Փառանձեմ թագուհու կերպարի վերլուծություն

Փառանձեմ թագուհին հայոց աշխարհի հայտնի թագուհիներից է։ Նա հայտնի է նրանով, որ կարողացել է միայնակ կառավարել և պարսից խորքի հարձակումից 14 ամիս պաշտպանել պաշարված Արտագերս ամրոցը։ Մինչ թագուհի դառնալը Փառանձեմը Գնելի կինն էր և Գնելի սպանության ժամանակ և դրանից հետո, պատմիչը նկարագրում է թե ինչքան է նա լաց եղել, և ամեն կերպ փորձել է պաշտպանել իր ամուսնուն։ Այստեղից երևում է, որ նա շատ հավատարիմ և ամուսնուն սիրող կին է եղել։ Արշակ թագավորի հետ ամուսնության ամբողջ ընթացքում նա չէր սիրում թագավորին՝ իր ամուսնուն, բայց չնայած դրան՝ նա շատ հավատարիմ է եղել և ամեն կերպ փորձել է աջակցել նրան։ Ամուսնության սկզբում, երբ Արշակ II ամուսնացավ նաև Ողոմպի հետ, այդ ամենը Փառանձեմը չհանդուրժեց, և հենց այստեղ էլ երևում է Փառանձեմի աստծավախ չլինելու փաստը։ Նա, եկեղեցական սուրբ հացի մեջ թույն խառնելով, սպանել տվեց Ողոմպին։ Բացի հավատարիմ և հպարտ թագուհի լինելուց՝ Փառանձեը նաև սիրող և հոգատար մայր էր։ Նա շատ էր անհանգստանում այն փաստից, որ Պապ թագավորն ընկել է դևերի ճիրանները և տանջվում է , բացի այդ նա հավատում էր իր որդուն, իսկ դա արդեն երևում է, երբ նա պաշարված էր Արտագերս ամրոցում։ Պատմիչը շատ լավ է ներկայացնում Արտագերս ամրոցի պաշարումը։ Այստեղից հստակ երևում է, թե ինչքան խիզախ, հոգեպես ամուր կին է եղել Փառանձեմ թագուհին։ Նա կարողացել է միայնակ կառավարել և պարսից զորքի հարձակումից 14 ամիս պաշտպանել պաշարված Արտագերս ամրոցը։ Սակայն 14-րդ ամսում ամրոցում համաճարակ սկսվեց և հարյուրավոր մադկանց կյանք խլեց։ Այդ ժամանակ թագուհին հասկացավ, որ արդեն անիմաստ է պաշտպանվելը, քանի որ կամ թշնամու ձեռքից է կոտորվելու իր ժողովուրդը, կամ համաճարակի պատճառով, իսկ այսպես կար հույս, որ գոնե մեկը կկարողանար փրկվել ամրոցի պատերից դուրս։ Թագուհին մահացավ Շապուհ թագավորի մոտ, ով հավաքել էր բոլոր պալատականներին, որպեսզի ցույց տա, թե որքան անօգնական է հայ թագուհին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *