Տնտեսական հարաբերությունների համակարգը

  1. Տնտեսական հարաբերությունների համակարգը
  2. Հասարակական արտադրության կառուցվածքը
  3. Մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման մղումներն ու հիմքերը
  4. Բարիք
  5. Տնտեսական արդյունավետություն
  6. Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը
  1. Տնտեսական համակարգը նյութական բարիքներ արտադրողների և սպառողների միջև որոշակի ձևով կարգավորված հարաբերությունների համակարգ է։ Սնտ համակրագը փողկապակցված տնտեսական տարրերիո համակարգ է, որը ձևավորում է հասարակության տնտեսական կառուցվածքը։ Դրանց դասակարգուն է՝
    Արտադրության միջոցների հանդեպ սեփականության տիրապետող ձևը,
    Տնտեսական գործուnեության կառավարման և վերահսկման համակարգը։
    Առաղձնացնում են վանդական, վարչահրամայական և շուկայական տնտեսություններ, որոնք տարբերվում են տնտեսական հիմնախնդիրների ուծման մեթոդներով։

Հասարակական արտադրության կառուցվածքը

Արտադրությունը մարդու և հասարակության գոյության ու զարգացացման համար անհրաժեշտ բարիքների (ապրանքներ և ծառայություններ) ստեղծման գործընթացն է:

Հասարակական արտադրության փուլերն են՝ արտադրություն, բաշխում, փոխանակում և սպառում:

Արտադրության ընթացքում տեղի է ունենում տնտեսական բարիքների անմիջականորեն ստեղծումը:
Բաշխումը որոշում է յուրաքանչյուր մարդու փայաբաժինը արտադրված արդյունքի մեջ:
Փոխանակությունը ընդգրկում է կապերի և հարաբերությունների համակարգ որը թույլ է տալիս արտադրողներին միմյանց հետ փոխանակել իրենց աշխատանքի արդյունքները:
Սպառումը ստեղծված տնտեսական բարիքների օգտագործումն է մարդկանց և հասարակության տարրեր պահանջմունքների բավարարման համար:

Մարդկանց մոտ տնտեսական հարաբերությունների առաջացման մղումներն ու հիմքերը

Շուկայական, տնտեսական համակարգերում, որը կապիտալիստական տնտեսական համակարգ է, ինչ արտադրել և մյուս խնդիրները լուծվել են ինքնազատ կամ տարերային ձևով, այսինքն յուրաքանչյուր արտադրող ինքը որոշ էր, թե ինչ արտադրի, որքա՞ն, ինչպե՞ս, ու՞մ համար և ինչպե՞ս կազմակերպի ու կառավարի իր տնտեսությունը։

Բարիք

Բարիքը այն ամենն է, ինչ ընդունակ է բավարարելու մարդկանց պահանջմունքները, նրանց օգտակար լինել, հաճույք պատճառել։

Տնտեսական արդյունավետություն

Գոյություն ունեն տնտեսական արդյունավետության երկու հիմնական չափորոշիչներ, որոնք հաջորդաբար ընդգծում են պետության միջամտության արդյունքում առաջացրած շեղումները, որոնք նվազում են, եթե կրճատվում է պետության միջամտությունը, և շուկայի առաջացրած շեղումները, որոնք նվազում են, եթե մեծանում է պետության միջամտությունը շուկային։

Արտադրության ձեռք բերված արդյունքներ ՏԱ=(արտադրանքի ու նյութական ծառայությունների ձևով) / Աշխատանքի ու արտադրության միջոցների ծախսումներ

Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերը

Տնտեսական 3 հիմնահարցերը և դրանց սահմանման հիմքերն են՝

Ի՞նչ արտադրել

  • Հնարավոր ապրանքներից և ծառայություններից որո՞նք պետք է արտադրվեն տվյալ ժամանակահատվածում։

Ինչպե՞ս արտադրել

  • Արտադրական ռեսուրսների ինչպիսի՞ համակցությամբ, ի՞նչ տեխնոլոգիայի օգնությամբ պետք է արտադրվեն ապրանքների և ծառայությունների ընտրված տարբերակները։

Ու՞մ համար արտադրել

  • Ո՞վ պետք է գնի արտադրված ապրանքները և ծառայությունները։ Ինչպե՞ս պետք է բաշխվի հասարակության համախառն եկամուտը, որը ստեղծվել է տվյալ ապրանքների և ծառայությունների արտադրության արդյունքում