Հասարակագիտական ստուգատես / Կլոր սեղան / Ամփոփում

Այսօր մենք մեր թիմով մասնակցեցինք Կլոր սեղան քննարկմանը, որը տեղի էր ունեցել Մայր դպրոցում։ Այս Կլոր սեղանը մնացածներից տարբերվում էր նրանով, որ մենք նաեւ ամփոփեցինք Հասարակական ստուգատեսը եւ նրա արդյունքները։ Տարբեր խմբեր կային որոնք ինչպես եւ մենք իրենց հերթին ներկայացնում էին իրենց կատարած աշխատանքները։ Մենք քոլեջում սկսել ենք «Մարդու եւ քաղաքացու իրավունքները» նախագիծը եւ որպես նախագծի թեմա վերցրել ենք «Կանանց եւ տղամարդկանց իրավունքները»։ Կարծում եմ, որ մեր կատարած աշխատանքը ներկաներին դուր եկավ։ Բացի այդ այն շատ արդիական թեմա է, քանի որ ներկա դրությամբ եւ աշխարհի դրվածքի պատճառով մենք շատ հաճախ ենք հանդիպում նման երեւույթների, երբ ոտնահարվում են մարդկանց եւ հատկապես կանանց իրավունքները։ որպես վերջաբան նշեմ, որ նախագիծը շարունակական է լինելու եւ կարծում եմ հաջորդ գրառումը կլինի շատ շուտով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *