Նոյեմբեր ամսվա ամփոփում

1 Ինչ են իրենցից ներկայացնում վիրուսները
2 Բերել մեկ վիրուսի օրինակ, նկարագրել հիվանդությունը, վարակման աղբյուրը եւ բուժման մեթոդը։
3 Ինչ է իրենից ներկայացնում տրանսկրիպցիան եւ տրանսլյացիան
4 Ներկայացրեք բջջի հիմնական օրգանոիդները
5 Գրել նախակորիզավորների ընդհանուր կառուցվածքը
6 Ներկայացրու ֆոտոսինթեզը եւ քեմոսինթեզը

1.
Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ։ Նրանք առաջին անգամ նկարագրվել են Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Վիրուսները բաղկացած են երկուսից երեք մասերից՝
բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։
բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը գեները պաշտպանելու համար են
որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։
Էվոլյուցիայում վիրուսները շատ կարեւոր դեր են խաղում գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը։

2.
Կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության համավարակը սկսվել է 2019 թվականի նոյեմբերի  Չինաստանի  Ուհան քաղաքում։ Առաջի դեպքը հայտնաբերվել է այնտեղ գտնվող կենդանիների և ծովամթերքի շուկայի հետ կապված տեղացիների մոտ թոքաբորբի հայտնաբերմամբ։
COVID-19 70%-ով նման է ծանր սուր շնչառական համախտանիշ ունեցող վիրուսին։
Կորոնավիրուսի աջառաղման հետ կապված տարբեր վարկածներ կան որոնցից են՝ կորոնավիրուսն առաջացել է չղջիկներից կամ տեղի մասամթերքի երկար փակ տարածքում պահելու հետեւանքով։
Կորոնավիրուսի դեմ արդեն կան տարբեր պատվաստանյութեր՝ Աստրազենեկան, Սպուտնիկ-Վի, Մոդեռնա եւ այլն։
Երկու ամենատարածված ախտանիշներն են՝ ջերմությունը և չոր հազը ։ Ավելի քիչ տարածված ախտանիշներ են հոգնածության, շնչառական խնդիրներ, համի, հոտի զգայարանների կորուստ, հևոց, մկանային ցավ, կոկորդի ցավ, գլխացավ կամ սարսուռ։

3.
Տրանսլյացիան բջջում սպիտակուցի կենսասինթեզն է, որը իրենից ներկայացնում է ՌՆԹից սպիտակուց ինֆորմացիայի փոխանցումը։ Տրանսլյացիայի նախորդող փուլը տրանսկրիպցիան է, որը Դնթից ինֆորմացիայի փոխանցումն է իՌՆԹ ։ ԻՌՆԹն ռիբոսոմ մտնելուց հետո ռիբոսոմ է մտնում փՌՆԹ ն իր ամինաթթվի հետ եւ դասավորվում են այտպես բոլոր փՌՆԹ ները կոմպլեմենտարության սկզբունքով։
Տրանսկրիպցիան գենային էքսպրեսիայի առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ի-ՌՆԹ։ Այն համարվում է մոլեկուլային կենսաբանության կենտրոնական դոգմայի երկրորդ փուլը։

4.
Էնդոպլազմային ցանցը խողովակների, խորշերի կամ բշտաձև մանր հատիկների մի բարդ համակարգ է։ Խողովակներն ու խորշերը կազմում են մի ճյուղավոր, ամբողջ բջջապլազմայի մեջ ներթափանցված ցանց, որը պայմանավորում է նրա անվանումը։ Նա առավել զարգացած է այն բջիջներում, որոնցում սպիտակուցի սինթեզը ավելի ակտիվ է ընթանում և ընդհակառակը, թույլ է զարգացած այն բջիջներում, որոնցում ոչ մեծ քանակությամբ սպիտակուց է սինթեզվում ։ Էնդոպլազմային ցանցը լինում է հարթ կամ ողորկ և հատիկավոր։ Հարթ էնդ. ցանցի արտաքին շերտը հարթ է, այսինքն զուրկ է ռիբոսոմներից, իսկ հատիկավոր էնդ. ցանցի արտաքին շերտը գրանուլյար է՝ հատիկավոր։
Գոլջիի ապարատ, էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ 
Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են։ Ռիբոսոմի ֆունկցիան սպիտակուցի սինթեզն է։
Բջջակորիզը, բջջի կարևոր կառուցվածքային մասը, որտեղ պահպանվում, վերարտադրվում և հաջորդ սերնդին է փոխանցվում ժառանգական ինֆորմացիան։ 

5.
Նախակորիզավորները հանդիսանում են կյանքի կազմավորման բջջային մակարդակի առաջին ներկայացուցիչներն են :  Նախակորիզավորները տարբերվում են մյուս օրգանիզմներից և շատ բազմազան են: Այդ պատճառով նախակորիզավորներն ունեն դասակարգման սեփական աստիճանակարգը կենդանի օրգանիզմների կայսրությունում:
Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին էլ հաջորդում է ցիտոպլազման։
Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝ նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Նախակորիզավորների ցիտոպլազմայում գտնվում են ռիբոսոմները, իսկ կապտականաչ ջրիմուռներում ու որոշ բակտերիաներում ՝ ֆոտոսինթեզ կատարող գունանյութը։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև, ձողիկաձև , պարուրաձև և այլն։

6. Ֆոտոսինթեզը ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Ֆոտոսինթեզն ունի մի քանի փուլ՝ Ֆոտոսինթեզի լուսային փուլ, մթնային փուլ։ Քեմոսինթեզ, անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակությունը, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։ Այն եղանակը, որի շնորհիվ դրանք էներգիա են կուտակում սինթեզի ռեակցիաների համար, սկզբունքորեն այլ է բուսական բջիջների համեմատությամբ։ Փոխանակության այս տիպը հայտնաբերել է ռուս գիտնական, մանրէաբան Ա.Ն. Վինոգրադսկին։ Այդ բակտերիաներն օժտված են հատուկ ֆերմենտային ապարատով, որը նրանց հնարավորություն է տալիս օրգանական միացություններ։ Այս գործընթացը կոչվում է քեմոսինթեզ։ Էներգիա կարող է անջատվել ջրածնի, ծծմբաջրածնի, ծծմբի, երկաթի (II), ամոնիակի, նիտրիտի և այլ անօրգանական միացությունների օքսիդացումից։