Մայիսյան Անհատական նախագիծ

Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Բաբելոնում և կառուցվել են Նաբուգոդոնոսոր II թագավորի կողմից։ Այս կառույցի ավերակները հայտնաբերել է Ռոբերտ Կալդեվեյը։ 1899թ նա Բաբելոնի պեղումներ էր կատարում և հայտնաբերում է մի կառույց, որը տվյալ ժամանակահատվածի համար շատ տարօրինակ էր և իր կառուցվածքով շատ էր տարբերվում։ Նա հասկացել է, որ ամբողջշինությունը իրենից մի կառույց էր ներկայացնում, որը դեպի վեր ջրի անընդհատ հոսքի ապահովման համար էր։

Ում համար էին կառուցված այգիները։

Կախովի այգիները երբեք Շամիրամին չէին պատկանել։ Այս թագուհու անունը շատ հաճախ է հիշատակվում հին հայկական և աքքադական առասպելներում։ Նա հայտնի է դառել նրա համար, որ որոշ ժամանակ միայնակ է կառավարել երկիրը։ Ըստ հնագետների այս կառույցը Շամիրամին չէր կարող պատկանել, քանի որ այն կառուցվել է Նաբուգոդոնոսոր II թագավորի կողմից իր կնոջ համար Շամիրամից 200 տարի անց։ Ասորեստանի հետ պատերազմելու համար Նաբուգոդոնոսորը դաշնության պայմանագիր է կնքում Մարաստանի հետ։

Իսկ ի՞նչ տեսք ունեին կախովի այգիները

Կախովի այգիները աստիճանավոր բուրգի նման էին, որն ուներ չորս հարկ որոնք իրար վրա էին բարձրանում։ Հարկերն իրար հետ միացված էին սպիտակ և վարդագույն քարերի շնորհիվ։ Ամեն մի հարկ մյուսից կտնվում էր քսանհինգ մետր բարձրության վրա։ Այս բարձրության շնորհիվ բույսերը կարողանում էին իրենց համար անհրաժեշտ արևի լույս ստանալ։
Յուրաքանչյուր շերտի մակերեսը, ինչպես ենթադրում են գիտնականները, բաղկացած էր մի քանի շերտերից։ Սկզբում հարթակի վրա փռվել է խեժով խառնված եղեգի շերտ, ապա երկու շերտ աղյուս՝ ամրացված գիպսե շաղախով։ Այս ամենի վրա դրվեցին կապարե սալիկներ, որոնց վրա արդեն բերրի հողի շերտ էր լցվել, որը բավական էր, որ բարձր ծառերը արմատավորվեին։ Մոտակայքում տնկվեցին նաև ծաղիկներ և խոտաբույսեր։


Առանձնահատուկ ուշադրության է արժանի կախովի այգիների ոռոգումը։ Սյուներից մեկի մեջտեղում խողովակ կար, որով ջուրը հոսում էր այգի։ Ստրուկներն ամեն օր պտտեցնում էին անիվը, որի պարագծի շուրջ դույլեր էին կախված։ Նրանք ջուր էին վերցնում գետից կամ, ինչպես կարծում են որոշ հնագետներ, ստորգետնյա ջրհորներից։ Ջուրը սկզբում հոսել է բուրգի վերին շերտ, որտեղից ջրանցքներով հոսել է դեպի ստորին հարկեր։ Իհարկե, նման բարդ համակարգը պահանջում էր մանրակրկիտ սպասարկում և ստրուկների շարունակական աշխատանք: Այդ պատճառով Նաբուգոդոնոսոր II-ի մահից անմիջապես հետո Բաբելոնի Կախովի այգիները քայքայվեցին։ Այն բանից հետո, երբ Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց Բաբելոնը, թագավորի պալատը դարձրեց իր սեփական նստավայրը և մահացավ հենց այստեղ, արհեստական ​​ոռոգման համակարգը դադարեց գործել, և գեղեցիկ բույսերը մահացան: Շուտով մոտակա գետի վարարումների պատճառով հիմքը քայքայվեց, սալերը թափվեցին, իսկ կախովի այգիներից միայն հիշողություններ մնացին։

Ապրիլ ամսվա նախակիծ

Ողջույն, այսօր մենք ուղեւորվելու ենք Հարրրի Փոթերի կախարդական աշխարհ։ Ես վաստահ եմ, որ բոլորս էլ գոնե մեկ անգամ լսել ենք Հարրի Փոիթերի եւ նրա կախարդական աշխարհի ու արկածների մասին։ Այն մարդիկ, ովքեր արդեն գիտեն կամ նույնիսկ սիրում են Հարրի Փոթերի պատմությունները կհամաձայնեն ինձ հետ, որ այս պատմությունները ոչ միայն հետաքրքիր են եւ ընթերցողին տանում են մի նոր աշխարհ, այլ նաեւ ուսուցողական են։

Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան


Իսկ հիմա ես կփորձեմ մի փոքր ներկայացնել Հարրի Փոթերին այն մարդկանց, ովքեր չգիտեն, թե ինչի մասին են նրա մասին գրված պատմությունները։ Հարրի Փոթերի մասին գրված պատմություննրը կախարդանքի մասի են։ Նկարագրվում է այն, որ բացի մեզնից՝ սովորական մարդկանցից ովքեր ոչ մի այսպես ասած գերբնական ուժ կամ կարողություններ չունեն, կա նաեւ մեկ այլ կախարդանքների աշխարհ եւ այդտեղ ապրող մարդիկ եւ արարածնները ապրում են հենց մեր կողքին, բայց այնպես, որ մենք իրենց ընդհանրապես չենք նկատում։ Եվ այսպես Հարրի Փոթերը մի տղա է, ով կարողացել էր մանկահասակ տարիքում ողջ մնալ եւ անգամ ժամանակների ամենահզոր եւ ամենավտանգավոր կախարդի հետ հանդիպումից պարտության մատնել նրան։ Տասնմեկ տարեկանում Հարրին նամակ է ստանում, որտեղ ասվում է, որ նրան ընդունել են Անգլիայում գտնվող Հոգվաթս կախարդների եւ վհուկների դպրոց։ Ամեն տարի Հարրիի հետ տարբեր աներեւակայելի միջադեպեր եւ պատահում, իսկ թե ինչպիսի միջադեպեր, կարծում եմ ավելի հետաքրքիր կլինի, եթե այդ մասին դուք ինքներդ պարզեք։
Իսկ այն, թե ինչու են այս գրքերը նաեւ ուսուցողական ապա կասեմ, որ շատ հետաքրքիր եւ մտածելու տեղիք տվող խոսքեր եւ ասվում այստեղ։ Այդպիսիք են՝ «Կարեւորը մարդու ծագումը չէ, այլ այն ինչ է դառնում նա հետո», «Հա՛րրի, ավելի շատ մեր կատարած ընտրությունն է ցույց տալիս՝ ով ենք մենք իրականում, քան մեր կարողությունները»։

Սովորողի անհատական նախագիծ- Մարտ

Ընթերցողական — սովորողն իր ցանկությամբ ընտրում է ցանկացած նյութ, տեղադրում իր բլոգում, ապահովում ընթերցումը, գրում վերլուծություն կարդացածի վերաբերյալ ոչ պակաս քան 7-8 նախադասություն։ Պիտի առաջարկի նաև՝ խորհուրդ տալի՞ս է ընկերոջը կարդալ իր ընտրած նյութը, ինչու։

Աստղերն են մեղավոր, Ջոն Գրին

Որպես Մարտ ամսվա նախագիծ ես ընտրել եմ գրքի վերլուծողական աշխատանք։ Կարծում եմ, որ տեղադրված նկարից արդեն պարզ է, որ մենք այսօր քննարկելու ենք Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» նովելը։
Մինչ ձեզ որեւէ խորհուրդ տալը կցանկանայի մի փոքր խոսել գրքի եւ նրա բովանդակության մասին։ «Աստղերն են մեղավոր» նովելը շատերին շատ ծանր եւ տխուր կթվա։ Այն պատմում է մի աղջկա մասին, ով ծանր առողջական խնդիր ունի, բայց ապրել է փորձում ու դրա հետ մեկտեղ նաեւ հուսադրել եւ ապրեցնել իր ծնողներին։ Շատ պատահական աղջկա կյանքում հայտնվում է մեկը, ով ամբողջությամբ փոխում է իր կյանքը։ Երիտասարդը, որը կարողանում է նոր կյանք տալ հերոսուհուն պարզվում է, որ այնպիսի հիվանդ է ինչպես եւ աղջիկը, բայց չնայած դրան ամեն կերպ փորձում է հուսադրել նրան։

Նրանք նույնիսկ շատ հետաքրքիր ճամփորդություն են կատարում որի մասին աղջիկը անգամ չէր էլ կարող երազել։ Ցավոք, պատմությունը մի հիասքանչ հեքիաթ չէ, որտեղ երիտասարդները հանդիպում են, սիրահարվում եւ ապրում երկար ու երջանիկ։ Նովելը իսկապես մեզ կարողանում է փոխանցել կյանքի բոլոր դժվարությունները եւ նույնիսկ ինչ-որ տեղ մի փոքր դաժան է թվում։
Կարծում եմ, որ նովելը ավելի շատ դեռահասների համար է, քանի որ հերոսներն իրենք դեռահասներ են եւ շատ նման է իսկական դեռահասների կյանքին, նրանց ցանկություններին, մտածելակերպին։

Սովորողի անհատական նախագիծ

Ընթերցողական — սովորողն իր ցանկությամբ ընտրում է ցանկացած նյութ, տեղադրում իր բլոգում, ապահովում ընթերցումը, գրում վերլուծություն կարդացածի վերաբերյալ ոչ պակաս քան 7-8 նախադասություն։ Պիտի առաջարկի նաև՝ խորհուրդ տալի՞ս է ընկերոջը կարդալ իր ընտրած նյութը, ինչու։

Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին» - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

«Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին» գիրքը իմ վերջին կարդացած գիրքն է։ Իրականում այն բավական մեծ գիրք է, եւ չնայած դրան այն ներկայացված է ինչպես առակ։ Պատմությունը մի մարդու մասին է, ով կարողացել է իսկապես երջանկություն գտնել, եւ այդ երջանկությունը բոլորի պատկերացրած գումարը, լավ տունն ու մեքենաները չեն։ Պատմությունը կարծես ուղեցույց լինի, քանի որ նույնիսկ որոշ վարժություններ է սովորեցնում եւ եթե մարդ իսկապես ցանկություն ունի, ապա կարծում եմ, որ գիրքը կարդալուց հետո, իսկապես կկարողանա շատ հարցերի պատախաններ գտնել։ Մենք բոլորս շատ հետաքրքիր կյանք ենք ապրում, բայց ցավոք կյանքի արագ տեմպի պատճառով ոչ մեկս չի հասկանում եւ գիտակցում այդ ամենը։ Չեմ կարծում, որ կա մի մեկը, ով չբողոքի այդ օրվա իր խնդիրներից, դրանց քանակից եւ բարդության աստիճանից։ Իրականում գիրքը կարդալուց հետո ես իսկապես որոշ առումով փոխել եմ իմ աշխարհայացքը, եւ փորձում եմ մի փոքր ավելի ուշադրություն դարձնել այն ամենին ինչ առաջ ինչպես եւ հիմա ինձ շրջապատում է, բայց ես չէի նկատում։ Օրինակ՝ արեւածագը կամ մայրամուտը ծաղկած ծառերը եւ այլն։ Ես իսկապես խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը եւ ընդհարապես կարեւոր չէ արդյոք դուք ուզում եք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում հիմա, թե ոչ, որովհետեւ վստահ եմ, որ գիրքը կարդալուց հետո դուք անգամ չեք նկատի, թե ինչքան եք փոխվել, դեպի լավը բնականաբար:)
Հուսով եմ գիրքը կարդալուց հետո կկարողանաք գտնել այն ինչ ձեզ թույլ կտա լիարժեք ժպտալ եւ երջանկություն գտնել, թեկուզ օրվա մեջ մի քանի փահ, քանի որ երջանկությունը ուղղակի պահ է, որը մենք շատ հաճախ չենք նկատում։