Տիգրան Մեծ․ զորեղ արքա

Տիգրան Մեծի գահակալումը

  • Պետական կարգը
    Կային գորշակալություններ՝ Հազարապետություն, Սպարապետություն, Մարդապետություն, Մաղխազություն, Թագադիր ասպետություն։ Մարդիկ բաժանված էին կարգերի՝ բդեշխներ, նախարարներ, քրմեր, շինականնե եւ գյուղացիներ։
  • Բանակ
    Տիգրան Մեծի կառավարման տարիներին Մեծ Հայքի բանակի թվաքանակը կազմում էր 300 հազար զինվոր։ 
  • Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումը
    Մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։  Տիգրանը քաղաքը շրջափակեց 25 մետր բարձրության հաստաբեստ պարիսպներով, որոնցում տեղավորված էին ախոռներ և այլ նշանակության շինություններ: Արվարձանում արքան կառուցեց իր պալատը, շուրջը` լճեր, զբոսայգիներ, որսատեղեր ու մի հզոր ամրոց: Տասը-տասնհինգ տարում Տիգրանակերտի բնակչության թիվը հասավ մոտ հարյուր հազարի, ըստ որոշ պատմաբանների` երեք հարյուր հազարի: Դարերի ընթացքում քաղաքը քանիցս թալանվել է, ավերվել ու վերակառուցվել: Արաբների կողմից նվաճվելուց հետո վերանվանվել է Դիարբեքիր և հանդիսացել արաբական ռազմական կարևոր հենակետ:
  • Տիգրան Մեծի մետաղադրամները
    Տիգրան Մեծ հատել է դրամներ որը պետության անկախության եւ ինքնուրույնության մասին է խոսում։ Մետաղադրամների դիմերեսին պատկերված է թագակիր արքայից արքա Տիգրան Մեծի դիմապատկերը դեպի աջ: Պատկերված ատամնավոր թագը բնորոշ է միայն Արտաշեսյանների տոհմի թագավորներին. այն չի հանդիպում այլ պետությունների թագավորների մետաղադրամներին: Ատամնավոր թագի վրա պատկերված են Արտաշեսյանների տոհմի խորհրդանշանները՝ ութ ճառագայթով աստղը (արև), որի երկու կողմում արծիվներ են: Արծիվները պատկերված են շրջված դիրքով, սակայն նայում են միմյանց: Դարձերեսին առկա են դիցաբանական կամ խորհրդանշական պատկերներ, ինչպես նաև արքայի անունն ու տիտղոսը հունարեն գրերով: Մեզ են հասել Արտաշատի պղնձե դրամները, որոնք հատվել են մ.թ 1-2 դարերում:

Օգտակար հղումներ՝

Հայաստանը Տիգրան Մեծի օրոք

Տիգրան Մեծի դարաշրջանի մետաղադրամներ

Տիգրանակերտ մայրաքաղաք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *