Վիլյամ Սարոյան «Հրաշալի ձայնասկավառակը»

Վիլյամ Սարոյանի բոլոր ստեղծագործությունները առօրյա իրադարձությունների մասին են, ներկայացնում են հայկական տան մթնոլորտը, այն թե ինչպես են ապրում այն հայերը գաղթից հետո և ինչ դժվարությունների են առնչվում։ Այդպիսի պատմություններից է նաև «Հրաշալի ձայնասկավառակը»։ Պատմվածքը նկարագրում է գրողի կյանքից մի դրվագ։ Այդ ժամանակ Սարոյանի հայրը մահացել էր, և նա արդեն աշխատում էր, որպեսզի կարողանար օգնել ընտանիքին։ Այդ օրը Սարոյանը իր վարձավճարն էր ստացել աշխատանքի դիմց 15 դոլար, և այդ գումարով գնել էր մի ձայնասկավառակ և գրամոֆոն, վճարելով դրանց համար 10 դոլար։ Երբ տուն էր եկել, տղային տեսնելով` մայրը շատ էր զայրացել, քանի որ հիմա տան վարձը և կյանքի համար տարրական պայմանները հոգալու գումարը հնարավոր է չբավականեցներ մինչև մյուս ամիս։ Այս հատվածից երևում է, թե որքան դժվար է եղել այդ ժամանակների կյանքը և բացի այդ, որքան է փոխվել կյանքը և կյանքի արժեքը։ Համեմատելով կարելի է, ասել որ մոտ մեկ դար առաջ 15 դոլարը շատ մեծ գումար էր, որով մարդիկ ապրում էին, գոյատևում, իսկ հիմա այդ նույն գումարը համարյա արժեք չունի։ Պատմվածքից երևում է, որ ընտանիքի հոգսը, հոր մահը և կյանքի դժվարությունները շատ էին ազդել խեղճ մոր վրա և ձայնասկավառակի երգը լսելով՝ նա միանգամից կանգ առավ և կարծես մոռացավ ամեն ինչ, չէր տեսնում և չէր զգում իրեն շրջապատող աշխարհը։ Ձայնասկավառակը շատ հետաքրքիր ձևով ազդեց մոր վրա, միանգամից փոխվեց նրա տրամադրությունը և երգի ավարտից հետո նա ևս մի քանի անգամ խնդրեց, որ որդին նորից միացնի այն, իսկ երկու երեսների երաժշտությունը լսելուց հետո խնդրեց, որ տղան գնա և գնի ևս մեկը։ Այս ձայնասկավառակի պատմությունից հետո մայրիկը սկսեց միշտ Սարոյանի կողմից լինել և, երբ նրա վրա տնեցիները բարկանում էին, նա միշտ պաշտպանում էր որդուն։ Պատմվածքը ոչ միայն կյանքի դժվարություններն է նկարագրում, այլև ցույց է տալիս երաժշտության կարևորությունը։ Մարդիկ, շատ հաճախ իրենց առօրյայի, կյանքի դժվարությունների մեջ մոլորված, մոռանում են հոգևոր հանգստի, հոգևոր սնունդի մասին, և երաժշտությունը շատ լավ միջոց է՝ կյանքի դժվարություններից կտրվելու և որոշ ժամանակով ապրելու այն աշխարհում, որտեղ կարող եք թեկուզ կարճ, բայց որոշ ժամանակ մոռանալ բոլոր հոգսերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *