Ագատա Քրիստի

Որպես անհատակնա նախագիծ ես որոշեցի ձեզ մի փոքր ծանոթացնել Ագատա Քրիստիի դետեկտիվ և միստիկ գրական աշխարհին։ Մի քանի ամսվա ընթացքում կարդացել եմ նրա հինգից ավել գրքերը և կարող եմ վստահաբար ասել, որ նա իմ կարդացած ամենահետաքրքիր դետեկտիվ գրողներից է։ Ագատա Քրիստիի գրքերը կարդալուց հետո ես ինձ համար բացահայտեցի իրական դետեկտիվ աշխարհը, որն ինձ միանգամից ձգեց դեպի իրեն և իմ կյանքն էլ ավելի հետաքրքիր դարձրեց։ Իմ կարդացածների շարքում են՝ «Մահ ամպերի մեջ»,«Սպանություն գոլֆի դաշտում», «Մեծ քառյակը», «Մահ նեղոսի վրա», «Էնդհաուսի առեղծվածը» և այլն։ Ես վստահաբար կարող եմ խորհուրդ տալ այս բոլոր գրքերն էլ և՛ այն մարդկանց ովքեր դետեկտիվ ժանրի սիրահար են և այն մարդկանց, ովքեր երբեք չեն կարդացել, բայց ցանկանում են ծանոթանալ այս ժանրի հետ։ Հենց այս գրքերի գլխավոր հերոսը դետեկտիվ Պուարոն է, ով սակայն փոքրամարմին է և արտաքինով այդքան չառանձնացվող, բայց կարողանում է շատ հեշտ գտնել գլխավոր մեղավորին։ Նա ինչպես ինքն է ասում, շարժում է իր ուղեղի մոխրագույն բջիջները և կարողանում է առանց շատ մանրակրկիտ քննելու գտնել մեղավորներին։ Այլ դետեկտիվներ և ոստիկաններ այսպիսի դեպքերում, մանրակրկիտ քննության են ենթարկում, թե՛ տուժածին, թե՛ տարածքը, իսկ Պուարոն խնդիրը լուծում է գտնելով քայլերի տրամաբանական հաջորդականությունը։ Ցանկացած գիրք կարդալով կարող եք ծանոթանալ նրա բնավորության հետ, ինչ-որ տեղ նա կարող է եսասեր թվալ, նա ցանկանում է, որ իր կատարած աշխատանքից հետո նրան գովեն, բայց դրա հետ մեկտեղ երևում է, որ նա շատ լավ ընկեր է և միշտ պաշտպանում է իր ընկերոջը։