ի՞նչ է պատահել ինչո՞ւ ես լաց լինում։

Նա պատասխանեց.
– Հիմա երբ ես հաղթեցի, ես հասկացա, որ ես պարտվել եմ։ Հիմա ես նույն տեղում եմ, որտեղ կայի, երբ սկսեցի աշխարհի այս անիմաստ նվաճումը։ Ինձ համար պարզ դարձավ միայն հիմա, քանի որ մինչ ճանապարհի վրա էի, ես նպատակ ունեի. Հիմա շարժվելու տեղ չունեմ, նվաճելու տեղ չունեմ։ Ներսումս սարսափելի դատարկություն եմ զգում։ Պարտվեցի։

Ալեքսանդրը մահացել է երեսուներեք տարեկանում։ Երբ նրան տեղափոխում էին թաղման վայր, նրա ձեռքերը ազատորեն կախված էին պատգարակի կողքերից: Սա նրա կտակն էր՝ նա ուզում էր, որ բոլորը տեսնեն, որ նա դատարկաձեռն է հեռանում։