ՀԻՍՈՒՍԻ ԿԱՏՈՒՆ / ԳՐԻԳ- Վերլուծություն

«Հիսուսի կատուն» պատմվածքը դպրոցական տարիքում մեր կատարած սխալների մասին է։ Մենք այդ սխալներն արել ենք առանց հասկանալու, որ միգուցե մեր այդ արարքով կարող ենք ինչ-որ մեկին ցավ պատճառել։ Պատմվածքում շատ հերոսներ կային եւ եթե լավ մտածենք ապա կարող ենք նրանց կերպարների մեջ գտնել մեր դասընկերներին եւ միգուցե նաեւ ինքներս մեզ։ Պատմվածքում Նարեկը հադես է գալիս, որպես բարի կերպար։ Ես բեմ կարող ասել, որ նա միամիտ էր կամ նման մի բան։ Նա ուներ նյարդային խնդիրներ եւ այդ պատճառով ուսուցչուհին հաճախ էր աշակերտներին զգուշացնում, որ այդ ամենի վրա իրենք ուշադրություն չդարձնեն, քանի որ այդ բոլոր խնդիրները ժամանակի ընթացքում կանցնեն։ Սակայն ինչպես բոլոր սովորական դասարաններում այդպես էլ այս դասարանում կային տղաներ ովքեր կարծում էին, որ տկարների նեղացնելն իրենց ավելի լավն է դարձնում։ Այդպիսի տղաներից էր Կարենը։ Ես չեմ կարծում, որ այն կատվին գետը նետելուց նա երկար էր մտածել իր արաքի հետեւանքների մասին, բայց եւ այպես նա պատմվածքում բացասական կերպար է։ ԵՎ ահա վերջին կերպարը, որը կարեւոր դեր ուներ պատմվածքում Գրիգն էր՝ հեղինակը։ Իրականում ինձ շատ դուր եկավ այս կերպարը եւ ինչպես արդեն բոլոր կերպարների մասին ասացի Գրիգին նույնպես կարելի է նմանեցնել մեր շրջապատից որեւէ եկին։ Պատմվածքում ինձ հատկապես դուր եկավ վերջն հատվածը երբ Նարեկն ու Գրիգը զրուցում էին եւ ես այդ ժամանակ զգացի Նարեկի բարությունը եւ այն, թե որքան էր Գրիգը զղջում իր եւ մնացած դասարանցիների փոքր ժամանակ կատարած սխալների համար։ Եւ նաեւ այն, որ Նարեկը դարձել էր հոգեւորական պատահագան չէր, քանի որ պատմվածքում նա Կարենի լրիվ հակապատկերն էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *