Թարգմանություն

Найти красоту

Պարսիկ պոետը ճանապարհորդում էր աշխարհով մեկ, որպեսզի գտներ գեղեցկությունը և իմանար, թե ի՞նչ է այն։ Նա ճանապարհորդության մեկնեց դեռ երիտասարդ տարիքում, ամոբղջ կյանը անցկացրեց փնտրտուքների մեջ, բայց միայն մահից առաջ նա կարծես հասկացավ, թե ի՞նչ էր փնտրում այս բոլոր տարիների ընթացքում։ Լինելով ալեհեր և անօգնական, նա մահացավ սովից և տկարությունից, բարձարացավ երկինք։ Այնտեղ նրան դիմավորեց բնության դուստրը գեղեցիկ կույսի կերպարանքով։ Նուրբ շոյեց մազերը և համբերատար լսեց ծեր պոետին.
– Իմ կյանքով և մահով ,- աղաչում էր ծերունին,-ասա ինձ, ին՞չ է գեղեցկությունը, քանի որ մարդիկ տարբեր ձևով են սահմանում և հասկանում այն, տարբեր ձևով են փառաբանում և սիրում։

ԵՎ կույսը պատասխանեց.

-Գեղեցկությունն այն է, ինչին ձգտում է քո հոգում. այն, ինչ տեսնում ես և կցանկանաս տալ, ոչ թե վերցնել. այն, ինչ մարմինները համարում են փորձություն, իսկ հոգիները՝ օրհնություն: Դա տխրության և ուրախության միություն է։ Գեղեցկությունն այն է, ինչ տեսնում ես, թեև այն թաքնված է քո աչքերից, այն, ինչ ճանաչում ես, թեև անհայտ է, այն, ինչ լսում ես, թեև համր է։

Բանաստեղծը մահացավ միայնակ, բայց նրա հոգին կրկնեց. «Գեղեցկությունն այն է, ինչ տեսնում ես և կուզենաս տալ, քան վերցնել»:

https://pritchi.ru/id_1764541

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *